00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արթուր Վանեցյանն ասաց, թե որ դեպքում է պատրաստ պատասխան տալ օրենքի և հասարակության առաջ

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференции глава СНБ Армении Артура Ванецяна (15 декабря 2018). Цахкадзор
Пресс-конференции глава СНБ Армении Артура Ванецяна (15 декабря 2018). Цахкадзор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԱԾ տնօրենը խոսեց Դավիթ Սանասարյանի գործից և վստահեցրեց, որ «անդամահատության խնդիր չի առաջանա»։

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Ազգային Անվտանգության ծառայությունն իր գործն անում է շատ մաքուր, շատ թափանցիկ, օրենքի բոլոր կետերի պահպանմամբ։ Այս մասին այսօր հորդառատ անձրևի տակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը` խոսելով լիազորությունները ժամանակավորապես կասեցված Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գործի մասին։

«Եթե կլինի մի դեպք, որ ԱԱԾ ինչ-որ մեկի նկատմամբ կիրականացնի ապօրինի հետապնդում, ես այդ օրը պատրաստ եմ պատասխան տալ թե՛ օրենքի առաջ, թե՛ ողջ հասարակության։ Հորդորում եմ բոլորին չփորձել արհեստական աղմուկ սարքել ԱԱԾ–ի շուրջ։ ԱԱԾ–ն այս կարճ ժամանակահատվածում հասարակության շրջանում ձեռք է բերել մեծ հեղինակություն, և որևէ մեկը թող չփորձի ԱԱԾ–ի հետ խոսել շանտաժի լեզվով»,–ասաց Վանեցյանը։

Давид Санасарян в мемориальном комплексе Цицернакаберд (24 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Դավիթ Սանասարյանին կփոխարինի նրա տեղակալը

ԱԱԾ տնօրենի խոսքով` անկախ նրանից մարդը զբաղեցնում է պաշտոն, թե ոչ, պատկանում է այս կամ այն կուսակցությանը, թե ոչ, նա նույն կերպով պատասխան է տալու օրենքի առջև։ «Եթե մարդն օրենք չի խախտել, անկախ նրանից նա մեր համախոհն է, թե «թշնամին», մենք նրան չենք հետապնդի»,–հավաստիացրեց Վանեցյանը։

Լրագրողների դիտարկմանը` թե պատրաստ եք հրաժարական տալ, եթե պարզվի, որ Դավիթ Սանասարյանն անմեղ է, Արթուր Վանեցյանն արձագանքեց. «Իսկ ինչո՞վ է տարբերվում Դավիթ Սանասարյանը ՀՀ այլ քաղաքացիներից, դուք պատկերացնում եք` ինչքան մարդու է ԱԱԾ մեղադրանք առաջադրում, որը հետո նախաքննության ընթացքում չի հաստատվում։ Այ, եթե կապացուցվի, որ Դավիթ Սանասարյանի գործի շրջանակում  ԱԱԾ–ի կողմից թույլ են տրվել կեղծիքներ, ապօրինություններ, ով թույլ է տվել դրանք պատասխան կտա օրենքի առաջ, ես էլ, որպես ԱԱԾ տնօրեն, այդ ժամանակ պատասխան կտամ»,–ասաց Վանեցյանը։

Անդրադառնալով լուրերին, որ կա տեսանյութ, որտեղ Դավիթ Սանասարյանը կաշառք է վերցնում, ԱԱԾ տնօրենը ժպիտով ասաց. «Չեմ կարծում, որ անդամահատության կարիք է լինելու»։

Հիշեցնենք, որ օրերս Դավիթ Սանասարյանն ասուլիսի ընթացքում ասել էր, որ պատրաստ է իր ձեռքը կտրել, եթե հրապարակվի այն տեսանյութը, որտեղ ինքը կաշառք է վերցնում։

Հիշեցնենք նաև, որ Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ մեկ այլ աշխատակից՝ բժշկական սարքավորումների մասնագետ Գևորգ Խաչատրյանը, փետրվարի 26-ին ձերբակալվել էին բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում։ ԱԱԾ–ում քննվող քրեական գործի շրջանակում Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Որոշվել էր նաև ժամանակավորապես դադարեցնել նրա պաշտոնավարումը` ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնում։

Դավիթ Սանասարյանը ԱԱԾ–ի առաջադրած մեղադրանքները շինծու է համարում։ Սանասարյանի փաստաբանները դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն` քրեական գործի վարույթը ԱԱԾ–ից այլ քննչական մարմնի վարույթ տեղափոխելու հարցով։

Լրահոս
0