00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Как нацистская Германия превзошла расистские "законы Джима Кроу"
15:04
24 ր
Исторический ликбез
Третий Рейх: нацизм, расовая сегрегация по подобию США
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Աբովյան time
On air
18:27
30 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օհանյան. Ղարաբաղի պաշտպանության բանակը վերահսկում է կորցրած 800 հա տարածքը

© Sputnik / Арам НерсесянМинистр обороны Республики Армения Сейран Оганян
Министр обороны Республики Армения Сейран Оганян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պաշտպանության նախարարը նշեց, որ ներկա պահին իրավիճակը շփման գծում համեմատաբար հանգիստ է

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Քառօրյա պատերազմի ժամանակ կորցրած 800 հա հողատարածքը գտնվում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մշտական վերահսկողության ներքո, ուրբաթ լրագրողներին ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Ավելի վաղ Հայաստանի նախագահը խոստովանել էր, որ հայկական կողմը 800 հա հողատարածք է կորցրել, որը ռազմավարական նշանակություն չունի։

«Ես բազմաթիվ անգամ ասել եմ, որ այս տարածքները գտնվում են Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի վերահսկողության տակ», — ասաց Օհանյանը։

Ըստ նրա` իրավիճակը շփման գծում այս պահին լարված չէ։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը պահպանում է հրադադարի ռեժիմը։ Հակառակորդի կողմից կրակոցները քիչ են։

Նախարարի խոսքով` Հայաստանը կողմ է, որ հրադադարի պահպանման ռեժիմի խախտումներն արձանագրող սարքերը շուտափույթ տեղադրվեն։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք աջակցել շփման գծում վստահության մթնոլորտի հաստատմանը։ Պայմաններ են ստեղծվել միջադեպերի միջազգային հետաքննության համար, ինչը թույլ կտա համապատասխան սարքեր տրամադրել (հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները արձանագրելու համար — խմբ.), մասնագետների վերապատրաստել», — ասաց Օհանյանը։

Ինչ վերաբերում է Պաշտպանության բանակի գործողություններին, ապա դիրքերը, մշտապես համալրվում են գիշերային տեսանելիության սարքերով, ջերմատեսիլ սարքավորումներով, որպեսզի մարտական հերթապահության ժամանակ առաջադրված խնդիրներն ավելի արդյունավետ իրականացվեն։

Ղարաբաղյան հակամարտությունը սրվեց ապրիլի 2-5–ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարեց, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։

Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչ օրս։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Սարգսյան-Ալիև հանդիպմանը համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.–ի զինադադարի և 1995թ.–ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։


 

Լրահոս
0