ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանին. նա վերադառնալու է Հայաստան: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Քաղաքական դաշտում լուրեր են պտտվում, թե ապրիլյան զարգացումներին ընդառաջ` առանցքային խաղացողի համբավ ունեցող Մինասյանը իշխանության մի մասն իր ձեռքն է վերցնելու և զբաղվելու է ակտիվ քաղաքականությամբ»,- նշված է հոդվածում:
Ըստ թերթի` Մինասյանը պատրաստվում է ղեկավարել Հայաստանի հետ կապ չունեցող միջազգային մի մեծ ստարտափ: