00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի տարածքը սեյսմիկ վտանգավոր գոտի է. մայրաքաղաքին սեյսմակայուն շենքեր են պետք

© Photo : official site of YSUGUЖилое здание в районе Аван
Жилое здание в районе Аван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի շենքերը պետք է դիմանան 9 բալանոց երկրաշարժի։ Նման հաշվարկ են արել ՀՀ քաղաքաշինության կոմիտեում։ Առաջին հերթին ամրացման կարիք ունեն դպրոցները։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Երևանը գտնվում է մինչև 9 բալանոց սեյսմիկ գոտում։ Այս մասին այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը։

Նա հայտնեց, որ կոմիտեում մշակվում է Հայաստանի սեյսմիկ քարտեզ, որով պետք է սահմանվեն նաև յուրաքանչյուր բնակավայրին ներկայացվող շինարարական պահանջները։ Այսպես` մայրաքաղաքում կառուցվող շենք-շինությունները պետք է դիմանան մինչև 9 բալանոց երկրաշարժի։ Այս պահին այդ նորմին, Ղուլարյանի խոսքով, համապատասխանում են միայն վերջին տարիներին մայրաքաղաքում կառուցված բազմաբնակարան շենքերը։

Карен Карапетян ознакомился со строительными работами улицы Руставели в Гюмри - Sputnik Արմենիա
Գյումրու վթարային շենքեր. երկրաշարժի ուրվականները` նոր վտանգ բնակիչների գլխին

«Այսօր մեր մայրաքաղաքում իրականացվող կառուցապատման ծրագրերը համապատասխանում են սեյսմակայունության այդ պահանջներին»,- ասաց նա։

Սեյսմիկ տեսակետից ամենավտանգավոր տարածքը, մշակվող քարտեզի համաձայն, Շիրակի և Լոռու մարզերի` 1988-ի երկրաշարժից տուժած տարածքներն են։ Այստեղ կառուցվող շենքերը պետք է կարողանան դիմակայել 9 և ավելի բալանոց ուժգնությամբ երկրաշարժերի։

Քաղաքաշինության կոմիտեն հաշվառել է նաև հանրապետության`սեյսմիկ տեսակետից առավել վտանգավոր շինությունները։ Դրանք Հայաստանում 545 000-ն են, որից 428 000-ը բնակելի տներ են, 19 000-ը` բազմաբնակարան, 100 000-ը` հասարակական նշանակության շենքեր։

Ինչ վերաբերում է 3-րդ և 4-րդ կարգի վթարային շենքերին, քանդման ենթակա շենքերի թիվը Հայաստանում հասնում է 500-ի և տարեցտարի ավելանում է։ Գրեթե նույնքան է նաև սեյսմիկ վտանգավոր դպրոցների շենքերի թիվը։

«Կառավարությունը հաստատել է 2015-30թթ համար սեյսմիկ վտանգավոր դպրոցների ցանկը, որոնցից առանձնացրել են առավել վտանգավորները և արդեն ընդգրկել Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի մեջ։ Այսինքն` այսօր կառավարությունը կարևորել է դպրոցների անվտանգությունն ու սկսել է ծրագրի իրականացումը»,- ասաց Ղուլարյանը` հավելելով, որ ծրագրի մեջ ընդգրկված դպրոցների թիվն այս պահին 46-ն է։

Դրանցից շուրջ 12-15-ի շենքերն ամրացնելն արդեն անիմաստ է։ Դրանց համար, կոմիտեի փոխնախագահի խոսքով, ամենայն հավանականությամբ կկառուցվեն նոր շենքեր։ Ծրագրի առաջին փուլի իրականացումից ու դրական արդյունքներ ստանալուց հետո կմեկնարկի նաև դրա երկրորդ փուլը, որում կներառվեն վտանգավոր ճանաչված այլ դպրոցների շենքեր ևս։

Ծրագրի արժեքը 670 մլն ԱՄՆ դոլար է։

Լրահոս
0