00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ձյունիկ Աղաջանյան
Արցախի վտարանդի կառավարության գոյությունը ՀՀ-ում ամենևին էլ սպառնալիք չէ.Աղաջանյան
09:48
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որտե՞ղ են նոր ստեղծված աշխատատեղերը. ՓՄՁ–ները սպասողական վիճակում են

© Sputnik / Asatur YesayantsРабочий за сборкой телевизора на заводе по сборке бытовой техники в селе Мердзаван
Рабочий за сборкой телевизора на заводе по сборке бытовой техники в селе Мердзаван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դեռ 2018–ի աշնանից մի շարք ՓՄՁ–ներ ուղղակի սառեցրել են իրենց գործունեությունը։ Ոլորտի մասնագետը Sputnik Արմենիային տեղեկացրել է` որն է դրա պատճառը։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. 2018–ին գրանցվել են 17 000 անհատ ձեռնարկատեր և 6300 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն։ Նոր ԱՁ–ների և ՓՄՁ–ների ստեղծման արդյունքում, բնականաբար, պետք է նոր աշխատատեղեր ստեղծվեին, բայց որտե՞ղ են դրանք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման հարց բարձրացրեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։

«Մեկ անհատ ձեռնարկատերը սկզբնական շրջանում պետք է 1-2 աշխատատեղ ստեղծի, այսինքն` 2018–ին նվազագույնը պետք է ունենայինք 22-23 000 ԱՁ–ների ստեղծած աշխատատեղեր։ Նույնն էլ ՍՊԸ–ների դեպքում է, ու եթե 6300 ՍՊԸ–ն գոնե 2-3 աշխատող ունենային, ապա ՍՊԸ–ների դեպքում էլ կստեղծվեին 18 000 նոր աշխատատեղ։ Այսինքն` միայն ԱՁ–ների և ՍՊԸ–ների մասով մենք շուրջ 40 000 նոր աշխատատեղ պետք է ունենայինք։ Ո՞ւր են այդ աշխատատեղերը...»,–ասաց նա։

Մակարյանի խոսքով` խնդիրն այն է, որ ստեղծված ընկերությունները դեռ գործունեություն չեն իրականացնում, քանի որ ունեն խնդիրներ` բանկերը վարկեր չեն տալիս, նաև մասնագետների պակասի ու շուկայի սահմանափակ լինելու խնդիր կա։ Այս դեպքում պետությունը, ըստ նրա, իր բարեփոխումներով պետք է աջակցի ստեղծված ընկերություններին։

Презентация нового портала по трудоустройству в Ширакской облати (17 мая 2019). Гюмри - Sputnik Արմենիա
Շիրակը կրկին առաջինն է. թափուր աշխատատեղերի պարզ կայքը կօգնի բարդ իրավիճակում գտնվողներին

Անդրադառնալով աշխատաշուկայի մեկ այլ խնդրի` աշխատողներ գրանցելուն ու ստվերից դուրս բերելուն` Գործատուների միության նախագահը նշեց, որ իրականում կարևոր է հարցը, թե ինչո՞ւ ձեռնարկությունները չեն ձևակերպում իրենց աշխատողներին։ Ըստ նրա` խնդիրը միշտ մեկ տեսանկյունից է ներկայացվում. «Ասում են, որ դա արվում է, որպեսզի գործատուն խուսափի հավելյալ հարկերից։ Սակայն կան նաև դեպքեր, որ մարդիկ վարկեր են վերցրել, ուշացրել վճարումները կամ չեն վճարել դրանք ու հայտնվել են ԴԱՀԿ–ի «ցուցակներում»։ Այսինքն` եթե նրանց գրանցեն, աշխատավարձը գնալու է վարկերը մարելուն, ու այս մարդիկ իրենք են գործատուին խնդրում, որ չձևակերպված աշխատող լինեն»։

Պանիր արտադրողների միության նախագահ Արմեն Գիգոյանի խոսքով էլ` դեռ 2018–ի աշնանից մի շարք ՓՄՁ–ներ ուղղակի սառեցրել են իրենց գործունեությունը։ Սրա պատճառը, ըստ նրա, տնտեսության մեջ առկա խնդիրներն են։ «ՓՄՁ–ներն ունեն խնդիրներ, որոնք կախված են ֆինանսների դժվար հասանելիության, շուկայի սահմանափակ և վճարունակության ցածր լինելու հետ։ Պանրագործության ոլորտը բացառություն չէ` նույն խնդրի առջև է կանգնել»,–ասաց նա։

Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна по итогам первого года пребывания на посту (8 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչ ներդրումներ են արել ու քանի աշխատատեղ են բացել արտոնություն ստացած ընկերությունները

Ըստ Գիգոյանի` հիմնական խնդիրը, որի պատճառով մարդիկ սառեցնում են իրենց գործունեությունը, իրացման ծավալների նվազեցումն է, ինչն առկա է բոլոր ոլորտներում։ Սակայն, Պանիր արտադրողների միության նախագահի խոսքով, Հայաստանի բախտը դեռ բերել է, քանի որ հետհեղափոխական ժամանակաշրջանում վերոհիշյալ խնդրին այլ երկրներում ՓՄՁ–ներն ավելի մեծ ծավալով են առնչվում։ Սակայն այս ամենը, ըստ նրա, ժամանակավոր է, և որոշ ժամանակ անց կարգավորելու է ամեն ինչ։ «Իրացման ծավալների նվազման պատճառով ՓՄՁ–ները սպասման ռեժիմում են հիմա։ Այսինքն` եթե նրանք համոզված լինեին, որ չեն շարունակելու աշխատել, լուծարման կգնային»,–ասաց Գիգոյանը։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման մեկ տարին ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ 2018թ. գրանցվել են 20.229 անհատ ձեռնարկատեր, որը 2017թ.-ի համեմատ, 5492-ով շատ է։ Բացի այդ, 2018թ–ին գրանցվել են 6.137 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, ինչն էլ 2017թ. համեմատ, շատ է 1.694-ով։ Իսկ թե այդ նույն ժամանակահատվածում քանի ԱՁ–ի կամ ՓՄՁ–ի գործունեություն է կասեցվել, քանիսն են լուծարվել կամ սառեցրել իրենց գործունեությունը, տվյալներ այդպես էլ չհրապարակվեցին։

Լրահոս
0