00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայոց ցեղասպանություն. «Իմ երակներով էլ է ղարսեցու արյուն հոսում»

© Sputnik / Asatur YesayantsГора Арарат. Ереван, Армения
Гора Арарат. Ереван, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Յուրաքանչյուր մարդ իր պատմությունն ունի, իմը սկսվել է ծնվելուցս առաջ, որը կարող էր և չլինել։ Ես հայրենադարձ եմ և արդեն 5 տարի, 6 ամիս և 27 օր ապրում եմ իմ պատմական հայրենիքում։ Իսկ մինչ այդ ես բոլորովին այլ կյանք ունեի ուրիշ մի երկրում

Դեմ առ դեմ Ցեղասպանությանը

Հինգ տարեկան էի, երբ առաջին անգամ գիտակցեցի, որ մեր տնից դուրս ուրիշ աշխարհ էլ կա։ Մեր տանը հիմնականում ռուսերեն էին խոսում, երբեմն` գրական հայերեն։ Երբ դեռ դպրոցական էի, պապիկս ինձ նստեցնում էր գիրկը, բացում Միցոս Ալեքսանդրոպուլոսի «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» գիրքը և ասում. «Մենք բոլորս ծնունդով այնտեղից ենք, իսկ այնտեղ շա՜տ գեղեցիկ է»։

Մինչև հիմա հիշողությանս խորքում մի տեսարան է մնացել` քարե շենք ու վառ կանաչ խոտ։ Տանը չէին խոսում ցեղասպանության մասին, երևի բառը չափազանց մեծ սարսափ էր պարունակում, իսկ այն հարցին, թե «ի՞նչ է Հայաստանը» և «մենք ե՞րբ կմեկնենք Հայաստան», ինձ ասում էին` շուտով։

Թբիլիսի, 2007թ.-ի ապրիլի 24, 15։00։ «Հայարտուն» մշակույթի կենտրոնում Հայոց ցեղասպանության զոհերի լուսանկարների ցուցադրություն էր կազմակերպվել։ Աղճատված դեմքեր, քաղցից այտուցված մանուկների մարմիններ, մարդկային ոսկորների կույտ։ Լուսանկարներ, որոնք ցուցադրում էին դարասկզբին տեղի ունեցած ոճրագործության ողբերգականության աստիճանը։

Ավելի ուշ իմացա, որ նախապապս նույնպես Ղարսից է եղել, և իմ երակներով էլ ղարսեցու արյուն է հոսում…

Ծանոթություն արմատների հետ

Ընտանիքիս պատմությունն ինձ պատմեց մորական տատս` Ջեմա Քոչարյանը։ Նա լավ է հիշում հոր` Վարդան Քոչարյանի թախծով լի աչքերը։ Մերոնք Ղարսում են ապրել մինչև 1915թ.-ի ջարդերը։ Կոտորածը սկսվելուն պես նախնիներս` շուրջ 15 հոգի, որոշել են տեղափոխվել Ֆրանսիա և մի կերպ փրկվել են սպանդից։

«Հորեղբայրս` Հովհաննես Քոչարյանը, այդ ժամանակ 6 տարեկան է եղել, հայրս` 2։ Փախել են ծնողների, քույրերի ու ազգականների հետ։ Ճանապարհին թուրքերը հասել են նրանց, գնդակահարել մեծահասակներին և երեխաներից մի քանիսին, Վարվառա տատիս փորձել են բռնաբարել»,- հիշում էր Ջեմա տատը։

Վարվառան նետվել է ժայռից, որպեսզի փրկվի անպատվությունից։ Երեխաները նրա անշունչ մարմինը գտել են լեռան ստորոտին։

Ողջ ընտանիքից փրկվել են նախապապս` Վարդանը, նրա ավագ եղբայրն ու 13-ամյա քույրը։ Հասել են Ֆրանսիա, շուրջ երկու տարի ապրել փախստականների ճամբարներում ու երազել Հայաստան վերադառնալու մասին։

«1918թ.-ի սկզբին Ֆրանսիայից եկել են Փոթի և հասել Բոլնիս։ Որոշ ժամանակ ապրել են այնտեղ, հետո կարիքը ստիպել է տեղափոխվել Թիֆլիս` հուսալով, որ այնտեղ աշխատանք կգտնեն»,- պատմում է Ջեմա տատը։

Այդ պահին տատիկիս հորեղբայրը 10-11 տարեկան է եղել։ 1920-ականներին կոշկակարություն է սովորել և աշխատել է Մեյդանի (Թբիլիսիի կենտրոնական հրապարակներից մեկը) մոտ գտնվող կամրջի վրա։

Աշխատանքի դիմաց նրան հինգ կոպեկ են վարձատրել, երբեմն` ուտելիք տվել։ Շատ ավելի հաճախ խաբել են ու ոչինչ չեն տվել։ Կրտսեր եղբորը կերակրելու համար փողոցից հաց է հավաքել, երբեմն էլ ստիպված է եղել գողության դիմել։

«Այդ ժամանակ նրանք միայն թուրքերեն և ֆրանսերեն գիտեին, հայերեն դժվարությամբ էին խոսում»,- պատմում է տատիկս։

Գոյատևել են Թբիլիսիի փողոցներում

Այդպես էլ մեծացել են։ Քույրն ամուսնացել է, իսկ Վարդան Քոչարյանն աշխատանքի է անցել Լենինականի դեպոյում` որպես մեքենավար։ Նա Ֆիննական պատերազմի և Հայրենական մեծ պատերազմի վետերան է եղել, մարտական գործողությունների ժամանակ կորցրել է աջ ձեռքը։

«Հայրս և հորեղբայրս ողջ կյանքի ընթացքում փնտրել են երրորդ եղբորը` Խաչիկին։ Այդպես էլ չեն գտել… Կոտորածների ժամանակ են կորցրել իրար։ Հակասական լուրեր են ստացել այն մասին, որ Խաչիկն ապրում է Ամերիկայում», — ասում է տատիկս։

Վերջերս տատիկիս զարմուհին Լոս Անջելեսի գերեզմանատանը մի տապանաքար է տեսել, որի վրա գրված է եղել` «Ղարս, Խաչիկ Քոչարյան, 1903թ.»։

«Այդ մարդն այլևս ողջ չէ, մենք էլ չենք կարողանում կապ հաստատել նրա երեխաների հետ, որպեսզի հասկանանք`մեր հորեղբայրն է, թե ոչ, թեև տարիքն ու անունը համընկնում են»,- ասում է Ջեմա տատիկը։

Տարիներ են անցել, ես վերադարձել եմ տուն` պատմական հայրենիք, ու իրականացրել եմ նախնիներիս չիրականացած երազանքը։

 

 

Լրահոս
0