00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ձյունիկ Աղաջանյան
Արցախի վտարանդի կառավարության գոյությունը ՀՀ-ում ամենևին էլ սպառնալիք չէ.Աղաջանյան
09:48
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի օդային սահմանի ընդհատված անվտանգությունը. հեքիաթ և իրականություն

© Sputnik / Aram NersesyanРассвет
Рассвет - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի` Թուրքիայի հետ օդային սահմանը խախտելու դեպքեր գրանցվել են նաև ԽՍՀՄ տարիներին։ Ե՞րբ ու ովքե՞ր են խախտել ՀՀ օդային սահմանը, և ի՞նչ են պատմում տեղաբնակները։

Նելլի Դանիելյան, Sputnik.

1981 թվականի ամռանը, երբ գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը 17 տարեկան պատանի էր, Արարատի մարզի հայրենի Վազաշեն գյուղից շտապում էր րոպե առաջ հասնել Երևան, որպեսզի մաթեմատիկայի մասնավոր դասերի հաճախող դասընկերներին պատմի իրենց գյուղի մոտ տեղի ունեցած դեպքի մասին։

«Արմաշ ու Սուրենավան գյուղերի տարածքում ինքնաթիռը հատել էր սահմանը, խորհրդային կործանիչը հարվածել էր, օդաչուն հասցրել էր պարաշյուտով վայրէջք կատարել, իսկ սահմանախախտ ինքնաթիռն ընկել էր գյուղից ոչ շատ հեռու։ Երբ ես Երևանում ընկերներիս պատմեցի, որ մեր գյուղի մոտ օդային մարտեր են եղել, ինքնաթիռ է ընկել, ինձ չհավատացին»,- պատմում է Չարխչյանը։

Երևանցի ընկերներից վիրավորված ու սեփական հեղինակությունը վերականգնելու վճռականությամբ Չարխչյանը որոշեց իր պատմությունը հաստատող ապացույց ներկայացնել նրանց։

«Դեպքից մի քանի օր հետո, երբ արդեն հատուկ ծառայությունները տարածքը բացել էին, գնացի այնտեղ, որտեղ դեռ բեկորներ կային թափված։ Ինքնաթիռի ալյումինի ինչ-որ ձուլվածք կար, որի վրա ինչ-որ գրառումներ կային։ Դա վերցրի, տարա, ցույց տվեցի։ Այդ ժամանակ արդեն հավատացին»,- ասաց նա։

1981թ-ի հուլիսի 18-ին հայ-թուրքական սահմանը խախտած արգենտինական ավիաընկերության ինքնաթիռը, ինչպես հայտարարվեց, զենք էր տեղափոխում Իրան։ Կործանված ինքնաթիռի անձնակազմից ոչ ոք չէր փրկվել։

Зенитно-ракетный комплекс С-300 - Sputnik Արմենիա
ՀՕՊ–ի շնորհիվ Հայաստանը կվերահսկի տարածաշրջանի ողջ օդային տարածքը

Հայ մանուկներին զարմացրած ու հիացրած այդ դեպքը Թուրքիայի հետ սահմանակից հայաստանյան բնակավայրերի համար եզակի ու աննախադեպ չէր։

ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ խորհրդային գաղտնի արխիվները բացվեցին, պարզվեց, որ սառը պատերազմի տարիներին Թուրքիայից Հայաստանի սահմանն անցնելու առնվազն մի քանի դեպք է գրանցվել։

Առաջին ամենահայտնի դեպքը տեղի է ունեցել 1958թ-ին, երբ ամերիկյան հետախուզական ինքնաթիռը` ամերիկացի 17 զինվորներով, սեպտեմբերի 2-ին ընկել էր ՀՀ Թալինի շրջանի Սասնաշեն գյուղի տարածք։

Անկախացումից հետո հայաստանյան այդ գյուղում ամերիկացի զինվորների հիշատակը հավերժացնող հուշարձան-խաչքար է տեղադրվել։ Ամեն տարի այդ օրը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներն այցելում ու հարգանքի տուրք են մատուցում իրենց զինվորների հիշատակին։

Մեկ այլ դեպք, որ դարձյալ մեծ աղմուկ էր բարձրացրել ամբողջ աշխարհում, տեղի է ունեցել 1970թ. հոկտեմբերին։

Թուրքիայի տարածքում թռիչք իրականացնող ամերիկյան ռազմական ինքնաթիռը, որում թուրք սպա և ամերիկյան բանակի երկու բարձրաստիճան սպաներ կային, անսպասելիորեն վայրէջք կատարեց Լենինականի օդանավակայանում։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ինքնաթիռի ամերիկացի ուղևորները Թուրքիայում ԱՄՆ ռազմական ներկայացուցչության ղեկավար գեներալ-մայոր Էդվարդ Շերերն ու Անկարայում ԱՄՆ դեսպանատան ռազմական ներկայացուցիչ գեներալ-մայոր Քլաուդ Մոնրո Մաք Քերին են, թուրք ուղևորը գնդապետ Ջևաթ Դենելին էր, օդաչուն` մայոր Ջեյմս Ռասսելը։

Военная техника в Ираке - Sputnik Արմենիա
Ղարաբաղի օդային տարածքը Հայաստանը կարող է պաշտպանել սեփական միջոցներով

Ամպամած եղանակի և օդաչուի սխալի պատճառով թուրք-ամերիկյան ինքնաթիռը մոլորվել, խախտել էր ԽՍՀՄ օդային սահմանը և վայրէջք կատարել Հայաստանում։ Այն, որ իրենք Թուրքիայում չեն, ինքնաթիռի անձնակազմի անդամները հասկացել էին, երբ օդանավակայան էին հասել խորհրդային բանակի ավտոմեքենաները։

1970թ-ին Հայաստանի սահմանին տեղի ունեցած դեպքին անդրադարձել է նաև «Նյու Յորք թայմսը»` «ԱՄՆ 2 գեներալները ԽՍՀՄ-ում` ինքնաթիռի մոլորվելուց հետո» և «Գեներալները պահվում են Սովետական Հայաստանում» հոդվածներում:

20 օր Հայաստանում պահելուց հետո ԽՍՀՄ ղեկավարությունն, ի վերջո, վերադարձրեց ամերիկացի ու թուրք զինվորականներին։

Խորհրդային ժամանակներից այսօր էլ շատ բան չի փոխվել։ Հայ-թուրքական սահմանը մնում է փակ, հայկական երկինքը շարունակում է մնալ աշխարհաքաղաքական երկու բևեռների բաժանարար տարածքը:

Ասվածի վկայությունը 2015թ-ի հոկտեմբերյան իրադարձություններն են, երբ ի պատասխան ռուսական ինքնաթիռների` Թուրքիայի օդային տարածք մտնելու, երկու օր անց թուրքական մարտական ուղղաթիռները խախտեցին ՀՀ օդային սահմանը, պտույտ գործեցին Հայաստանի վրա ու հեռացան։

2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվեց «Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը։

2015 թվականից ի վեր Հայաստանի օդային սահմանը խախտելու դեպք պաշտոնապես չի գրանցվել։

Լրահոս
0