00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ձյունիկ Աղաջանյան
Արցախի վտարանդի կառավարության գոյությունը ՀՀ-ում ամենևին էլ սպառնալիք չէ.Աղաջանյան
09:48
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական ռադիոն շարունակում է կատակել

© Аleksey КaluginРадиоприемник
Радиоприемник - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռադիո՝ մատչելի ու հասանելի տեղեկատվական միջոց: Էլեկտրակապի միջազգային միության տվյալներով՝ աշխարհի բնակչության 75 տոկոսից ավելին ունի գոնե մեկ ռադիոընդունիչ: Փետրվարի 13-ը Ռադիոյի համաշխարհային օրն է: Sputnik Արմենիան շնորհավորում է ռադիոյի բոլոր աշխատակիցներին և անդրադառնում հայկական ռադիոյի առանձնահատկություններին

Գոհար Սարգսյան, Sputnik

Հայկական ռադիո և անեկդոտներ. առաջին հայացքից սրանք երկու տարբեր հասկացություններ են: Մինչդեռ տարիներ առաջ «հայկական ռադիո» ասելիս Խորհրդային Միության բազմազգ գրեթե բոլոր քաղաքացիները հասկանում էին նաև անկեդոտներ:

Առասպելի ծնունդը

«Կտտոց, որ դարձել է մի մեծ բոց»,- կեսկատակ-կեսլուրջ հայկական ռադիոյի հումորային համբավը մեկնաբանեց Հանրային ռադիոյի երկարամյա աշխատակիցներից մեկը:

Իրականում ժամանակին ռադիոյի խմբագիրներն այստեղ-այնտեղ պատմել են այն զվարճալի դրվագները, որ տեղի են ունեցել ռադիոյի շենքի ներսում, աշխատակիցների սրամտությունները: Դրանք անցել են բերնեբերան ու վերածվել շարքի, մարդիկ էլ սկսել են նոր անեկդոտներ ավելացնել արդեն եղածներին:

Հայկական ռադիոյի գոհարներից

Sputnik Արմենիայի թղթակիցը ներկայացնում է դրանցից առավել տարածվածները:

Հայկական ռադիոյին հարցնում են.

— Ի՞նչ է լիտրը:

— Նույն մետրը` հեղուկ վիճակում:

Կամ.

Ռադիոյին հարցնում են.

— Տեղի կունենա՞ նոր համաշխարհային պատերազմ:

— Ոչ, սակայն խաղաղության համար պայքարն այնքան թեժ կլինի, որ քարը քարի վրա չի մնա:

Ներկայացնենք նաև արդեն 100 տարի արդիական ու տխուր անեկդոտներից մեկը:

Հարցնում են.

— Ինչպե՞ս պատրաստել թուրքական սուրճ:

— Սպանել հայկական սուրճի հատիկները, այնուհետև հարյուր տարի ստել դրա մասին:

Հին ու նոր ռադիո

Հումորը` հումոր, բայց իրականում Հայաստանի Հանրային ռադիոն հայտնի է եղել և այսօր էլ հայտնի է որպես հավասարակշռված և պրոֆեսիոնալ լրատվամիջոց, որտեղ հատկապես տարիներ առաջ մտնելն ու աշխատելը հեշտ գործ չէր:

«Երբ դեռ սկսնակ էի, մի քանի անգամ եկել եմ ռադիո, բարձրացել աստիճաններով ու նորից հետ գնացել՝ ինքս ինձ ասելով. «Ես ո՞վ եմ, որ այստեղ աշխատեմ: Սա երկնային վայր է»,-պատմեց Հայաստանի վաստակավոր լրագրող Սարգիս Նաջարյանն ու ավելացրեց,- մի տարի հուզմունքից թուքս կուլ եմ տվել, չեմ կարողացել կարդալ, լրիվ սխալ տրամաբանությամբ ու ինտոնացիայով եմ կարդացել, շատերն ասում էին. «Սա ի՞նչ է, մի տարի է անցել, բայց այս մարդը չի կարողանում կարդալ»»:

Սարգիս Նաջարյանը համեմատության նշան չի կարողանում դնել հին ու նոր սերնդի հաղորդավարական որակների միջև: Նա կարծում է, որ երիտասարդ ռադիոհաղորդավարները խորհուրդներ լսելու անհրաժեշտություն չեն տեսնում:

«Մեր սերունդը շատ է ապտակվել, բայց մենք պատրաստվեցինք ու հաստատվեցինք: Եթեր դուրս գալուց առաջ մինչև օրս անհանգիստ եմ: Եթե քիթս ցցեմ ու մտածեմ, որ ամեն ինչ նորմալ է, նշանակում է` կմոտենամ վերջին կայարանին»,- ասաց անվանի ռադիոհաղորդավարը:

Նա մշտապես հիշում է իր ավագ գործընկերոջ՝ հայտնի հաղորդավարուհի Հրաչուհի Ջինանյանի խոսքերը. «Սուտ ու սխալ բանն այնպես պետք է կարդալ, որ մարդիկ ոչ միայն հավատան, այլև հուզվեն»:

«Ռադիոհաղորդավարը ձայնի և հոգու ներկապնակի միջոցով պետք է կարողանա ռադիոլսողին լուր հաղորդել, տխրեցնել, ուրախացնել, սփոփել ու մխիթարել»,- համոզված է Սարգիս Նաջարյանը:

Մի քիչ պատմություն

Հայաստանի առաջին ռադիոկայանը տեղադրվել է երկաթուղային կայարանի վարչական շենքում և առաջին փորձնական հաղորդումը հեռարձակել 1926 թվականի սեպտեմբերի 1-ին: Իսկ հայկական ռադիոյի պարբերական հաղորդումները մեկնարկել են 1927 թվականից: Սկզբնական շրջանում հեռարձակման շառավիղն ընդգրկել է Երևանն ու շրջակա գյուղերը, հետո աստիճանաբար ընդլայնվել է: 2001 թվականից Հայաստանի ազգային ռադիոն վերանվանվել է Հանրային ռադիո: Ներկայում այն աշխարհով մեկ հաղորդումներ է թողարկում 14 լեզվով` օրական 50 ժամ:

 

 

 

 

Լրահոս
0