00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ձյունիկ Աղաջանյան
Արցախի վտարանդի կառավարության գոյությունը ՀՀ-ում ամենևին էլ սպառնալիք չէ.Աղաջանյան
09:48
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը ՀՀ տնտեսության համար ճիշտ մա՞րդ է. հարցին պատասխանել է Ռուբեն Վարդանյանը

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Армении Никол Пашинян и российский предприниматель Рубен Варданян. (26 мая 2018). Дилижан
Премьер-министр Армении Никол Пашинян и российский предприниматель Рубен Варданян. (26 мая 2018). Дилижан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ժողովուրդը Փաշինյանին վստահության մեծ մանդատ տվեց` հուսալով, որ նա կարդարացնի ակնկալիքները, բայց դրանց իրականացումը չափազանց բարդ կլինի, քանի որ որոշ փոփոխություններ ցավոտ կլինեն հասարակության համար։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանը չափազանց ոգևորված փուլում է, որը մեծ հույսեր է ներշնչում, և այս փուլում բոլորը պետք է օգնեն Փաշինյանին տնտեսական բարեփոխումների անցկացման հարցում, քանի որ նրա ձախողումը կարող է Հայաստանին իսկական աղետի հասցնել։ Deutsche Welle պարբերականի հետ հարցազրույցում այս կարծիքն է հայտնել գործարար ու բարերար Ռուբեն Վարդանյանը։

Հաղորդավարը Վարդանյանին հարցրել է` արդյո՞ք ընտրություններում հաղթած Փաշինյանը ճիշտ մարդ է Հայաստանի տնտեսական զարգացման տեսակետից, ու արդյո՞ք նա կարող է երկիրը ծաղկեցնել, Վարդանյանը պատասխանել է.

«Ոչ ոք ձեզ չի ասի, թե ով է այն ճիշտ մարդը, որը կարող է տնտեսական ձևափոխություն անել այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է, որովհետև երկրի առաջ շատ մարտահրավերներ են ծառացած։ Երկիրն իսկապես լուրջ բարեփոխումների և արդիականացման կարիք ունի։ Դա վերաբերում է բոլոր ոլորտներին»։

Վարդանյանի խոսքով` Փաշինյանի շատ բարդ խնդիր պիտի լուծի, և մենք բոլորս (գործարարները) պետք է օգնենք նրան, որովհետև նրա տապալումը կարող է իրական աղետ դառնալ Հայաստանի համար։

Նրա խոսքով` ժողովուրդը Փաշինյանին վստահության մեծ մանդատ է տվել` հուսալով, որ նա կարդարացնի սպասումները, որոնք շատ մեծ են։ Բայց, ինչպես կարծում է Վարդանյանը, դրանք իրագործելը չափազանց բարդ կլինի, որովհետև որոշ փոփոխություններ ցավոտ կլինեն հասարակության համար ։

Рубен Варданян во время встречи премьер-министра Армении Никола Пашиняна с армянскими предпринимателями (8 сентября 2018). Москвa - Sputnik Արմենիա
«Դա առնվազն անհարգալից է»․ ինչո՞վ ավարտվեց Նիկոլ Փաշինյանի ու Ռուբեն Վարդանյանի բանավեճը

«Այո, լուրջ աշխատանք կա անելու, և այո, նա տնտեսական բարեփոխումներ անցկացնելու փորձ չունի, բայց կարող է հավաքել պրոֆեսիոնալների, որոնք բաց են նոր բաների համար, և մենք շանս կունենանք», – ասել է Վարդանյանը։

Լրագրողը հարցրել է` իսկ որքան է Ռուսաստանը կարևոր Հայաստանի համար, գործարարը հաստատել է, որ Ռուսաստանը Հայաստանի համար ամենամեծ շուկան է:

«Եկեք ազնիվ լինենք։ Եթե վաղը Հայաստանը դառնա ԵՄ անդամ, հայկական արտադրության բազմաթիվ ապրանքներ մրցունակ չեն լինի եվրոպական շուկայում: Բացի այդ, Ռուսաստանը խոշոր ներդրող է», – ասել է նա։

Ռուսաստանը նաև աշխատանքով է ապահովել շատ հայերի, որոնք հայրենիքում չեն կարողացել աշխատանք գտնել։

«Ուստի մի շարք պատճառներով Ռուսաստանը խոշոր ու կարևոր գործընկեր է», – նշել է Վարդանյանը։

Նա նաև պատասխանել է այն հարցին, թե կան արդյոք Հայաստանում ինչ–որ արևմտամետ տրամադրություններ, «Ռուսաստանից» հեռանալու միտումներ։ Դրա հետ կապված` գործարարը նշել է, որ Հայաստանը բացառիկ երկիր է, աշխարհում միակ պետությունը, որը միշտ գտնվել է չորք քաղաքակրթությունների խաչմերուկում։

«Կարծում եմ` մեզ համար ավելի լավ կլինի, եթե դառնանք ոչ թե այդ համակարգերից մեկի մասը, այլ կամուրջ լինենք նրանց միջև», – ասել է նա։

Վարդանյանի խոսքով` Հայաստանը շատ իմաստուն է վարվել` համագործակցելով Եվրամիության հետ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում, մյուս կողմից` մտնելով ԵԱՏՄ։ Հայաստանն իսկապես կարող է շահել դրանից։

Լրահոս
0