00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում Ֆուկույամանե՞ր են հայտնվել. ուր է երկրին տանում անցումային արդարադատությունը

© Sputnik / Aram NersesyanЛюди перед зданием Конституционного суда Армении (20 мая 2019). Еревaн
Люди перед зданием Конституционного суда Армении (20 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանին անհանգստացնում իշխանության հայտարարած անցումային արդարադատությունը։ Նա կարծում է, որ դրա քաղաքական գինը շատ բարձր է։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով դատական համակարգի շուրջ ստեղծված վիճակն արդեն խոսում է ոչ թե բարեփոխումների, այլ չարաքանդումների մասին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով դատական համակարգում իշխանության նախաձեռնած բարեփոխումների ներկա վիճակն ու հնարավոր հետևանքները, այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

«Ուզում են ասել, որ դա ժողովուրդն է արել։ Մի օր չանցած խեղաթյուրում են իրականությունը։ Ժողովուրդը չի գնացել, դա հստակ է։ Իսկ այն, որ դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակելու էին գնացել ԱԺ պատգամավորները, դա նոնսենս է։ Թեկուզ միայն այս մեկ դրվագը ինձ վերին աստիճանի անհանգստացնում է»,– ասաց Լարիսա Ալավերդյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետի կոչով մայիսի 20-ին դատարանների մուտքերը փակելու ու դատական նիստերը տապալելու ակցիային։

Ալավերդյանի համոզմամբ` իշխանության հայտարարած անցումային արդարադատությունն ու վեթինգը նշանակում են, որ փորձ է արվում համակարգի կայացումը սկսել նոր, բայց ոչ թե զրոյական, այլ նույնիսկ մինուսային կետից։

Вазген Манукян - Sputnik Արմենիա
Բարեփոխում պետք է, վեթինգ` ոչ. արդարադատության նախարարը չլսեց Հանրային խորհրդի կարծիքը

Ինչ վերաբերում է վեթինգին, ըստ Ալավերդյանի, նման ծայրահեղ մեթոդի դիմելու համար Հայաստանում ոչ մի առիթ չկա, կարելի է ցանկության դեպքում բավարարվել դատավորների ատեստավորմամբ ու եկամուտների հայտարարագրումով, որն էլ կարելի է ուսումնասիրության ենթարկել գործող օրենսդրությամբ։

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն կա, որ Հայաստանում երկրորդ Ֆուկույամաներ են (ճապոնական արմատներով ամերիկացի ականավոր քաղաքագետ, փիլիսոփա և գրող. խմբ.) հայտնվել և փորձում են այս հեղափոխությամբ հայտարարել պատմության վերջը։ Համակարգը փոխելու համար մարդկանց չեն փոխում»,– ասաց Ալավերդյանը։

Ալավերդյանը չի հերքում` դատական համակարգը տարիներ շարունակ գտնվել է քաղաքական հստակ ազդեցության ներքո, եղել են դատավորներ, որոնք մշտապես կատարել են իշխանությունների հրահանգը։ Բայց նոր իշխանության առաջարկը, նրա համոզմամբ, ստեղծելու է նոր իրավիճակ, երբ դատական համակարգը սկսելու է ծառայել նոր տերերին, ու ավելի հավատարիմ, քան նախորդներին։

«Ես վերին աստիճանի անհանգիստ եմ, որովհետև անցումային արդարադատության քաղաքական գինը շատ բարձր է։ Մենք մեզ արհեստականորեն համեմատում ենք այնպիսի երկրների հետ, որոնց անունը շատ անգամ դժվար է արտասանել»,– ասաց Ալավերդյանը։

Հիշեցնենք` մայիսի 17–ին Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Вице-премьер Армении Тигран Авинян на заседании правительства (8 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Մեկ-երկու անձի հրաժարականը համակարգային բարեփոխումների չի բերի. Ավինյան

Դրանից հետո մայիսի 19–ին Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ արեց մայիսի 20–ի առավոտյան փակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերը։ Ապա հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշեց, որ Հայաստանում հեղափոխությունը պետք է իր ավարտին մոտեցնել և բարեփոխել դատական համակարգը։

Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում ուղիղ եթերում հայտարարեց, որ եկել է դատական համակարգում «վիրահատական միջամտության» ժամանակը. այդ գործընթացը պետք է արտահայտվի հետևյալ կերպ` Հայաստանի բոլոր դատավորները պիտի «վեթինգի» ենթարկվեն։

Փաշինյանը հայտնեց, թե որ դատավորները պետք է հրաժարական տան կամ աշխատանքից ազատվեն

Մայիսի 24-ին ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց։

Լրահոս
0