ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Շավարշ Քոչարյանի խոսքով` առանց անդամ-երկրների մասնակցության, հնարավոր չէր անցկացնել նիստը։ Լրագրողների այն դիտարկմանը, որ Ղազախստանը հայտնի է իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ, ու գուցե հենց նա է այդ առաջարկն արել, Շավարշ Քոչարյանը պատասխանեց.
«Մենք շատ լավ գիտենք, որ Ղազախստանը ոչ միայն ԵՏՄ-ի, այլ նաև թուրքալեզու պետությունների անդամ է»
Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, օժտված միջազգային իրավասուբյեկտությամբ: Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններւն են՝ Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունը: ԵՏՄ-ն ստեղծվել է ազգային տնտեսությունների բազմակողմանի արդիականացման, կոոպերացիայի, մրցունակության բարձրացման և անդամ պետությունների բնակչության կենսունակության բարձրացման համար կայուն պայմաններ ստեղծելու նպատակով: