00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Տավուշում լարված է
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս»․ կիրանցին՝ ՆԳ նախարարին
17:16
1 ր
Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը Հայաստանը վերածելու է անկլավի․ Գառնիկ Դանիելյան
17:18
4 ր
Սուրեն Սուրենյանց
Միակողմանի զիջումներից բացի Ադրբեջանի ձեռքը տվեցին նաև պատերազմի բարաթ․ Սուրեն Սուրենյանց
17:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կադրում երեխաներ են կամ մեծ արվեստի փոքրիկ հերոսները

© студия "Мой малыш"Ребенок в национальном таразе
Ребенок в национальном таразе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փոքրիկ երեխաները, ծնողների ձեռքը բռնած, շարք են կանգնել: Նրանք սպասում են իրենց կյանքի հերթական կարևոր իրադարձությանը՝ ֆոտոշարքին: Մեղուներ, խոհարարներ, հրեշտակներ, զինծառայողներ, ձմեռ պապիկներ, ձյունանուշիկներ. այս և մյուս կերպարները սպասում են իրենց հերոս-փոքրիկներին, որոնք մի քանի ամսականից մինչև 12 տարեկան են

Լաուրա Սարգսյան, Sputnik

Որոշ երեխաներ, ծնողներին ամուր գրկած, վախվորած շուրջբոլորն են նայում, ոմանք մազերն են ուղղում՝ պատրաստվելով զվարճալի գործին` կեցվածք ընդունելուն:

«Ես 7 տարեկան եմ և սիրում եմ, երբ ինձ լուսանկարում են: Երբ մեծանամ, դերասանուհի եմ դառնալու»,- ասում է Աննան, ով լուսանկարչական ստուդիայում արդեն երկրորդ անգամ է: Փորձառու աղջիկը խորհուրդներ է տալիս 5-ամյա Արթուրին, ով չի ուզում լուսանկարվել: Աղջիկը նրան բացատրում է, որ լուսանկարվելը զվարճալի զբաղմունք է:

«Երբ երեխան կտրականապես հրաժարվում է լուսանկարվել, մենք չենք լուսանկարում, քանի որ երեխային հարկադրաբար լուսանկարելը կարող է սթրեսի պատճառ դառնալ»,- Sputnik Արմենիային պատմեց «Իմ բալիկը» մանկական ֆոտոստուդիայի և ամսագրի տնօրեն Հայկ Գևորգյանը:

© личный архивՀայկ Գևորգյան
Айк Геворкян - Sputnik Արմենիա
Հայկ Գևորգյան

Ֆոտոստուդիան և ամսագիրը, որի էջերում ծնողները կարող են կարդալ տարբեր խորհուրդներ հոգեբաններից, փորձագետներից, հետաքրքիր պատմություններ երեխաների մասին, գործում են արդեն մի քանի տարի: Ֆոտոստուդիայում արդեն ավելի քան 30 000 ֆոտոսեսիա է իրականացվել:

«Ամեն անգամ նորովի ես մոտենում խնդրին: Երեխաների հետ աշխատելը զարմանալի և գրավիչ զբաղմունք է: Լուսանկարիչը պետք է մտնի փոքրիկի ներաշխարհը, կարողանա շահել նրա վստահությունը:»,- ասաց Գևորգյանը:

Մանկական նկարահանման մեջ կարևոր է նաև, որպեսզի երեխան իրեն անկաշկանդ պահի: Հայկի խոսքով՝ երեխաները մի քանի կարգի են բաժանվում:

Ավելի հեշտ է աշխատել այն երեխաների հետ, որոնք դեռ մեկ տարեկան չկան: Նրանք չեն գիտակցում, թե ինչ է կատարվում:

Մեկից երեք տարեկան երեխաներն ամենաշարժունն են: Այդ տարիքի երեխայի հետ ընդհանուր լեզու գտնելը և նրա ուշադրությունը լուսանկարչական խցիկին ուղղելը դժվար է: Այդ տարիքում երեխան չի ցանկանում կանգնել մի տեղում, անընդհատ շարժման մեջ է: Նվազագույն կողմնակի շարժումը կարող է շեղել նրա ուշադրությունը:

© студия "Мой малыш"Շիկահեր աղջիկ
Рыжая девочка - Sputnik Արմենիա
Շիկահեր աղջիկ

Հինգ տարեկանից բարձր երեխաները գիտակցում են, թե ինչ է ֆոտոշարքը և հեշտությամբ ու հաճույքով կեցվածք են ընդունում, լինում է, որ պարզապես չեն ցանկանում լուսանկարվել:

«Երեխաների հետ լուսանկարչական ստուդիայում կարելի է ամենաանհավանական ստեղծագործական գաղափարներ իրագործել: Հայերը սիրում են ռազմական թեման և հայկական տարազը»,- պատմեց Հայկը:

Մինչ մենք զրուցում էինք Հայկի հետ, ստուդիայից դուրս եկան փոքրիկ հերոսները, որոնք եկել էին իրենց կամքով, կամ ծնողներն էին ստիպել:
Ծնողների և երեխաների հետ շփման տարիների ընթացքում Հայկին մինչև հիմա զարմացնում է, որ ծնողների մեծամասնությունն իրենց փոքրիկների լուսանկարներն ընտրելիս նախընտրում է նրանք, որոնք ֆոկուսից դուրս են:

© студия "Мой малыш"Տարազով երեխա
Ребенок в таразе - Sputnik Արմենիա
Տարազով երեխա

«Ես սիրում եմ իմ աշխատանքը և ուր էլ գնամ, որտեղ էլ լինեմ, ամեն տեղ կզբաղվեմ փոքրիկ հերոսներին լուսանկարելով»,- նշեց Հայկը:

Նա անջատեց լուսանկարչական ստուդիայի լույսը և դուրս եկավ շենքից, որպեսզի վաղը կրկին զբաղվի իր գործով:

Լրահոս
0