00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
46 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Սուրեն Սուրենյանց
Բրյուսելյան հանդիպումից առաջ ՀՀ վարչապետի խոսույթն ավելի պարտվողական է դարձել. Սուրեն Սուրենյանց
09:47
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:40
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սումգայիթը մինչ օրս չունի ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական գնահատական. ո՞վ է մեղավոր

© Sputnik / Ruben Mangasaryan / Անցնել մեդիապահոցТраурное шествие в Ереване 8 марта 1988 года в память о жертвах Сумгаитского погрома
Траурное шествие в Ереване 8 марта 1988 года в память о жертвах Сумгаитского погрома - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանը հույս ունի, որ ՀՀ նոր իշխանությունը Սումգայիթի ողբերգությունը վերապրածներին ու զոհերին կճանաչի որպես ցեղասպանության զոհեր և տուժածներ։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Այն, ինչ կատարվեց Սումգայիթում, դարասկզբին Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության շարունակությունն էր։ Այս մասին այսօր, սումգայիթյան ողբերգական դեպքերից 31 տարի անց լրագրողներին ասաց «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանը։

Президент Армен Саркисян посетил мемориальный комплекс Цицернакаберд (28 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի. Սարգսյան

«Սումգայիթը հետազոտողների համար ամենափաստագրված հանցագործությունն է, որ կատարել է Ադրբեջանը հայ ժողովրդի դեմ։ Մենք ունենք բազմաթիվ փաստաթղթեր, մենք ունենք դատական լսումների նյութեր, մենք ունենք տեսագրություններ, այդ թվում` մի շատ լուրջ տեսանյութ, որտեղ ներկայացվում է այն կառույցը, որը կազմակերպել էր ու համակարգում էր այդ ջարդերն ու զանգվածային սպանությունները»,– ասաց Մարինա Գրիգորյանը` հավելելով, որ այդ տեսանյութն օգտագործվել է 2012թ–ին ստեղծված «Սումգայիթ. Սովորական ցեղասպանություն» ֆիլմում։

Տեսանյութում երևում է, որ կազմակերպիչները հեռակապով խոսում ու ցուցումներ են տալիս ջարդարարներին` ուղղորդելով նրանց` ուր գնալ ու ինչ անել։

Նախաձեռնության հավաքած բոլոր փաստաթղթերը, լուսանկարները, ձայնագրություններն ու տեսանյութերը հասանելի են karabakhrecords.info կայքում։

«Սումգայիթում տեղի ունեցածը կազմակերպվել էր, իրականացվում էր, համակարգվում էր Ադրբեջանի իշխանության կողմից, մասնավորապես, հատուկ ծառայությունների կողմից սովետական իշխանության լուռ աջակցության պայմաններում։ 3 օր ու գիշեր դա շարունակվում էր, ու որևէ մեկը ոչինչ չէր անում սպանդը կանգնեցնելու համար»,– ասաց Գրիգորյանը։

Առկա փաստերը վկայում են, որ միայն փետրվարի 29-ին է խորհրդային բանակը մտել Սումգայիթ, բայց հրաման չի ունեցել միջամտելու ու հայերին օգնելու։

Здание министерств Армении - Sputnik Արմենիա
Սումգայիթի ջարդերն ատելության և քսենոֆոբիայի շարունակական դրսևորումն են. ԱԳՆ

«Եվ հենց փետրվարի 29-ին, երբ քաղաքում կանգնած էին սովետական տանկերը, ամենասարսափելի սպանությունները կատարվեցին։ Սումգայիթը դարձավ հայատյացության քաղաքականության սկիզբը, որը հետագայում Ադրբեջանում դարձավ պետական քաղաքականություն։ Այդ քաղաքականությունը շարունակվում է մինչ օրս»,- ասաց բանախոսը։

Նրա խոսքով, այսօր էլ Ադրբեջանն ամեն ինչ անում է պատմությունը խեղաթյուրելու համար, և Սումգայիթն էլ մինչ օրս չի ստացել ո՛չ քաղաքական, ո՛չ էլ իրավական գնահատական։

Սրանում, սակայն, Մարինա Գրիգորյանը տեսնում է ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի բոլոր իշխանությունների մեղքը, որոնք պատշաճ կերպով չեն բարձրացել Ադրբեջանին այս հանցագործության համար պատասխանատվության ենթարկելու, կատարվածը ցեղասպանություն ճանաչելու համար։

«Հայաստանն ուղղակի պարտավոր է ընդունել ցեղասպանության փաստը Սումգայիթի, Բաքվի, Ադրբեջանի կատարած մյուս հանցագործությունների շրջանակներում, ավելին՝ կարծում եմ, որ Հայաստանը պետք է անցնի գործողությունների արդեն իրավական դաշտում»,- ասաց նա`հավելելով, որ այս հարցում հույս է կապում ՀՀ նոր իշխանությունների հետ։

Вице-премьер Армении Тигран Авинян на заседании правительства (8 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Կառավարության նիստը սկսվեց Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակը հարգելով

Մարինա Գրիգորյանի խոսքով, Սումգայիթից փախածներն այսօր էլ բարդ սոցիալական վիճակում են գտնվում, չունեն որևէ հատուկ կարգավիճակ։ Մինչդեռ պետությունը պարտավոր է ճանաչել նրանց ցեղասպանության զոհեր և տուժածներ։

1988թ–ի փետրվարի 27-ին` Արցախի ինքնորոշման իրավունքի համար Լեռնային Ղարաբաղում անցկացված առաջին հանրահավաքից ընդամենը 2 շաբաթ անց, Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում սկսվեց հայ բնակչության զանգվածային տեղահանումն ու ջարդը։

3 օր շարունակ` փետրվարի 27–29-ը, ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպվեց քաղաքի հայ բնակչության ջարդն ու զանգվածային տեղահանությունը։ Սրա նպատակն էր հայերին ահաբեկելով կանխել Արցախյան ազատագրական պայքարի տարածումը։

Լրահոս
0