00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ձյունիկ Աղաջանյան
Արցախի վտարանդի կառավարության գոյությունը ՀՀ-ում ամենևին էլ սպառնալիք չէ.Աղաջանյան
09:48
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք է փակել էժան ցեմենտի ներկրման միջանցքը. Հայրենական ապրանք արտադրողների միություն

© Sputnik / Laura SarkisianИндийцы, работающие на стройке в Армении
Индийцы, работающие на стройке в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շուկայի երեք քառորդը մնում է տեղական ցեմենտին, բայց արդյունաբերողները պնդում են` եթե այդպես շարունակվի, գործարաները կփակվեն։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Իրանական ցեմենտի ներկրման համար միջանցք թողնել պետք չէ։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Հրազդան ցեմենտ» ՓԲԸ–ի նախկին տնօրեն, Հայրենական ապրանք արտադրողների միության անդամ Նաիրա Մարտիրոսյանը։

Здание завода Арарат цемент - Sputnik Արմենիա
ՀՀ կառավարությունից անվերջ արտոնություններ պահանջել չի կարելի. տնտեսագետը՝ ցեմենտի թեմայով

Վերջին ամիսներին տեղական ցեմենտի երկու գործարանները բողոքում են Իրանից էժան ցեմենտ ներկրելուց։ Իրանական գործարանները լիարժեք օգտագործում են իրենց երկրի առավելությունները` էժան գազն ու էլեկտրականությունը, որը կազմում է պատրաստի ցեմենտի ինքնարժեքի ավելի քան 60%։ Հայաստանում օբյեկտիվ պատճառներով չեն դիմանում այդ մրցակցությանը. հանրապետությունը սեփական գազ չունի։

Այդ պատճառով կառավարությունը հիմա առաջարկել է ներկրված ցեմենտի վրա մեկ տոննայի դիմաց 22 հազար դրամ տուրք սահմանել։ Այդ դեպքում ցեմենտի գինը կհավասարվի տեղականի գնին։

Մարտիրոսյանը նշեց, որ արգելիչ տուրքը ողջունելի է, բայց չի բացառվում, որ հիմա ցեմենտի փոխարեն կիսաֆաբրիկատ (կլինկեր) ներկրեն։

Հայաստանի երկու ցեմենտի գործարաններում մոտ 1500 մարդ է աշխատում։ Նրանցից 700–800 զբաղվում են կլինկերի թրծմամբ։ Նա ընդգծեց, որ այդ աշխատատեղերը կարող են փակվել։

Выступление руководителя фракции Процветающая Армения Гагика Царукяна на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ապացուցեք, գործարանը կնվիրեմ. Ծառուկյանը բարկացավ, Սիմոնյանը նրան հազիվ հեռացրեց ամբիոնից

Մարտիրոսյանը գործարանը ղեկավարել է 2002-16 թվականներին։ 2000–ականներին, քանի դեռ Վրաստանում ու Իրանում արտադրությունը քիչ էր, Հայաստանը և՛ ցեմենտ, և՛ կլինկեր էր արտահանում։ Հետո Վրաստանում թուրքական ցեմենտ հայտնվեց, իսկ ավելի ուշ այնտեղ բացվեցին նաև սեփական գործարանները։ Միաժամանակ Իրանի հյուսիս–արևմուտքում` Թավրիզի մոտակայքում, ցեմենտի նոր գործարան կառուցեցին։ Հայաստանյան ցեմենտի ներմուծումը դադարեցվեց։

«Նրանք լավ են պաշտպանում սեփական արտադրողին։ Իսկ մենք մինչև հիմա, չգիտես ինչու, չենք պաշտպանել։ Ու շատ լավ է, որ հիմա սկսում ենք դա անել։ Պարզապես պետք է տուրք սահմանել ոչ միայն ցեմենտի, այլև կլինկերի վրա», – ասաց նա։

Եթե տեղական գործարանները աջակցություն ստանան, ապա ի՞նչ է պետք անել, որպեսզի նրանք «ինքնահանգստացման թմբիրի» մեջ չընկնեն, այլ շարունակեն նորացնել արտադրությունը։ Առաջին հերթին, սկսեն տնտեսել էներգիան։

«Ժամանակին մենք էներգախնայման միջոցառումներ էինք անցկացնում, բայց այն ժամանակ մի քանի տարի անընդմեջ գազը թանկանում էր, ու ինքնարժեքն աճում էր։ Բայց մենք գոնե անում էինք այն, ինչ կախված էր մեզանից։ Այլ բան է, որ հիմա տեղական գործարանները նոր վառարաններ ու ջրաղացներ գնելու գումար չեն ունենա։ Որտեղի՞ց գնեն, եթե սպառում չլինի», – նկատեց Մարտիրոսյանը։

Депутаты от фракции Процветающая Армения на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ցեմենտի վերաբերյալ նախագիծը

Նույնիսկ եթե չի հաջողվել իրացնել ցեմենտը, չի կարելի այն լցնել բունկերների մեջ ու մոռանալ դրա մասին. ցեմենտը պետք է անընդհատ փխրեցնել, որ չպնդանա։ Դա լրացուցիչ ծախսեր է պահանջում։

«Հիմա Հրազդանի գործարանում 10-15 հազար տոննա ցեմենտ կա։ Որքան երկար է այն մնում, այնքան ավելի է թանկանում», –պարզաբանեց Մարտիրոսյանը։

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն իր հերթին նշեց, որ Հայաստանի շինարարական խոշոր ընկերությունները նախընտրում են ներկրված ցեմենտ չվերցնել, քանի որ սովոր են տեղականի որակին։

«Օրինակ` խոշոր շենքեր ու կամուրջներ կառուցողները նախընտրում են ապահովության համար նույնիսկ մի փոքր շատ վճարել տեղական ցեմենտի համար, քան հետո մտածել` իրենց կառուցածը կփլվի, թե ոչ», – նշեց Սաֆարյանը։

2018 թվականին ցեմենտի ներկրումն աճել է ավելի քան 3,5 անգամ` 46–ից հասնելով 170 հազար տոննայի։ Տեղական արտադրանքն աճել է մեկուկես անգամ` հասնելով 546 հազար տոննայի։

Լրահոս
0