00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը․Իգիթյան
19:48
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարդկանց մեջ օտարներ չեն լինում. կազակների գերեզմանատունը հայկական լեռներում

© Sputnik / Aram NersesyanУборка заброшенных казацких кладбищ в Степанаване.
Уборка заброшенных казацких кладбищ в Степанаване. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գերեզմանատունն ու եկեղեցին այն տեղը չեն, որտեղ պետք է պարզել` ում հիշողությունն է ավելի թանկ։ Իսկ բազալտե Պուշկինը գյուղական տան բակում էլ է իրեն վատ չի զգում։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Ռուսները, ուկրաինացիները, լեհերը…

Առաջ Հայաստանում ապրող կազակները հանգուցյալներին թաղում էին Կամենկայում։ Հիմա այն Ստեփանավան քաղաքի մի մասն է։ Գերեզմանատանը կազակների տապանաքարերի շարքեր են։ Հին ուղղագրություն այստեղ գրեթե չկա. հիմնականում 20–30–ականների գերեզմաններ են։

Հանգուցյալներին դա քիչ է հուզում։ Նախնիներն ու նրանց սերունդները միասին են պառկած։ Ինչպես հայտնի է` մահացածներին չեն դատում։ Մարդկանց ճանապարհը փակող մոլախոտն էլ քչերին է խանգարում։ Չէ՞ որ մարդիկ գերեզման գրեթե չեն այցելում։

Камо Караджян на фоне крестов - Sputnik Արմենիա
Կազակների լքված գերեզմանատունը Ստեփանավանում

Իզուր չէինք ասում, որ այս հողում մեր ու ձեր չկա։ Քաղաքային գերեզմանատների խնամող Կամո Քարաջյանի պապն ու նրա եղբայրը անհայտ կորել են Մեծ Հայրենականի տարիներին։

Նրան ոչ ոք չի խնդրել մաքրել գերեզմանատները, ու նա էլ ոչ ոքի չի խնդրել։ Պարզապես մեկը մյուսից հետո մաքրում էին հին գերեզմանաքարերը` ռուսական, ուկրաինական, լեհական։ Երևանի ռուսաստանցիները դրա մասին պատահական են իմացել։ Իմանալով` ուղղակի հավաքվել ու եկել են։

Թեև գերեզմանատուն այցելողները դիվանագետներ են, բաց դաշտում պաշտոնավոր–անպաշտոն չկա։ Տղամարդիկ վերցնում են բահերը, փոցխերն ու քլունգները, կանայք մոլախոտն են հավաքում ու տանում։ Իսկ ավելի երիտասարդ աղջիկները ներկում են ցանկապատն ու շիրմաքարերը. ցանկապատը` մոխրագույն, շիրմաքարերը` սպիտակ, աստղերն, իհարկե, կարմիր։ Ռուսների, ուկրաինացիների, լեհերի գերեզմանները։ Ու այնպես չէ, որ տեղացիները նրանց մասին մոռացել են։ Ի տարբերություն շատ այլ գերեզմանների, ցանկապատն ու խաչերը գրեթե բոլորը տեղում են։

Գերեզմանատան աշխատակիցները գրեթե ամեն ինչ վստահել են եկածներին։ Իրենք էին հնձում։ Այս գործի նրբություններն ավելի քիչ չեն, քան դիվանագիտության մեջ։ Առանց հմտություն կիրառելու, կարելի է և վնասվածքներ ստանալ, բացատրում են ինձ ու զարմացած խարտյաշ տղային նայում։ Նա ճշգրտորեն բարձրացնում է չորացած խոտը, ոլորում է ու եղանը ուսին գցում։

«Բռնվեցի։ Ասես` Ռուսաստանում գյուղում ապրած լինես։ Տես, մի հատ խոտ չընկավ։ Խոտը գյուղացիների համար ոսկու գին ունի։ Միանգամից երևում է, որ գիտի», – ասում էր ինձ աշխատողներից մեկը։

«Հանգստի ժամ։ Ով չի ծխում` աշխատում է», – լսվում է մյուս շարքից։ Գերեզմանատանը ոչ վայել կատակներ են։ Իսկ աշխատանքը եռում է։ Ու քանի դեռ ճանապարհներն ու ցանկապատերը չեն մաքրվել, ոչ ոք չի գնում։

«Վախկոտ ես, ստրուկ ես…»

…Շարունակությունը հայտնի է։ 1988 թվականից այս տողերը վայելում էին հազարավոր ադրբեջանցիներ, իսկ հազարավոր հայեր չարությամբ էին լցվում դեպի Պուշկինը։

