00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մտնում են օրհնված ջուրը, խմում, ցողում տներում. Գյումրիում Ռուս ուղղափառ եկեղեցին նշել է մկրտության տոնը

© Пресс-служба ЮВОКрещенское купание в Гюмри
Крещенское купание в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ոչ միայն Հայաստանում բնակվող, կամ զինվորական ծառայություն անցնող ռուսների, այլ նաև շատ հայերի համար ռուս ուղղափառ եկեղեցու Քրիստոսի Մկրտության տոնը Գյումրիում նշելն ավանդույթ է դառնում:

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Հորդանան գետի ջրերում Քրիստոսին մկրտեց Հովհաննես Մկրտիչը, և Աստված սրբագործեց ջուրը։ Մեծ ջրօրհնեքը, որը նվիրված է Փրկչի մկրտման հիշողությանը, ռուս ուղղափառ եկեղեցիներում կատարվում է հունվարի 18-ին և 19-ին:

Վերջին  տարիներին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ներկայացուցիչները, նրանց ընտանիք անդամները, Հայաստանում զինվորական ծառայությունն իրականացնող զինվորականները, սպաները, ռուսական համայնքի ներկայացուցիչները տոնի մեկնարկն ազդարարում են Գյումրու «Չերքեզի ձոր» տարածքում: Տարեցտարի Մկրտությանը մասնակցելու ցանկություն հայտնածների թիվը մեծանում է։ Այս տարի, տարածքի հնարավորությունը հաշվի առնելով, ոչ բոլորին էր թույլատրվում մասնակցել, այլ միայն նրանց, ովքեր նախապես  էին ցանկություն հայտնել:

Уборка заброшенных казацких кладбищ в Степанаване. - Sputnik Արմենիա
Մարդկանց մեջ օտարներ չեն լինում. կազակների գերեզմանատունը հայկական լեռներում

Նրանք, ովքեր արդեն 9-րդ տարին էին մասնակցում տոնին, գիտեին՝  հատուկ ավազաններ կարող էին մտնել միայն ջրօրհնեքի կարգից հետո: Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր հովիվ Հայր Անդրեյի ձեռամբ «Չերքեզի ձոր» կոչվող տարածքում, հատուկ ավազանների ջուրն օրհնվելուց ու կարգ կատարելուց հետո, բոլոր ցանկացողներին ավազան մտնելու հնարավորություն տրվեց: Ինչպես միշտ  առաջինը մկրտության ջուրը մտավ Հայր Անդրեյը. «Պետք  է  հասկանալ ու գիտակցել՝ սա լողալու կամ ֆիզիկականի համար չէ, այլ հոգևոր մաքրության. ջուրը միայն օրհնելուց հետո է  սրբանում, որից հետո աղոթքով պետք է մտնել`  3 անգամ ընկղմվելով, «հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու» խաչակնքվելով»,- նշեց Հայր Անդրեյը՝  փաստելով, որ ջուրը տաք է, քանի որ Աստծո շնորհով է ջերմացած:

Այս տարի ևս Քրիստոսի Մկրտությանը մասնակցում էին Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինվորները՝ Հարավային ռազմական օկրուգի գնդապետ Վլադիմիր Ելկանովի գլխավորությամբ:  Առաջին անգամ Գյումրիում Քրիստոսի Մկրտությանը մասնակցած զինվորները ստացան նաև խաչեր և աղոթագիրք:

Սուրբ ջրից հետո բոլորին, ըստ ցանկության, սպասվում էր օղի, տաք թեյ կամ հնդկաձավարով զինվորական շիլա:

© Sputnik / Armenuhi MkhoyanՌուս ուղղափառ եկեղեցու ջրօրհնեքը Գյումրիում
Ռուս ուղղափառ եկեղեցու ջրօրհնեքը Գյումրիում - Sputnik Արմենիա
1/4
Ռուս ուղղափառ եկեղեցու ջրօրհնեքը Գյումրիում
© Sputnik / Armenuhi MkhoyanՌուս ուղղափառ եկեղեցու ջրօրհնեքը Գյումրիում
Ռուս ուղղափառ եկեղեցու ջրօրհնեքը Գյումրիում - Sputnik Արմենիա
2/4
Ռուս ուղղափառ եկեղեցու ջրօրհնեքը Գյումրիում
© Sputnik / Armenuhi MkhoyanՌուս ուղղափառ եկեղեցու ջրօրհնեքը Գյումրիում
Ռուս ուղղափառ եկեղեցու ջրօրհնեքը Գյումրիում - Sputnik Արմենիա
3/4
Ռուս ուղղափառ եկեղեցու ջրօրհնեքը Գյումրիում
© Sputnik / Armenuhi MkhoyanКрещенское купание в Гюмри
Крещенское купание в Гюмри - Sputnik Արմենիա
4/4
Крещенское купание в Гюмри
1/4
Ռուս ուղղափառ եկեղեցու ջրօրհնեքը Գյումրիում
2/4
Ռուս ուղղափառ եկեղեցու ջրօրհնեքը Գյումրիում
3/4
Ռուս ուղղափառ եկեղեցու ջրօրհնեքը Գյումրիում
4/4
Крещенское купание в Гюмри

Այս օրերին օրհնվում են նաև լճերի ու գետերի ջրերը` ի հիշատակ Աստծու հայտնությանը: Ջրում 3 անգամ ընկղմվելով՝ մարդիկ ազատվում են մեղքերից։ Մկրտության լողն անցկացվում է հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը հատուկ ավազաններում։ Օրվա խորհրդով պայմանավորված՝ ջրի օրհնությունը տոնի նախօրեին կատարվում է եկեղեցիներում, մկրտության օրը՝ գետերում և լճերում։ Բացի մկրտության լողից, հավատացյալները խմում են մկրտության ջուրը` հոգևոր ուժ ու առողջություն ստանալու համար, նաև այն ցողելով իրենց տներում՝ մաքրագործում են դրանք:

Լրահոս
0