00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ձյունիկ Աղաջանյան
Արցախի վտարանդի կառավարության գոյությունը ՀՀ-ում ամենևին էլ սպառնալիք չէ.Աղաջանյան
09:48
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի քիչ ագահ մարդ եմ ես. ձեռքս համ նկարչությանն եմ գցում, համ երգին, համ քարին ու խաչքարին

© Ruptly . Адрине ТоросянМастер Богдан
Мастер Богдан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լոռու մարզում գեղեցիկ պատառիկներ պահպանվել են ժողովրդական երգերից, բայց Լոռին երգերի հավաքածու չունի, ազգագրական երգեր այստեղ գրեթե չկան, թերևս գլուխգործոցը Կոմիտասի «Հորովելն» է:

Ադրինե Թորոսյան, Sputnik.

Առանձին մարդիկ մի քանի ձայնագրություն են կատարել, բայց դրանք չեն ամբողջանում «Լոռու» խորագրով: Ազգային ժառանգություն դարձած այդ սակավաթիվ երգերից մեկից մի քառատող վանաձորցի վարպետ Բոգդանին է վստահվել: Վարպետին այն շատ է դուր եկել, ու նա որոշել է մշակել ու անպայման երգ դարձնել:

«Լոռվա շրջաններում փնտրեցի, տարբեր մարդկանց հանդիպեցի, գյուղացիների, մեծ կանանց, տղամարդկանց, որոնք պատառիկներ էին հիշում, և ահա Եղեգնուտ գյուղում գտա մեկին, որը նաև մեկ այլ երգ ասաց, և այդ երկու երգերից համադրեցի, ստացվեց Լոռվա ազգագրական երգ»,-պատմում է վարպետ Բոգդանն ու չի զլանում այն երգել մեզ համար: Հետո կատարում է նաև իր ստեղծած մեկ այլ՝ «Լոռվա հարսանիք» երգը, ապա իր կամքով հանրության սեփականությունն է դարձնում Արցախին նվիրված մի երգ, որը, իր խոսքով, քչերը գիտեն, որի երաժշտությունը դարձյալ իրենն է, իսկ բառերը՝ մեկ այլ տաղանդավոր վանաձորցունը՝ գրող, հրապարակախոս, դրամատուրգ Սամվել Խալաթյանինը:

«Արագ գնում ես, խառնվում ծովին, ետ եկեք հայ ջրեր, իմ Սևանն եկեք: Մի՞թե ծանոթ չես թուրքի սև հրին, ետ եկեք հայ ջրեր, իմ Սևանն եկեք…»,-հնչում է երգը:

Երաժշտական նշաններ՝ նոտաներ, չիմացող վարպետը ոչ միայն երաժշտություն է ստեղծում, այլև 80-ականներին, երբ ամբողջ Հայաստանում միայն մեկ՝ «Ակունք» խումբն էր գործում, նա Կիրովականում ազգագրական երգչախումբ էր հիմել՝ «Խորոտիկ», որը շրջում, ելույթներ էր ունենում մեր գյուղերում, մասնակցում մրցույթ-փառատոների:

«Ասին՝ լավ էլի, դու նոտա չգիտես, ոնց ես երգչախումբ բացել, բայց փաստը մնում է փաստ, որ բացել եմ: Եվ ամեն անգամ նոր երգ էինք տանում, Լոռու շրջանից միայն մեր խումբն էր, կոմպոզիտորներ էին նստում, ուրախանում էին, ասում էին՝ տեսնենք հիմա լոռեցիներն ինչ են բերել»,-հիշում է վարպետը:

© Sputnik / Адрине ТоросянՎարպետ Բոգդանի աշխատանքները
Работы мастера Богдана - Sputnik Արմենիա
Վարպետ Բոգդանի աշխատանքները

Բոգդան Հովհաննիսյանի երգահան լինելը մեզ համար անսպասելի բացահայտեցինք, մինչդեռ արվեստանոց նրան տեսակցելու էինք գնացել՝ որպես խաչքարագործի: Արվեստի այս ճյուղում էլ է նա նորարար: Դեռ քսան տարի առաջ է սկսել երկու քարով խաչքար տաշել, երբ դեռևս ոչ ոք չէր կիրառում այս ձևը, նույնքան հմտորեն էլ նա կարողանում է խաչքարի դասական արվեստը մատուցել ալեգորիկ լուծումներով:

