00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ տեսք են ունեցել հին հայերը, և ինչով է վտանգավոր «կապուտաչյա տեսությունը»

© Sputnik / Asatur YesayantsФестиваль еды Yerevan Food Fest прошел на площади Республики (10 июня 2018). Еревaн
Фестиваль еды Yerevan Food Fest прошел на площади Республики (10 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հին հայերի արտաքինի մասին ամենատարածված միֆերից մեկը առաջ է մղում այն գաղափարը, որ նրանք իբր եղել են կապուտաչյա, շիկահեր ու բարձրահասակ։ Ծանոթանալով գենետիկայի, լեզվաբանության և պատմագրության նորագույն գիտական ուսումնասիրություններին` փորձեցինք հասկանալ, թե որքանով է դա համապատասխանում իրականությանը:

Գեորգի Մուրադյան, Sputnik.

«Կապուտաչյա հայերի մասին տեսության» առավել համոզված կողմնակիցներն ասում են, որ մենք սևահեր, թխամաշկ և ավելի ամրակազմ ենք դարձել ձուլման փորձերի հետևանքով՝ սկսած միջնադարից, արաբական և թուրք-մոնղոլական արշավանքների ժամանակներից:

Լևոն Եպիսկոպոսյան և Արամ Չախոյան - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
ՏԵՏ-Ա-ՏԵՏ. Հնագույն հայկական արմատները Ղարաբաղի տարածքում՝ ըստ գենետիկայի

Արաբների վերաբերյալ, իհարկե, կարելի է վիճել, բայց թուրքերի և մոնղոլների մասին հիպոթեզը հերքվում է մի պարզ պատճառով․ որքան հեռու են մարդիկ ապրում հասարակածից, այնքան նրանց մաշկի գույնը բաց է, հետևաբար թուրքերն ու մոնղոլները չէին կարող հայերից ավելի թխամաշկ լինել: Իսկ «դեղնամաշկ» տերմինը հայտնվել է 19-րդ դարում այն ֆոնին, որ եվրոպացիները ցանկացել են լինել միակ «սպիտակ» ռասան: Մինչև 19-րդ հարյուրամյակ ճանապարհորդները, ճիզվիտ վանականներն ասիացներին նկարագրել են որպես «գունատ մարդկանց՝ եվրոպացիների նման մաշկի գույնով»։ Բացի այդ, թուրքերի և մոնղոլների աչքերն այլ ձև ունեն․ ուշադրություն դարձրեք ժամանակակից յակուտներին, մոնղոլներին կամ ղազախներին:

Ինչ վերաբերում է արաբներին, ապա, օրենքի համաձայնության, զիմիները (խալիֆայության տարածքում ապրող քրիստոնյաները և հրեաները) իրավունք չեն ունեցել ամուսնանալ մահմեդական կանանց հետ, իսկ քրիստոնյա կանայք, որոնց մահմեդական արաբները կնության են առել, պետք է իսլամ ընդունեին:

Հետևաբար, հայերը, որոնք ձուլվել են արաբական խալիֆայության ժամանակ, արդեն վաղուց արաբ են դարձել։ Այնուհետև կարելի է ուսումնասիրել այդ շրջանի հայկական մանրանկարները և չնկատել դրանցում կապուտաչյա շիկահերների, ինչը հարց է առաջացնում՝ այդ ո՞ր հին հայերի մասին են խոսում «կապուտաչյա» տեսության կողմնակիցները։

© PhotoՄիջնադարյան մանրանկար
Ինչ տեսք են ունեցել հին հայերը, և ինչով է վտանգավոր «կապուտաչյա տեսությունը» - Sputnik Արմենիա
Միջնադարյան մանրանկար

Որպես կանոն՝ այդ դեպքում բերում են «առեղծվածային» արիացիների կամ, ժամանակակից գիտական լեզվով ասած, հնդեվրոպացիների մասին փաստարկը:

