00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
46 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Սուրեն Սուրենյանց
Բրյուսելյան հանդիպումից առաջ ՀՀ վարչապետի խոսույթն ավելի պարտվողական է դարձել. Սուրեն Սուրենյանց
09:47
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:40
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարալիկցիները Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին «Արտակ, հեռացի՛ր» կոչով

© SputnikГраждане общины Ани во время агиткампании блока "Мой Шаг" (26 ноября 2018). Ширак
Граждане общины Ани во время агиткампании блока Мой Шаг (26 ноября 2018). Ширак - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փաշինյանը խոստումը կատարեց և «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավը սկսեց Շիրակի մարզից:

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում ընտրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ժողովուրդը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին դիմավորեց «Արտակ, հեռացի՛ր» կոչով:

Մինչ «Իմ քայլը» դաշինքի ներկայացրած բարեփոխումներին անդրադառնալը Փաշինյանը խոսեց մարալիկցների` համայնքի ՀՀԿ–ական ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականի պահանջի մասին։

«Ես տեղյակ եմ խնդրից: Ընդհանուր առմամբ, ձեզ թվում է` վարչապետը չունի՞ լծակ, որ կարողանա ստիպել և հարկադրել որևէ համայնքի ղեկավարի հրաժարականը։ Դա այդպես է, բայց յուրաքանչյուր համայնք ինքը պետք է լուծի այդ խնդիրը: Մենք պետք է ցուցաբերենք հավասարակշռված մոտեցում»,- ասաց Փաշինյանը:

«Իմ քայլը» դաշինքի թիվ մեկ թեկնածուն ավելացրեց՝ հարցի լուծումը հնարավոր է, եթե դա համայնքի բնակիչների կեսից շատի ցանկությունն է:

© SputnikՆիկոլ Փաշինյանը Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ
Մարալիկցիները Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին «Արտակ, հեռացի՛ր» կոչով  - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ

«Այո ՛, պետական վերահսկողության ծառայությունը ուսումնասիրություններ է իրականացնում համայնքում, եթե ինձ զեկուցեն, որ եղել են չարաշահումներ և քրեական գործեր, ապա կառավարությունն իր խոսքը կարող է այդտեղ ասել, մինչ այդ համայնքն ունի իր խոսքն ասելու իրավունքը։ Ներկայացրեք համայնքի ընտրողների կեսից շատի ստորագրությունը` համայնքի ղեկավարի փոփոխության հետ կապված: Ժողովրդի կամքը մեզ համար բարձրագույն իշխանությունն է»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ Հայաստանում քաղաքական հետապնդումներ չեն լինելու. ամեն ինչ լինելու է արդար:

Փաշինյանը հանդիպման ընթացքում ներկայացրեց նաև այն բարեփոխումները, որոնք տեղի կունենան, եթե «Իմ քայլը» դաշինքը ստանա ժողովրդի վստահության քվեն:

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի կենտրոն համարվող Մարալիկ քաղաքում տևական ժամանակ է` պահանջում են համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականը։ Գևորգյանը տարիներ շարունակ եղել է Մարալիկի քաղաքապետը։

Լրահոս
0