«Դրախտի դուռն է, կիսաբաց դուռ եմ արել, նայում ես՝ խաչքար է, բայց վրան խաչ չկա, խաչերը չորս կողմն են, ամբողջ պատն է խաչապատ: Մյուս աշխատանքում ավելի աբստրակտ ձևով եմ հարցին մոտեցել. ոչ մի խաչքարի մեջ տեսած չեք լինի խաչը անկյունում օգտագործված: Երրորդը, վերևի մասում որպես Քրիստոս՝ թռչունին եմ վերցրել ալեգորիկ ձևով՝ որպես ապրող, մեռնող և հարություն առնող սիմվոլ: Մեծ մասամբ հայկական խաչքարագործության մեջ չի խրախուսվում Քրիստոսին քանդակելը խաչված վիճակում, ես օգտագործել եմ թռչուն, վերևում խաչվում է, ներքևում նորից հառնում,-իր գործերն է մեկնաբանում վարպետը և գալիս ընդհանրացման, որ մի գծով չի գնում, ուղիղ ճանապարհով, հարթ, ասֆալտապատ ճանապարհով չի գնում, իր համար ստեղծում է խոչընդոտներ և այդ խոչընդոտները դժվարությամբ հաղթահարում:

Երաժշտություն ու խաչքար ստեղծելուց բացի՝ վարպետը նաև քանդակներ է անում, գեղանկարչությամբ է զբաղվում, գրաֆիկայով:

«Մի քիչ ագահ մարդ եմ ես էլի, համ ձեռքս նկարչությանն եմ գցում, համ երգին եմ գցում, համ խաչքարին եմ գցում, քար եմ տաշում. ով է հասկանում: Բայց դա ուրիշներին խորհուրդ չեմ տալիս, ասում եմ՝ արեք մի բան ու լավ արեք: Իրենց խորհուրդ եմ տալիս, բայց ես լրիվ ուրիշ բան եմ անում, ու այդպես էլ չգիտեմ, այդ էլ դուք կարող եք ասել՝ ինձ օգնել է, թե խանգարել՝ այսքան բանով զբաղվելը»:

Վանաձորի պատկերասրահում յուրաքանչյուր ուրբաթ օր հավաքվում են մեծ ու փոքրեր, վարպետի ղեկավարությամբ ազգային երգեր են երգում: Նրա արվեստանոցում երեխաները սովորում են երգ երգել, քար տաշել: Երեխաներին մի-մի գործիք, մուրճ բաժանելով՝ սովորեցնում է նրանց իր հետ աշխատել:

«Բոլորին հավաքում եմ այստեղ ու ասում եմ՝ քանդակ արեք, ասում են՝ Բոգդան պապիկ, ի՞նչ նկարենք, ասում եմ՝ երեխեք, հլը բոլորդ ինձ քանդակեք, հիմա այս 50 աշխատանքները բոլորը ես եմ,- ցույց է տալիս Բոգդան պապը: — Մեր թաղում ինչքան երեխա կա, եկել այստեղ գործ է արել:

«50 երեխա և 50 Բոգդան պապ», — այս խորագրով ցուցահանդես բացելու խորհուրդ է տվել պատկերասրահի տնօրենը:

© Sputnik / Адрине ТоросянՎարպետ Բոգդանի աշխատանքները
Վարպետ Բոգդանի աշխատանքները - Sputnik Արմենիա
1/5
Վարպետ Բոգդանի աշխատանքները
© Sputnik / Адрине ТоросянՎարպետ Բոգդանի աշխատանքները
Վարպետ Բոգդանի աշխատանքները - Sputnik Արմենիա
2/5
Վարպետ Բոգդանի աշխատանքները
© Sputnik / Адрине ТоросянՎարպետ Բոգդանի աշխատանքները
Վարպետ Բոգդանի աշխատանքները - Sputnik Արմենիա
3/5
Վարպետ Բոգդանի աշխատանքները
© Sputnik / Адрине ТоросянՎարպետ Բոգդանի աշխատանքները
Վարպետ Բոգդանի աշխատանքները - Sputnik Արմենիա
4/5
Վարպետ Բոգդանի աշխատանքները
© Sputnik / Адрине ТоросянՎարպետ Բոգդանի աշխատանքները
Վարպետ Բոգդանի աշխատանքները - Sputnik Արմենիա
5/5
Վարպետ Բոգդանի աշխատանքները
1/5
Վարպետ Բոգդանի աշխատանքները
2/5
Վարպետ Բոգդանի աշխատանքները
3/5
Վարպետ Բոգդանի աշխատանքները
4/5
Վարպետ Բոգդանի աշխատանքները
5/5
Վարպետ Բոգդանի աշխատանքները

 

Լրահոս
0