00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արա Վարդանյանը «Հայաստան» հիմնադրամի գումարները վերադարձրել է. հայտարարություն

© Photo : press office of "Hayastan" All Armenian FundИсполнительный директор Всеармянского фонда "Айастан" Ара Варданян на открытии административного здания общины Иванян (19 мая 2018). Карабах
Исполнительный директор Всеармянского фонда Айастан Ара Варданян на открытии административного здания общины Иванян (19 мая 2018). Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրինության ժամանակավոր պաշտոնակատարը վստահ է, որ հիմնադրամը կձեռնարկի անհրաժեշտ բարեփոխումներ և կիրականացնի առավել մեծ ու կարևոր ծրագրեր։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանն անձնական նպատակների համար օգտագործած գումարները կարճ ժամկետներում վերադարձրել է Հիմնադրամի հաշվին։ Այս մասին նշված է հիմնադրամի գործադիր տնօրինության ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանի հայտարարության մեջ։

Թերզյանը Հիմնադրամի գործադիր տնօրինության ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունը պաշտոնապես ստանձնել է 2018-ի հուլիսի 19-ին, մինչ այդ մեկնել է Երևան և հուլիսի 15 ու 16-ին հանդիպումներ ունեցել պետական բարձրաստիճան անձանց, ինչպես նաև Հիմնադրամի երևանյան գրասենյակի անձնակազմի հետ:

«Առաջին քայլս եղավ ստուգել Հիմնադրամի հաշիվների ամբողջականությունը: Քննարկումների արդյունքում պարզվեց, որ նախկին գործադիր տնօրենի կողմից Հիմնադրամի վարկային գծի միջոցով անձնական նպատակների համար օգտագործված գումարները կարճ ժամկետներում վերադարձվել են Հիմնադրամի հաշվին, այդպիսով իսկ վրիպելով հաշվեքննիչների ուշադրությունից»,- նշված է Թերզյանի հայտարարության մեջ:

Այդուհանդերձ, Հիմնադրամի հաշիվների հսկողության համակարգում երևան են եկել խոցելիության ճեղքեր:

«Ուստի, պահանջել եմ անհապաղ ի գործ դնել վերահսկողության և ահազանգային հավելյալ միջոցներ՝ դրանք իսպառ վերացնելու համար»,- նշել է Թերզյանը:

Առաջիկա օրերին նոր գործադիր տնօրենի թեկնածության կոչ է լինելու: Թեկնածությունները քննելու է մրցութային հանձնաժողովը (ժյուրիի) սեպտեմբերի 10-ին՝ Թերզյանի նախագահությամբ:

Исполнительный директор Всеармянского фонда Айастан Ара Варданян на открытии детского сада села Ахцк (23 мая 2018). Арагацотн - Sputnik Արմենիա
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել

Հիմնադրամի գործադիր տնօրինության ժամանակավոր պաշտոնակատարը նշել է, որ անցյալ 26 տարվա ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը գործել է թափանցիկ և հաշվետու, ըստ միջազգային նորմաների: Իրականացրել է հսկայածավալ ծրագրեր:

«Հիմնադրամը այսօր ևս շարունակում է իր գործունեությունը: Շուրջ 60 ծրագրեր ընթացքի մեջ են: Հայաստանն ու Արցախը պետք ունեն համազգային այս կառույցին: Համոզված եմ, որ Հիմնադրամն իր նվիրատուների զորակցության շնորհիվ կհաղթահարի տագնապի այս պահը, կձեռնարկի անհրաժեշտ նորարար միջոցներ ու բարեփոխումներ և կկարողանա իրականացնել առավել մեծ ու կարևոր ծրագրեր հօգուտ Հայաստանի և Արցախի բնակչության»,- եզրափակել է Թերզյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման էր ենթարկվել, ապա ձերբակալվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը։ Ավելի ուշ Արա Վարդանյանը 1 մլն գրավի դիմաց ազատ էր արձակվել:

Վարդանյանը խոստովանել էր, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, գումարներն օգտագործել է անձնական նպատակներով` դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն:

Վարդանյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հուլիսի 10-ին։

Լրահոս
0