Այստեղ շփոթմունքն այն է, որ այդ փաստարկը սովորաբար ամրապնդվում է հնդեվրոպացիների արտաքինի մասին կեղծ գիտական հիպոթեզներով, որոնք հայտնի են եղել Երրորդ ռեյխում։ Նացիստական քարոզչությունը ձգտել է արիացիների տեսքն առավելագույնս մոտեցնել ժամանակակից գերմանացիների արտաքինին, որպեսզի ապացուցի իր ազգի մաքրությունը։ Ուստի գերմանացիներ պատկերացմամբ՝ «արիացիները» եղել են բարձրահասակ շիկահերներ, որոնք նման են ժամանակակից սկանդինավներին ու գերմանացիներին։

Лаура Саркисян - Sputnik Արմենիա
«Ջավախքից չես, վճարիր»․ ինչպես է հայրենադարձը հիասթափվում Հայաստանից և կրկին սիրում

Գենետիկան ցույց է տվել, որ մաշկի գույնը և որոշակի էթնոսին կապակցելը կասկածելի մտահղացում է։ Եվրոպացիներին մաշկի ավելի բաց գույն տվող մուտացիան կապված է այն տեղանքի կլիմայի հետ, որտեղ նրանք բնակվում են։ Կլիմայական գոտիների և մելանին պիգմենտի քանակի հարաբերակցությունը, որը պաշտպանում է մարդուն արևի ճառագայթներից՝ մաշկն ավելի մուգ դարձնելով, ցույց է տալիս, որ Հայկական լեռնաշխարհը, որը գտնվում է մերձարևադարձային գոտում, ոչ մի կերպ չէր կարող նպաստել, որ այստեղ հայտնվեին կապուտաչյա, շիկահեր մարդիկ։ Այսինքն, եթե ժամանակակից գերմանացիները տեղափոխվեին Հայաստանում, ապա մի քանի դար անց, առանց ձուլումների ավելի թխամաշկ և թխահեր կդառնային։

Այդ դեպքում, եթե հավատանք «կապուտաչյա» հիպոթեզին, ստացվում է, որ մեր «արիացի» նախնիներն այստեղ են թափանցել Եվրոպայից կամ հյուսիսային միջինասիական տափաստաններից: Հնդեվրոպացիների առաջացման` այսօր գերիշխող 3 տեսությունների համաձայն` նրանց նախահայրենիքը գտնվել է կա՛մ պոնտա-կասպիական տափաստաններում՝ ժամանակակից Ռուսաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի տարածքներում և Ղազախստանի մի մասում, կա՛մ Փոքր Ասիայի կենտրոնում՝ ժամանակակից Թուրքիայի տարածքում, կա՛մ Հայկական լեռնաշխարհում: Վերջին հիպոթեզն ամենից շատ է քննադատվել 20-րդ դարում, սակայն 2010-ականներից սկսած, նոր գենետիկ հետազոտությունների շնորհիվ, դրա նկատմամբ հետաքրքրությունը թարմացել է։ Այսպես, «կապուտաչյա» տեսությունն արդարացվում է միայն մի դեպքում, եթե հաստատվի, որ հնդեվրոպացիների նախահայրենիքը գտնվել է պոնտա-կասպիական տափաստաններում։

Дэвид Дикинсон (Гюласарян) - Sputnik Արմենիա
«Միլիոն արժեցող գաղտնիքը». ինչպես է ВВС-ի հայտնի հաղորդավարն իմացել հայկական արմատների մասին

Բայց այստեղ էլ մենք բախվում ենք մեծ խնդրի, եթե կարծում ենք, որ հայերն իսկապես ունեցել են ժամանակակից սկանդինավներին նմանվող արտաքին: Ենթադրենք, որ այդ տեսությունը հաստատված է։ Անտեսենք հին հունական և հին հռոմեական պատմաբանների կողմից հայերի արտաքին տեսքի բազմաթիվ նկարագրությունները, որոնցում նշվում է ասորիների և արամեացիների հետ հայերի նմանության մասին:

