00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ «մահմեդական եղբայրները». հայության ոգին ապրո՞ւմ է արդյոք քրիստոնեությունից դուրս

© Sputnik / Asatur YesayantsТоржественный Парад в честь 25-летия Независимости Республики Армения
Торжественный Парад в честь 25-летия Независимости Республики Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իսլամացած հայերին հնարավո՞ր է վերադարձնել «ակունքներին», թե՞ նրանք արդեն «կորուսյալներ» են: Sputnik Արմենիան այս հարցի պատասխանը ստանալու համար զրուցել է փորձագետների հետ:

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. — Sputnik, Դավիթ Գալստյան. Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ամբիոնի դասախոս Վարդան Խաչատրյանի կարծիքով, հայերին չի կարելի դասակարգերի բաժանել` ըստ հայոց լեզվի իմացության ու հավատի:

Ավելի վաղ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարել էր, որ աշխարհում ապրող ավելի քան 9 միլիոն հայերից երկու միլիոնն իսլամացած հայեր են, բայց այսօր նրանք այլևս չեն թաքցնում իրենց ով լինելը:

«Արդյո՞ք հայեր չեն համարվում նրանք, ովքեր չգիտեն լեզուն, ովքեր քրիստոնյա չեն: Սա մի հարց է, որն անհատական մոտեցում է պահանջում: Ես չեմ կարող ասել, որ բոլորի համար համընդհանուր բաղադրատոմս կա: Բացի այդ, հնչեցված թվերը հաճախ օգտագործվում են մանիպուլյացիայի համար, դրանցով խաղում են»,- ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով, օբյեկտիվ իրականությունը ցույց է տալիս, որ Թուրքիայի տարածքում շատ հայեր են մնացել: Նրանց մեծ մասը իսլամ է ընդունել, իսկ մյուսները պատրաստ էին «1001 փորձության», միայն թե պահպանեն իրենց ինքնությունը:

Խաչատրյանը համարում է, որ պետք է գտնել այն մարդկանց, որոնք ցանկանում են իմանալ իրենց արմատների մասին, և վերադարձնել ակունքներին:

День независимости отметили в Армении - Sputnik Արմենիա
Հայկական ազգանունը փրկեց հրեաներին, և ինչու է հայերի ազգանունը վերջանում «յան»-ով

«Կարծում եմ, որ պետք է համահայկական միջոցներ կիրառվեն, պետք է կենտրոնացվի ամբողջ աշխարհի հայերի ռեսուրսը: Եվ նման ռեսուրսը լուրջ արդյունք կտա», — ասաց Խաչատրյանը:

Նրա կարծիքով, թեև այդ մարդիկ ընդունել են իսլամը և չեն տիրապետում լեզվին, այդուհանդերձ նրանց ենթագիտակցության մեջ ազգային որոշակի տարր կա:

Միևնույն ժամանակ, Խաչատրյանը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ անհնար է կրոնական պատկանելության պատճառով հայերին բաժանել «առաջին և երկրորդ» կատեգորիաների:

«Դա անշնորհակալ գործ է», — նշեց Խաչատրյանը:

Նրա խոսքով, պետք է առաջնորդվել հետևյալ տրամաբանությամբ. եթե մարդը ցանկանում է վերադառնալ արմատներին, ապա նրան պետք է տրամադրել ժամանակակից աշխարհում առկա բոլոր հնարավորությունները:

«Արմատները» ոչ բոլորին են ձգում

Թուրք-քրդական հարցերի փորձագետ Կարեն Հովհաննիսյանը, որը հաճախ է շփվում մահմեդական հայերի հետ, Sputnik Արմենիային ասաց, որ Թուրքիայի և Իրաքի Քրդստանի տարածքում ապրող հայերի թվաքանակի մասին խոսելն անիրատեսական է:

Բայց նրանք շատ են և ապրում են Համշենում, Դիարբեքիրում և Արևմտյան Հայաստանի հարավարևելյան շրջաններում (ժամանակակից Թուրքիա): Կան գյուղեր, որոնք գրեթե ամբողջությամբ բնակեցված են հայ քրիստոնյաներով (հիմնականում վերադարձել են Ցեղասպանությունից հետո):

«Նրանք իրենց հայ են համարում, թեև շատերը քրդերեն են խոսում: Ապրում են նրանց օրենքներով և մահմեդականներ են: Դժվար է ասել, թե որքան մարդ կուզենա ինտեգրվել հայ հասարակությանը, սովորել լեզուն կամ փոխել հավատը», — ասաց Հովհաննիսյանը:

Նման միտում կա, մարդիկ ուզում են վերադառնալ «ակունքներին», բայց այդ մարդկանց թիվը շատ քիչ է:

«Քչերն են պատրաստ է հրաժարվել սովորական կյանքից, 100-ից ընդամենը 5-6-ը», — ասաց Հովհաննիսյանը:

Միաժամանակ նա նշեց, որ պետք է զգուշանալ «ինքնակոչներից», որոնք կարող են հայտարարել իրենց հայ լինելու մասին:

«Ակնհայտ է, որ նրանց վրա` որպես հստակ ուժի, հույս դնել չի կարելի: Նրանք քաղաքական և հասարակական կյանքում ակտիվ չեն, և «հայության» մասին հայտարարությունները հաճախ ծառայում են որոշակի ազգակցական կապեր հաստատելու կամ որոշակի օգուտներ քաղելու համար», — ասաց Հովհաննիսյանը:

Вид города Бухареста - Sputnik Արմենիա
Ռումինիայում ապրող հայերից շատերը հրաժարվում են հայ կոչվել

Նրանց մեծ մասը չեն ձգտում միանալ հայկական մշակույթին, և ազգության մասին հայտարարությունները սահմանափակվում են միայն մի քանի արտահայտություններով:

Մյուս կողմից, նա համարում է, որ այս ուղղությամբ պետք է աշխատել: Համշենահայերը մասամբ հարմարվել են հայկական իրականությանը:

«Եթե նախկինում նրանք իրենց համարում էին առանձին ժողովուրդ, ապա հիմա նման բաժանում չկա: Նրանք իրենց միավորում են հայերի հետ` չնայած լեզվի տարբերություններին: Նրանց հետ հաջող աշխատանք է տարվել», — ասաց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ անհրաժեշտ է շարունակել աշխատել այս ուղղությամբ, որպեսզի հնարավորին չափ մեծ թվով հայ-մահմեդականներ (բոլոր ցանկացողները) ծանոթանան Հայաստանին և նրա մշակույթին:

Միևնույն ժամանակ, պետք է շատ զգույշ լինել, քանի որ, ըստ փորձագետի, չգիտես, թե ով կարող է թաքնված լինել «ծպտյալ հայ» անվան տակ:

Լրահոս
0