00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:52
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Հայաստանի տեխնիկական բուհերը վերացող դինոզավրեր են դարձել

© АРКАстудент вуз сессия абитуриент
студент вуз сессия абитуриент - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մի քանի տարի հետո բուհերը` ներկայիս տեսքով, կվերանան, կարծում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ղեկավար (UITE) Կարեն Վարդանյանը

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Հայաստանի բուհերն անհրաժեշտ է ձևափոխել, քանի որ դրանցում բացակայում է գիտական բաղկացուցիչը, Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում նման կարծիք հայտնեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն (UITE) Կարեն Վարդանյանը:

Նա կարծում է, որ ամբողջ աշխարհում, այդ թվում` Հայաստանում, լուրջ խնդիր կա. ծնողներն իրենց երեխաներին ուղարկում են սովորելու չպահանջված մասնագիտություններ` տնտեսագիտություն և իրավաբանություն:

«Նրանք ապահովված ապագա են ցանկանում իրենց երեխաների համար, սակայն շուկան այսօր լցված է այդ մասնագիտությունների տեր մարդկանցով, ու նոր աշխատատեղեր այդ ոլորտում չկան: Շատ ծնողներ սահմանափակ մտածելակերպ ունեն ու շարունակում են այդպես վարվել, ու մենք կորցնում ենք տաղանդավոր երեխաներին, ովքեր կարող էին իրենց դրսևորել ՏՏ ոլորտում», — ասում է Վարդանյանը:

Պաշտոնական տվյալների համաձայն` աշխարհում այսօր շուրջ 2 մլն ազատ աշխատատեղ կա ՏՏ ոլորտում: Եվրոպայում, օրինակ, այս ցուցանիշը կազմում է 800 հազար, ԱՄՆ-ում` շուրջ միլիոն:

Վարդանյանի գնահատմամբ` 2018 թվականին այս ցուցանիշը կհասնի 3 միլիոնի, իսկ 2021-22-ին կկրկնապատկվի, քանի որ տեխնոլոգիաները փոխվում են, և նոր մասնագետների պահանջարկ է առաջանում:

UITE ղեկավարի կարծիքվ` Հայաստանի համար սա մեծ հնարավորություն է. որքան շատ մասնագետներ լինեն, այնքան շատ աշխատանք կլինի:

«Սակայն ներկա պահին սա լուրջ խնդիր է: Համալսարանները ցածր մակարդակի վրա են գտնվում, կրթությունը հնացած է: Դրանք ծառայում են ավելի շատ որպես կրթական հաստատություններ, այլ ոչ` գիտակրթական: Այսինքն` ուսանողները չեն կարողանում սեփական տեսական գիտելիքները կիրառել գործնականում», — ասել է Վարդանյանը:

Նրա կարծիքով` համալսարանները, պատրաստ չեն փոփոխությունների ոչ իրենց մենեջմենթով, ոչ էլ աշխարհընկալմամբ:

«Նրանք չեն կարող, չեն ցանկանում և չեն հասկանում փոփոխությունների անհրաժեշտությունը: Մի քանի տարի անց նրանք կվերածվեն մեռած դինոզավրերի», — կարծում է Վարդանյանը:

Նրա կարծիքով` սա է պատճառը, որ ՏՏ ոլորտում ամեն տարի շուրջ 300-400 մասնագետի պակաս է զգացվում` անկախ 2 հազար ազատ աշխատատեղերի առկայությունից. կան բարձր վարձատրվող պաշտոններ, սակայն չկան մասնագետներ:

«Ռազմավարական դեֆիցիտ է առաջացել, միջազգային ընկերությունները Հայաստանում մասնագետներին առաջարկում են, օրինակ, 300 մարդուց բաղկացած թիմ հավաքել ու գրասենյակ բացել, սակայն մասնագետները հրաժարվում են, քանի որ չեն կարող ապահովել այդ քանակը», — ասում է Վարդանյանը:

Վարդանյանի խոսքով` իրենք հույս չեն կապում համալսարանների հետ, այդ իսկ պատճառով սկսել են զբաղվել դպրոցներում տեխնիկայի համալրմամբ: Որոշ դպրոցներում հատուկ խմբակներ են ստեղծվել, երեխաների համար համակարգիչներով կահավորված ինժեներական լաբորատորիաներ են բացվել:

«Երեխան հասկանում է, որ հետամնաց աֆրիկական երկրում չի ապրում, ու տեխնիկայի (ընդ որում` հայկական տեխնիկայով) նման հագեցվածությունը բոլոր երկրներին չէ, որ հասանելի է», — ասում է Վարդանյանը:

Նա հուսով է, որ 2019 թվականին կհաջողվի նման լաբորատորիաներ ստեղծել բոլոր հայկական դպրոցներում, ինչը բացառիկ երևույթ կլինի ողջ աշխարհի մակարդակով:

 

 

 

Լրահոս
0