00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:52
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանն ասաց՝ երբ կարելի է վերսկսել «Հոկտեմբերի 27»-ի գործը

© Sputnik / Asatur YesayantsИ.о. премьер-министра Никол Пашинян и спикер Парламента Ара Баблоян возложили цветы к мемориалу жертвам 27 октября 1999 года (27 октября 2018). Еревaн
И.о. премьер-министра Никол Пашинян и спикер Парламента Ара Баблоян возложили цветы к мемориалу жертвам 27 октября 1999 года (27 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը համարում է, որ իր կարգավիճակում սխալ կլինի որևէ մեկնաբանություն անել։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ հոկտեմբերի 27-ի ողբերգության հետաքննության վերսկսմանը։

Վարչապետի պաշտոնակատարն այսօր Ազգային ժողովի բակում հուշատախտակի մոտ հարգանքի տուրք մատուցեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակին։

Հետո լրագրողների հետ զրույցում Փաշինյանը, խոսելով կրկնակի հետաքննության հնարավորության մասին, ասաց, որ դե յուրե այն ավարտված է։

«Ըստ ՀՀ օրենսդրության՝ գործը վերսկսելու համար նոր հանգամանքներ են պետք։ Տվյալ պահին չեմ կարող ասել՝  այդպիսի հանգամանքներ կան, թե ոչ։ Ես այս պահին չեմ կարող ասել: Կարծում եմ, որ այդ հարցով տուժողի իրավահաջորդներն ավելի շատ ասելիք կունենան, որովհետև նրանք ավելի լավ են ծանոթ գործին», — նշեց վարչապետի պաշտոնակատարը։

Հարցին՝ արդյո՞ք նա իր համար ամեն ինչ պարզել է, Փաշինյանն ավելացրեց, որ իր կարգավիճակում սխալ կլիներ որևէ մեկնաբանություններ անել։

1999թ-ի հոկտեմբերի 27-ին ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեց Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ և սպանեց ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:

Ահաբեկիչների նկատմամբ դատական գործը սկսվեց 2001թ.-ի փետրվարին և տևեց մինչև 2003թ.-ի դեկտեմբերը։ Ցմահ բանտարկության դատապարտվեցին խմբի պարագլուխը` Նաիրի Հունանյանը, նրա եղբայրը` Կարեն Հունանյանը, նրանց քեռին` Վռամ Գալստյանը, ինչպես նաև` Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը։ Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման։ 2010թ.-ի մայիսին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժ կրող Ստեփանյանը հանկարծամահ եղավ։ Մեղադրյալները մեղավոր ճանաչվեցին հայրենիքի դավաճանության, ահաբեկչության, հատկապես վտանգավոր պետական հանցագործություններ կատարելու համար։

Լրահոս
0