Հայոց լեզուն հնդեվրոպական է, շատ հայերի մոտ առկա է R1b գապլոխմբի մուտացիա (գապլոխմբերը գենետիկայում օգնում են որոշել մարդկանց ընդհանուր նախնիներին՝ ԴՆԹ անալիզի օգնությամբ, իսկ R1b-ը հայտնի է որպես ժամանակակից եվրոպացիների մեծամասնության հիմնական գապլոխումբ՝ խմբ․), որը գերիշխում է ժամանակակից եվրոպացիների մոտ։ Թվում է, թե ամեն ինչ համընկնում է, հին հայերը եղել են սպիտակամաշկ և կապուտաչյա, ուրիշ վարկած չի կարող լինել։

Սակայն այդ դեպքում մենք ստիպված պիտի լինենք հրաժարվել մեր պատմության առնվազն ութ դարերից, մեր մշակույթի մի մասից և լեզվի մի ահռելի շերտից: Ինչո՞ւ։ Ուրարտացիները, խուռիները (հուրիներ), նաիրցիները և մյուս ժողովուրդները, որոնց մենք համարում ենք մեր նախնիներ, հնդեվրոպացիներ չեն եղել։ Ժամանակակից լեզվաբանությունն ուրարտական և խուռիական լեզուները համարում է մահացած հուրիթա-ուրարտական ընտանիքի մաս, որը նմանը չունի հին Արևելքի տարածքում։ Հասկանալու համար, թե ինչպիսի արտաքին են ունեցել ուրարտացիները, պետք է տեսնել Էրեբունի ամրոցի և այլ ամրոցների մոնումենտալ որմնանկարները, բազմաթիվ հարթաքանդակները, արձանիկները և արվեստի այլ գործերը, որոնք հասել են մինչև մեր օրերը:

Международный форум Медиа Будущего - Sputnik Արմենիա
Պավել Շերեմետ. «Հայաստանում բոլորը Նոյի հետնորդներն են»

Հասկանալու համար, որ հայերը լիարժեք իրավունք ունեն իրենց կոչել ուրարտացիների և խուռիների հետնորդներ, կարելի է ուսումնասիրել ավելի քան հարյուր հայերեն բառերի ստուգաբանությունը, որոնք ուրարտական ծագում ունեն։ Այսօրվա դրությամբ հավաստի հայտնի են մոտ 200 ուրարտական բառարմատներ, այսինքն բոլոր հայտնի ուրարտական բառերի մոտ 60 տոկոսը գոյություն ունի ժամանակակից հայերենում, և այդ բառերն են՝ արծիվ, խնձոր, ծով, կուտ, սուր, ուղտ և այլն, որոնք հայտնի են յուրաքանչյուր հայի: Շատ հայկական նշանավոր տոհմեր, ինչպիսիք են Ռշտունիները և Արծրունիները, ունեն տոհածառ, որը սկսվում է ուրարտական արքաներից: Օրինակ, Ռշտունի տոհմի ծագումը կապվում է ուրարտական Ռուսա (Ռուշա) արքայի հետ, իսկ Արծրունին որոշ գիտնականներ կապում են հայ-ուրարտական արծիվ բառի հետ։

Ինչո՞ւ այդ մասին չի գրել Մովսես Խորենացին։ Որովհետև այդ ժամանակ նա չի իմացել Ուրարտուի մասին, չէ որ ուրարտական Մենուա արքայի կառուցած ջրանցքը նա անվանել է Շամիրիամի ջրանցք և կապել լեգենդար ասորական թագուհու հետ։

Վերադառնալով գենետիկային՝ նշենք, որ, ի տարբերություն սպիտակամաշկ եվրոպացիների, որոնց մոտ գերիշխում է հնդեվրոպական R1b գապլոխումբը՝ 60-100 տոկոսի սահմաններում, հայերի մոտ այն չի գերազանցում 30 տոկոսը, գրեթե հավասար է «միջագետքյան» J2 գապլոխմբին, որը գերիշխում է ուրարտացիների, խուռիների, խեթերի, շումերների և այլ ժողովուրդների մոտ, որոնք բրոնզե դարում ապրել են Արևելքում։

