00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ձյունիկ Աղաջանյան
Արցախի վտարանդի կառավարության գոյությունը ՀՀ-ում ամենևին էլ սպառնալիք չէ.Աղաջանյան
09:48
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Թանկ մարդը». ինչպես գթության քույրերից մեկը հրաժարվեց աշխատանքից` որբերին խնամելու համար

© Sputnik / Asatur YesayantsКак Джеки Куган помог армянским сиротам спасшимся во время Геноцида армян
Как Джеки Куган помог армянским сиротам спасшимся во время Геноцида армян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բանաստեղծ Հովհաննես Թումանյանը 1915–ին զբաղվել է հայ որբերի խնամքով, բացել որբանոցներ, գթության քույրերի ու եղբայրների հրավիրել որբանոց` օգնելու իրեն։ Ներկայացնում ենք երկու ուշագրավ պատմություն` Թումանյանի գործունեության հետ կապված։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. 1915–ին բանաստեղծ Հովհաննես Թումանյանն առհասարակ շատ չի գրել։ Սակայն հենց այդ տարիների հետ կապված նրա գրչին պատկանող մի շարք պատմություններ կան, որոնք քչերին են հայտնի։ Դրանցից մեկն էլ գրողի «Թանկ մարդու հիշատակին» հոդվածն է, որտեղ նա ուշագրավ մի դեպք է պատմել։

1915թ.–ի օգոստոսի վերջերին Էջմիածնի որբանոցում մանուկներին խնամող գթության քույրերից մեկի` Սաթենիկի «ծառայության ժամկետը» լրանում է։ Սաթենիկը մասնագիտությամբ ուսուցչուհի է եղել և ամառային արձակուրդներին է մեկնել Էջմիածին` հայ որդերի խնամքով զբաղվելու։ Ի դեպ, Էջմիածնի որբանոցում մի շարք վարակներ էին տարածված, և բոլորը չէ, որ որոշում էին իրենց կյանքի գնով որբերի խնամքով զբաղվել։

Арестованный Чарльз Рейнджел (в центре) во время протеста перед посольством Судана (13 июля 2004). Вашингтон - Sputnik Արմենիա
Հայոց ցեղասպանության չընդունումը ծնեց նոր ցեղասպանություններ. ո՞ր ազգերը «ճաշակեցին» այն

Սակայն Սաթենիկը ոչ միայն գթության քույր է դառնում ու մեկնում Էջմիածին, այլ նաև, երբ մոտենում է սեպտեմբերը, ու արդեն պետք է հետ գնար վարժարան, որոշում է չգնալ։ Նա նախ նամակով դիմում է վարժարանին` խնդրելով երկարացնել իր արձակուրդը, հետո զրուցում Թումանյանի հետ։ Թումանյանը, տեսնելով, որ աղջիկը հյուծված ու մի փոքր էլ վատառողջ է, նրան հորդորում է տուն վերադառնալ, հանգստանալ։

«Ինչ հանգստանալու ժամանակ է»,–ասում է Սաթենիկն ու աշխատանքից ազատման նամակ գրում, քանի որ վարժարանից պատասխան էր ստացել, որ արձակուրդը չեն կարող երկարացնել։

Վարակված լինելով որբանոցում տարածված հիվանդություններից մեկով` օրեր անց աղջիկը մահանում է... «Աշխարհքում մարդիկ կան, որ ապրում են միայն իրենց համար, մարդիկ կան, որ ապրում են ուրիշներին տանջելու համար, մարդիկ էլ կան, որ ապրում են տանջվողներին օգնելու համար։ Եվ, ավաղ, ամենից քիչը հենց սրանք են աշխարհքում, և այդ քչերից մեկն էլ մեր Սաթոն էր»,–գրում է Թումանյանը։

Прадед и дед Ани Миракян Мхо и Ишхан - Sputnik Արմենիա
«Մուշից մի բուռ հող կբերեք…». Մխո պապի ցանկությունը դեռ չի կատարվել

Թումանյանն այդ տարիներին ոչ միայն տասնյակ հազարավոր գաղթականների, որբերի խնամքով է զբաղվել, այլ նաև նրանց հետագա ուղու մասին մտածել։ Որպես Հայ գրողների կովկասյան ընկերության հիմնադիր–նախագահ նա հանդես է եկել առաջարկով, որ ընկերությունը որդեգրման պրոցես սկսի։ Պետք է որդեգրեին նրանց, ովքեր աչքի էին ընկնում ստեղծագործական ջիղով. նման երեխաներից մեկն էլ Միհրան Թութունջյանն էր։ Թութունջյանը բանաստեղծություններ է գրել, սակայն գրքի տեսքով դրանք երբեք չեն տպագրվել։ Միհրան Թութունջյանին իրավունք էր տրված մասնակցել գրական երեկոներին, մտավորականների քննարկումներին։

Թութունջյանը, սակայն, 1920թ.–ին մահանում է (հավանաբար, ինքն էլ որբանոցում տարածված հիվանդություններից մեկով վարակված է լինում), և առաջին մարդը, ում տեղեկացնում են այդ մասին` Թումանյանն է լինում։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ Թումանյանին են ներկայացնում նաև նրա թաղման համար անհրաժեշտ ծախսերի գումարը, որը և գրողը հոգացում է։ Պահպանվել է անգամ լուսանկար, որտեղ Թումանյանն ու հայ որբերը մասնակցում են Թութունջյանի թաղման արարողությանը։

© Photo : Hovhannes Toumanian MuseumԹումանյանն ու հայ որբերը մասնակցում են Թութունջյանի թաղման արարողությանը
«Թանկ մարդը». ինչպես գթության քույրերից մեկը հրաժարվեց աշխատանքից` որբերին խնամելու համար - Sputnik Արմենիա
Թումանյանն ու հայ որբերը մասնակցում են Թութունջյանի թաղման արարողությանը

Ի դեպ, 2018թ.–ին Թումանյանի թանգարանին են փոխանցել Թութունջյանի ձեռագիր ստեղծագործությունները, և թանգարանը հույս ունի, որ առաջիկա տարիներին դրանք գրքի տեսքով կհրատարակվեն։

Նյութերը Sputnik Արմենիային է տրամադրել Թումանյանի տուն–թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անի Եղիազարյանը։

Լրահոս
0