00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ձյունիկ Աղաջանյան
Արցախի վտարանդի կառավարության գոյությունը ՀՀ-ում ամենևին էլ սպառնալիք չէ.Աղաջանյան
09:48
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը հոգնել է ընտրություններից. համայնքների խոշորացումից մինչև ընտրական բոյկոտ

© Sputnik / Armenuhi Mkhoyanместные выборы
местные выборы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի 69 համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում քվեարկության մասնակցությունը ցածր է եղել։ Համայնքների միության նախագահը ենթադրում է` գուցե դա բոյկոտ էր խոշորացման

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Երեկ` նոյեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մասնակցությունը 50.6 տոկոս է կազմել։ Համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց, որ դա շատ փոքր տոկոս է։ Լրագրողներից մեկի այն հարցին, թե գուցե սա բոյկո՞տ էր համայնքների խոշորացման ծրագրի դեմ, Երիցյանը պատասխանեց` հավանական է, բայց այլ տարբերակ էլ կա։

«Սա տարեցտարի երևացող տենդենց է` անկախ նրանից, թե թեկնածուներն ինչքանով են վայելում ընտրողների վստահությունը։ Միաժամանակ այս ընտրությունը մեկ անգամ էլ փաստեց, որ խոշորացման գործընթացում և ընտրական համակարգում ռեֆորմների կարիք կա»,-ասաց Երիցյանը։

Նրա խոսքով` եթե հասել է այն պահը, որ մի քանի հարյուր համայնք խոշորացվել է, ապա այդ համայնքներին պետք է ավելի շատ լիազորություններ տալ բյուջետային տնօրինման տեսանկյունից։

Տեղեկացնենք, որ 8 մարզերի 325 համայնք խոշորացմամբ դարձել են 34։ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց` խոշորացումից վատ բան սպասել պետք չէ։

местные выборы - Sputnik Արմենիա
«Շառից ու լրագրողից հեռու». ընտրական խախտումներ համայնքներում

«Բնակչի վրա որևէ վատ ազդեցություն չի լինի, համայնքների միավորման իմաստն այն է, որ համայնքապետարանների որակական աշխատանքը բարելավենք, կրճատված աշխատատեղերի փոխարեն էլ նոր աշխատատեղ ստեղծենք, լրացուցիչ ծառայություններ մատուցենք»,-ասաց Գիլոյանը։

Մինչ օրս շփոթմունքի մեջ են այն համայնքներում, որոնք ենթարկվել են խոշորացման։ Օրինակ` Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի նախկին գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց` գյուղացիները դեռ չեն պատկերացնում` ինչ է իրենց գլխին գալու։

«Ոչ մեկ գոհ չէ խոշորացումից, մեր համար հանգիստ ապրում էինք։ Ոնց որ մի մութ տեղ գնանք, չենք հասկանում, թե ինչ է լինելու։ Երեկ էլ ընտրությունը եղավ, ապագա համայնքի ղեկավարն ընտրվեց, Ավետյան Հակոբն է։ Առայժմ ես էլ իմ առօրյա կյանքով եմ զբաղվում ու սպասում հրահանգին»,-ասաց Շահսուվարյանը։

Նրա խոսքով` մինչև նոյեմբերի 10-ը պետք է գյուղապետի իր լիազորությունները կատարի։ Դրանից հետո չգիտի, թե ինչ կլինի, բայց խոսակցություն կա, որ այս համայնքները պետք է լիազորներ ունենան։ Գուցե ինքն էլ ստանձնի այդ լիազորի դերը։

Նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 50,06%-ը։ Ընդհանուր առմամբ՝ 69 համայնքում գրանցված է եղել ընտրելու իրավունք ունեցող 486 106 քաղաքացի։ Մասնակցության ամենաբարձր՝ 78.33% ցուցանիշը, գրանցվել է Ենոքավան համայնքում. այստեղ ընտրությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 406 քաղաքացիներից 318-ը։ Ամենացածր մասնակցության ցուցանիշը՝ 15,42 %, գրանցվել է Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում։ Այստեղ 2522 ընտրողից ընտրությանը մասնակցել է 389 ընտրող:

Լրահոս
0