00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ձյունիկ Աղաջանյան
Արցախի վտարանդի կառավարության գոյությունը ՀՀ-ում ամենևին էլ սպառնալիք չէ.Աղաջանյան
09:48
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերը կարող են մատչելի գներով մեկնել Եվրոպա, Ասիա և ԱՊՀ երկրներ

© SkyscrapercityМеждународный аэропорт "Звартноц"
Международный аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ավիաշուկայում ապրիլից կհայտնվի նոր ազգային փոխադրող` «Armenia» ավիաընկերությունը, որն ուղևորներին էժան գներով ավիատոմսեր կառաջարկի

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի- Sputnik, Լաուրա Սարգսյան. «Armenia» ավիաընկերությունը 49 դոլարով չվերթեր կիրականացնի Երևանից Եվրոպա, ԱՊՀ երկրներ, մասամբ` Ասիայի երկրներ։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հաղորդեց «Armenia» ավիաընկերության բաժնետերերից մեկը` Թամազ Գաիաշվիլին։

Նրա խոսքով` այսուհետև Հայաստանից կարելի է մեկնել տարբեր ուղղություններով մատչելի և խելամիտ գներով։ «Նման գնով կարող են թռչել նրանք, ովքեր նախօրոք` մեկ կամ երկու ամիս առաջ, տոմսեր կպատվիրեն»,- նշեց Գաիաշվիլին և ավելացրեց, որ հայկական ազգային ավիափոխադրողի առաջին թռիչքը կիրականացվի ապրիլի երկրորդ կեսին։

Մեկնաբանելով լուրերն այն մասին, որ նոր ավիաընկերության բաժնետերերից մեկը կդառնա Հայաստանի գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Գաիաշվիլին նշեց, որ դա սուտ է և սադրանք։ «Նման տեղեկատվություն են տարածում այն մարդիկ, որոնք ցանկանում են սաղմնային վիճակում սպանել Հայաստանի ազգային ավիափոխադրողին։ Նրանք ոչ թե իմ թշնամիներն են, այլ` Հայաստանի ավիացիայի»,- ասաց «Armenia»-ի ներկայացուցիչը և ավելացրեց, որ ոչ ոք, հատկապես Հայաստանի ղեկավարությունը, կապված չէ ընկերության հետ։

Գաիաշվիլին նշեց, որ հայկական իշխանությունները, հակառակը, շահագրգռված են, որ ոտքի կանգնեցնեն հայկական ավիացիան։ Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ազգային փոխադրողի գլխավոր տնօրեն Ռոբերտ Հովհաննիսյանը, առաջին չվերթը կիրականացվի Boeing 737-700 ինքնաթիռով։ Ավիաընկերության անձնակազմը կազմված կլինի 350 հոգուց, որոնց թվում կլինեն վրացական «Airzena» ավիաընկերության մի քանի աշխատակիցներ, իսկ մնացած կադրերի ընտրությունը կկատարվի տեղի մասնագետներից։

«Armenia»-ի տրամադրության տակ կլինեն ինքնաթիռներ, որոնք շահագործում է «Airzena»-ն։ Ռոբերտ Հովհաննիսյանը զբաղեցրել է վրացական Georgian Airways ավիաընկերության տնօրենի պաշտոնակատարի պաշտոնը, իսկ Թամազ Գաիաշվիլին Georgian Airways-ի տնօրենների խորհրդի նախագահն է։

 

Լրահոս
0