00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:52
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ է պետք ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար. Փաշինյանի տեսլականը

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян во время совещания по модернизации КГД (16 февраля 2019). Еревaн
Премьер-министр Никол Пашинян во время совещания по модернизации КГД (16 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Միջին Արևելքի ներդրողների շրջանում մեծ հետաքրքրություն կա հայկական ռազմական արտադրանքի նկատմամբ, ինչը լավ հիմք է ներդրումների ներգրավման համար:

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. «Ռազմարդյունաբերության համալիրի զարգացումը մեր կառավարության կողմից հռչակված է որպես առաջնահերթություն, և մենք պետք է կարողանանք շատ լուրջ փոփոխությունների և արդյունքների հասնել:

Այս մասին այսօր ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում տեղի ունեցած ՀՀ ռազմաարդյունաբերական հանձնաժողովի նիստի ժամանակ:

Վարչապետի խոսքով` արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է իրականացնել և՛ կառուցվածքային փոփոխություններ, և՛ գտնել հնարավորություններ, որպեսզի ոլորտի ֆինանսավորումն էական մեծանա:

Министр обороны Армении Давид Тоноян посетил павильон военно-промышленных предприятий Армении на выставке IDEX-2019 (17 февраля 2019). Абу-Даби - Sputnik Արմենիա
Հայկական ռազմարդյունաբերական տաղավարն Աբու Դաբիում. Տոնոյանն այցելել է IDEX-2019

«Ըստ էության` ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար մեզ պետք է իրականացնել հետևյալը. անհրաժեշտ է ունենալ մեր գիտական պոտենցիալի, մասնավոր ներդրումների և պետական կառավարման համակարգի շատ հստակ աշխատող մեխանիզմ: Իհարկե, մենք այս համատեքստում ենք դիտարկում նաև Հայաստանում բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության ստեղծումը, որը կարևոր, բայց ոչ բավարար պայման է, որպեսզի մենք կարողանանք ոլորտում լուրջ փոփոխությունների հասնել: Այստեղ շատ կարևոր է մեր գիտական ներուժի հետ համագործակցության հարցը և նաև Պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի վերլուծական աշխատանքը մեր Զինված ուժերի կարիքների համար։ Պետք է թիրախները ճիշտ որոշվեն, թե մենք ինչ կարգի մշակումների, հետազոտությունների, արտադրանքի, սպառազինության և տեխնիկայի կարիք ունենք, և դրանց որ մասի մշակումը, արտադրությունը և արդիականացումը կարող ենք իրականացնել Հայաստանում»,–ասել է Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է, որ, ընդհանուր առմամբ այսօր մենք որոշակի կարողություններ ունենք Հայաստանի Հանրապետությունում, բայց այդ կարողությունների ծավալը, թողունակությունը և իրական արտադրանքի ծավալը չի կարող գոհացուցիչ և բավարար թվալ: «Այն աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական միջավայրը, որ այսօր կա մեր տարածաշրջանում, մեզ թույլ չի տալիս «յոլա գնալու» տրամաբանությամբ ապրել, որովհետև «յոլա գնալու» տրամաբանությամբ մենք ընդամենը սպառում ենք այս ռեսուրսները, որոնք ունենք»,–նշել է նա:

Փաշինյանը կարևորում է իսկապես տեխնոլոգիական լուծումներ առաջարկելը: Տեխնոլոգիական լուծում ասելով նա պատկերացնում է հետևյալը` կարևորը, կոպիտ ասած, ոչ թե տանկն է, այլ այն խնդիրը, որը մենք ուզում ենք լուծել տանկի միջոցով: Հետևաբար, տանկը չէ կարևորը, այլ խնդիրը և դրա լուծումը: Մեր մտածելակերպը պետք է լինի` գտնել մի միջոց, որը կլուծի այդ խնդիրը` անկախ նրանից` դրա անունը տանկ է, թե որևէ ուրիշ բան:

«Հետևաբար, մեր տրամաբանությունը ռազմարդյունաբերության, գիտության, տեխնոլոգիայի ոլորտներում այսպես պետք է աշխատի. մենք պետք է հասկանանք մեր խնդիրները, մեր լուծումները և դուրս գանք այդ լուծումների, գործիքների վերաբերյալ եղած ավանդական պատկերացումներից, որպեսզի կարողանանք տեխնոլոգիական որոշակի առաջընթաց և փոփոխություն առաջնորդել»,–ասել է նա:

Министры обороны Армении и Грузии Давид Тоноян и Леван Изория на совместном брифинге (21 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանի ու Վրաստանի ՊՆ-ները 2019 թ.-ի ռազմական համագործակցության ծրագիր են հաստատել

ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանը նշել է, որ ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի պատվիրակությունն այս տարի առաջին անգամ մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրություններում 2 տարին մեկ անգամ կազմակերպվող ռազմական տեխնիկայի և սպառազինության IDEX համաշխարհային ցուցահանդեսին՝ առանձին տաղավարով: Նրա խոսքով՝ մեր տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել, և Հայաստանի ցուցադրությունը գտնվել է ուշադրության կենտրոնում, ինչը պայմանավորված էր թե՛ հայկական կողմից ներկայացված ռազմական արտադրանքով, թե՛ ցուցահանդեսի բացման արարողությանը ՀՀ ՊՆ Պատվո պահակախմբի վաշտի, պաշտպանության ռազմական նվագախմբի և «Երևանյան թմբուկներ» խմբի ցուցադրական ելույթներով: Ա. Քերոբյանը տեղեկացրել է, որ Միջին Արևելքի ներդրողների շրջանում մեծ հետաքրքրություն կա հայկական ռազմական արտադրանքի նկատմամբ, ինչը լավ հիմք է ներդրումների ներգրավման և ՀՀ գիտատեխնոլոգիական արտադրանքի արտահանման շուկաները ընդլայնելու համար: 

Այնուհետև նիստի ընթացքում քննարկվել են ռազմարդյունաբերության համալիրի զարգացման ուղղված ծրագրերը և անելիքները:

Լրահոս
0