© Sputnik / Aram NersesyanԱլեքսանդր Պուշկինի կիսանդրին Ստեփանավանի գյուղերից մեկում
Памятник Александру Сергеевичу Пушкину. Степанаван, Армения - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Պուշկինի կիսանդրին Ստեփանավանի գյուղերից մեկում

«Դու ինձ հեքիաթներ մի պատմի։ Գրե՞լ է այսպիսի բան։ Առանց «բայցի»։ Գրե՞լ է»։ Այսպես էին ասում հարևանները Շավարշ Հովհաննիսյանին։ Նրա բակում բազալտե Պուշկինն է կանգնած։ Որպեսզի լրիվ «մերոնքական լինի» ինքնուս–քանդակագործը նրա դեմքին Խաչատուր Աբովյանի դիմագծերն է ավելացրել։

Ով ինչ ուզում է ասի, բայց արվեստի ծառայողներին պլանային տնտեսության ժամանակ ավելի հեշտ էր։ Պատվիրեցին` արեցիր։ Պատվիրողներն էլ պատահական մարդիկ չէին. Պուշկինի լեռնանցքի թունելի բացմանը պետք է գար Հայկական ԽՍՀ ԿԿ առաջին քարտուղարը։

«Ասեցին` ընկեր Քոչինյանն է գալու։ Տես, որ ամեն ինչ կարգին լինի։ Ես էլ Ձորագետի կիրճ իջա, հարմար բեկոր գտա։ Մնացածն է զինվորական մասը կազմակերպեց։ Բեկորը միանգամից իմ բակ հասցրեցին», – ասաց նա։

«Ահա և ֆոնտանը»…

Արձանը պետք է տեղադրեին թունելի մուտքի մոտի աղբյուրից։ Իսկ հետո չգիտես ինչի որոշեցին սպասել, հետո էլ ընդհանրապես մոռացան։ Իսկ 90–ականների կյանքն այլ ընթացք ստացավ։

Նա մի քանի տարի է գնորդի է սպասում։ Ճիշտ է` գինն էլ լուրջ ` 25 հազար դոլար։

Табличка на могиле, расположенной на Армянском кладбище в Кишиневе - Sputnik Արմենիա
Քիշնևի հայկական գերեզմանատան հին տապանաքարերը կքանդեն

Նիկոլայ Հրաշագործն առանց ոսկեջրման

Հյուրերի վերջին կանգառն Ամրակիցն է` նախկին Միկոլաևկա գյուղը։ Նիկոլայ Հրաշագործի եկեղեցին այստեղ բացվել է 1846 թվականին։ Այն նույնիսկ խորհրդային տարիներին է գործել։ Եկեղեցու զանգերի ձայնը հավաքում էր մոտակա բոլոր ուղղափառ գյուղերի հավատացյալներին։ Հավաքում էին հարսանիքի, հուղարկավորության կամ ուղղակի երեկոյան ժամերգության համար։

Երկրաշարժից հետո պատերին ճեղքեր հայտնվեցին։ Ինչպես նաև գյուղում. 90–ականներին ռուսները սկսեցին լքել գյուղը։ Իսկ գյուղական իշխանությունները, շառից փորձանքի հեռու, դուռը կողպեցին։ Որպեսզի մեկի գլխին աղյուս չընկնի։

Ռուսական վերածննդի հույսով այստեղ բացեցին ու ռուսական ոճով տնակ կառուցեցին` չխնայելով շագանակագույնն ու կարմիրը։ «Իսկ այդ իրանցի հայերը։ Ուզում են այստեղ գյուղական հանգստի համար վայր բացել, որպեսզի գյուղի հյուրերը կով կթեն, ձի քշեն ու նման բաներ։ Դեռ կառուցում են», – ասում է գյուղապետարանի ներկայացուցիչ Արթուր Ներկարարյանը։

90–ականներին Հայաստանում առաջին ռուս դեսպաններին գյուղացիները խնդրում էին թթու գնելու մասին պայմանավորվել։ Որպեսզի ապրելու միջոց ունենա։ Շատերը չհամբերեցին` գնացին։

Տաճարների ու շիրմաքարերի հարցում ավելի հեշտ` նրանք ուտելու կարիք չունեն։ Սակայն նաև չեն ուզում սովորական հուշանվեր դառնալ հյուրերի համար։ Եկեղեցու գմբեթներն ոսկեջրված չեն։ Չէ որ դրանք ուղղափառ եկեղեցիների վրա դնում են, որպեսզի ձայնը լավ տարածվի։ Սովորական, առանց ոսկեջրման։ Ինչպես այստեղ ապրող մարդիկ։ Լինեն ռուսներ, հույներ կամ հայեր։ Այստեղ օտարներ չկան։

Լրահոս
0