00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը․Իգիթյան
09:48
2 ր
Գարիկ Միսակյան
Իսրայելն ու Իրանը ցուց տվեցին, որ ազգային շահերը միջազգային իրավունքից բարձր են դասում. Գարիկ Միսակյան
09:51
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:26
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դավիթ Սահակյանց. նոր մուլտֆիլմերից շատերը համատարած բթացնում են

© VarkanishМультипликатор Давид Саакянц
Мультипликатор Давид Саакянц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր մուլտֆիլմերի ազդեցությունը երեխաների հոգեբանության վրա տարբեր մասնագետների կողմից բացասաբար է գնահատվում։ Մուլտիպլիկատորից ու հոգեբանից մինչև ծնողներ կարծում են, որ որակի փոփոխություն կա, որը երեխայի վարքագծում ագրեսիվ դրսևորումներ է առաջացնում։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի-Sputnik. Դավիթ Սահակյանցը հայ անվանի մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի որդին է։
Մանկուց տեսել է` ինչպես և ինչ սկզբունքներով են ստեղծվում մուլտֆիլմերը։

Գերխնդիրը եղել է երեխային մտածելու առիթ տալը և ոչ թե կադրերի շարանով հոգնեցնելը։

Ընտանիքում եղել են մուլտֆիլմեր դիտելու ավանդույթներ, որոնց այսօր էլ հավատարիմ են մնում. ծնողները երեխաների հետ նստում են մուլտֆիլմ դիտելու և քննարկում` որն է լավ, որը` վատ։ Դրանից հետո արգելելու խնդիր այլևս չի առաջանում։

«Թույլ ենք տվել նայել ամեն ինչ. փորձում էինք նրանց հետ նայել ու հասկացնել դրականն ու բացասականը։ Նրանք հասկանալով հրաժարվեցին այն մուլտերից, որոնք իրենց մեջ արվեստ չէին կրում։ Պետք է ժամանակ տրամադրել ու երեխաների հետ նայել մուլտֆիլմ, միանգամից արգելելը սխալ է»,-պատմեց նա։

Նրա խոսքով, լայն տարածում ստացած արտասահմանյան նորագույն մուլտֆիլմերը որակի չափանիշներին չեն համապատասխանում, քանի որ հեշտ ու արագ են արտադրվում, գաղափարական նշույլ անգամ չեն պարունակում։

«Մեծ մասամբ համատարած բթացման խնդիր կա, որովհետև մուլտֆիլմերից շատերը, կարծես, ոչ մի ինֆորմացիա չեն պարունակում»,-ասաց Սահակյանցը։

Мультфильм Маша и медведи - Sputnik Արմենիա
Մուլտֆիլմը` սթրես ողջ կյանքի համար

Երկու երեխայի մայր Գայանե Հարությունյանն իր սեփական մաշկի վրա է զգացել նորագույն մուլտֆիլմերի կործանարար ազդեցությունը։

«Ամեն անգամ ինձ համար անընդունելի և անհասկանալի մուլտֆիլմ դիտելուց հետո պարզորոշ զգում եմ և տեսնում, որ տղաս ավելի ագրեսիվ է դառնում, ավելի անհանդուրժող, շարժումներն են փոխվում, ասես կրկնօրինակում է մուլտի հերոսներին։ Բառապաշարում ավելանում են բառեր, որոնք մեր ընտանիքում երբեք չեն կիրառվում»,-պատմեց նա։

Ստեղծված իրավիճակում նա տեսնում է նաև իր սխալը` խիստ զբաղվածության պատճառով ժամանակ չի ունենում երեխաների հետ շատ ժամանակ անցկացնել և ուղղորդել նրանց գեղագիտական ճաշակը։

Ռոբերտ Սահակյանց - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հայաստանի գանձեր /Ռոբերտ Սահակյանց/

«Կարծում եմ, որ այդ խնդիրը չի լինի այն ընտանիքներում, որոնք օգնող ունեն, իրենց հետ ապրող տատիկ-պապիկ կա։ Թեև շատ ծնողներ էլ բողոքում են, որ երեխաներն այդ դեպքում անգիր են անում տատիկի նայած սերիալները։ Մի խոսքով, փակուղի է»,-կես-կատակ, կես-լուրջ ասաց նա։

Sputnik Արմենիան թեմայի շուրջ զրուցեց նաև հոգեբան Ռուբեն Պողոսյանի հետ։

Նա հոգեբանական աջակցություն է ցուցաբերել այն երեխաներին, որոնք տուժել են վատորակ մուլտֆիլմերից` տեսնելով դրանցում սարսափազդու կերպարներ կամ փորձելով դրանց նմանակել։

«Նման երեխաներն ունենում են գիշերային վատ քուն, նրանց մոտ առաջանում են ֆոբիաներ։ Ագրեսիվ մուլտֆիլմերը երեխայի ամբողջ ներաշխարհը տակնուվրա են անում»,-ասաց նա։

Ի դեպ, վաղ հասակի երեխաները հակված են ոչ միայն պարզապես դիտել մուլտֆիլմերը, այլև ներկայանալ հերոսների կերպարանքով։

Мультипликатор Роберт Саакянц - Sputnik Արմենիա
Հայկական մուլտիպլիկացիայի «թագավորը». Ռոբերտ Սահակյանց` բոլոր ժամանակների հերոսը

Ծնողների խնդիրը, մասնագետների համոզմամբ, արգելքների մեջ չէ, քանի որ ցանկացած արգելք հետաքրքրություն է ծնում։

Պարզապես, պետք է փոքրիկի հետ դիտել դրանք, անմիջական լեզվով ու ծնողի հեղինակությամբ բացատրել դրանց բուն իսկությունը։

Այսօր հայկական մուլտիպլիկացիան մրցունակ է ամբողջ աշխարհում, բայց պրոդյուսինգի ու դրա տարածման բացակայություն է նկատվում։

Մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Sputnik Արմենիային պատմեց, որ ճիշտ արտահանման դեպքում հայկական մուլտֆիլմերը հետաքրքրություն կառաջացեն աշխարհում։

Ֆինանսավորման բացակայության պատճառով հայկական արտադրության մուլտֆիլմերը քիչ են։ Տարեկան արտադրվում է առավելագույնը 4-5 մուլտֆիլմ։

Լրահոս
0