Այսուհանդերձ, իրականում ի՞նչ տեսք են ունեցել հին հայերը։ Ճիշտ այնպիսի, ինչպիսին ունեն ժամանակակից հայերը։ Այդ են վկայում մի շարք գենետիկ ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ մի քանի հազարամյակ շարունակ «հայկական գենը» չի ենթարկվել զգալի փոփոխությունների։

Памятник Арно Бабаджаняну - Sputnik Արմենիա
Հայկական քիթը՝ անձի նույնականացման համար

Շվեյցարահայ գիտնական Հովնան Սիմոնյանը 2000-ականների վերջին գործարկել է «Armenian DNA Project»-ը: Նախագծի նպատակն է. հասկանալ հայերի գենետիկ պատմությունը՝ սկսած մուշկերի ու լուվիացիների հնդեվրոպական ցեղերի հետ ուրարտացիների ու խուռիների միաձուլման հին շրջանից։ Նախագծին կարող է մասնակցել ցանկացած հայ, տվյալ պահին ԴՆԹ անալիզի են ենթարկվել մոտ 3000 հայեր, և ամենուրեք պատկերը նույնն է․ժամանակակից հայերը գենետիկորեն ոչնչով չեն տարբերվում հին հայերից։

Եվ դա ամենևին էլ միակ նախագիծը չէ, որը հաստատում է «շիկահեր ու կապուտաչյա» հայերի մասին տեսության ամբողջապես անհիմն լինելը: Ժամանակակից հայերի հետ բրոնզե դարի հայերի գենետիկ նմանության մասին են գրում Մարկ Հաբերը, Դևիդ Ռայխը, Վենգ Չուան Չոն և ուրիշներ։

Հայկական լեռնաշխարհում նախահնդեվրոպացիների հայրենիքի հետ կապված այդ հետազոտությունները մեծ թափ են ստացել 2018թ-ին, երբ արտասահմանյան ամսագրերում, միմյանցից անկախ, այդ թեմայով գրեթե մեկ դյուժին գիտական հոդվածներ հրապարակվեցին։ Այդ առումով հայերին «սպիտակեցնելու» ցանկությունը լիովին հակասում է առողջ դատողությանը և նման է իր հնագույն պատմությունից հրաժարվելու գիտակցական որոշման՝ հօգուտ 20-րդ դարի երկրորդ կեսի կասկածելի ռասիստական հիպոթեզների։

Шант Тайлан - Sputnik Արմենիա
Դերսիմ. գենետիկ հիշողության զարթոնքը

Կրկնենք, որ նույնիսկ այն վարկածի դեպքում, թե հայերը ծագում են բացառապես հնդեվրոպացիներից և նույնիսկ, եթե ինչ-որ անհավանական կերպով ապացուցվում է ուրարտացիների և խուռիների հնդեվրոպական ծագումը, հայերն ամեն դեպքում չէին կարող շատ սպիտակ մաշկ ունենալ՝ կապված մերձարևադարձային կլիմայի հետ: Ճիշտ այնպես, ինչպես, ասենք, հասարակածում ապրող աֆրիկացները չեն կարող մերձարևադարձային գոտում ապրողների մաշկի գույնով նախնիներ ունենալ:

Այնպես որ, սեփական արտաքինը քոչվոր նվաճողների հետ բռնի ճանապարհով միախառնելով «արդարացնելու» փոխարեն հայերը պետք է հպարտանան դրանով և օգտագործեն որպես սեփական պատմության շարունակականության և հնամենիության փաստարկ: Պատմություն, որը զարմանալիորեն համադրում է իր մեջ միջագետքյան և հնդեվրոպական հիմքերը:

Լրահոս
0