00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
Իսրայելի պահվածքը՝ հրաշալի օրինակ Ադրբեջանի համար
18:08
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղազախստանյան բիզնեսը հետաքրքրված է Հայաստանի ՏՏ ոլորտով ու նավթամթերքի շուկայով

© Photo / official site of the Prime minister of RAВстреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента Казахстана Касыма-Жомарта Токаева (29 мая 2019). Нур-Султан
Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента Казахстана Касыма-Жомарта Токаева (29 мая 2019). Нур-Султан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ղազախստանի գործարարները, որոնց թվում նաև հայեր կան, հետաքրքրված են Հայաստանի մի քանի ոլորտներով ու պատրաստ են ներդրումներ անել մեր երկրում։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Ղազախստանյան բիզնեսը հետաքրքրված է Հայաստանի ՏՏ ոլորտով, նավթամթերքի շուկայով ու առողջապահության ոլորտով։ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանն այս մասին ասաց այսօր`պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

Пашинян на саммите ЕАЭС в Нур-Султане - Sputnik Արմենիա
Փաշինյանը ծանոթացել է Ղազախստանի նոր նախագահի հետ. ի՞նչ են պայմանավորվել նրանք

Հայ պատգամավորների պատվիրակությունը մայիսի 22–24–ը եղել է Նուր-Սուլթանում և այցելել Ղազախստանի խորհրդարան են։ Սա վերջին երեք տարվա ընթացքում բարեկամական խմբի առաջին այցն էր։ Այցի շրջանակում քննարկվել են միջխորհրդարանական հարաբերություններն ու երկկողմ հարաբերությունները զարգացնելու հարցերը։

Նրա խոսքով` ղազախստանյան այցից անմիջապես հետո Հայաստանում Ղազախստանի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել` նշելով, որ ղազախ գործարարները հետաքրքրված են Հայաստանի տարբեր ոլորտներում գործունեություն ծավալելու հարցում։

«Ես Ղազախստանի դեսպանի ` պարոն Ուրազաևի հետ էլ եմ հանդիպել։ Նա ընդգծեց, որ Հայաստանում ստեղծված ազատ շուկայական հարաբերությունները ներդրումների լավ հնարավորություն են տալիս ղազախստանյան կողմին, ինչպես նաև մյուսներին», – ասաց Հակոբյանը։

Ի դեպ, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը նշել էր, որ ղազախստանյան ընկերությունները մտադիր են նավթամթերքի հայկական շուկա մտնել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ - Sputnik Արմենիա
Ղազախստանի ու Հայաստանի միջև երբևէ որևէ խնդիր չի եղել. Նազարբաև

Ճանապարհների շինարարությունում զբաղվող ղազախստանաբնակ մի հայ գործարար դիտարկում է նաև հայկական շուկա դուրս գալու հնարավորությունը։

Այժմ Հակոբյանի խոսքով` քննարկվում է Հայաստանից Ղազախստան հայկական ապրանքների արտահանման հարցը։ Գործարարներից մեկը ջրի ու հյութերի խոշոր մատակարարման մասին առաջարկություն է արել։

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անուշ Բեղլոյանն էլ նշեց, որ նախկինում երկու երկրների հարաբերություններում տեղեկության պակաս կար։ Հայկական պատվիրակության անդամները ևս մեկ անդամ հաստատել են գործընկերներին, որ Հայաստանը չի պատրաստվում որևէ աշխարհաքաղաքական շրջադարձ կատարել։

Ինչ վերաբերում է համագործակցությանը, նրա խոսքով, Ղազախստանում հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտով, որտեղ Հայաստանը բավականին մեծ առաջընթաց է գրանցել։ Մասնավորապես` Նուր–Սուլթանը հետաքրքրված է երևանյան «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի անալոգը բացելու մեջ։

Бензоколонка - Sputnik Արմենիա
Ղազախական ընկերությունները մտադիր են մուտք գործել Հայաստանի բենզինի շուկա. դեսպան

Բեղլոյանը նաև նշեց, որ Ղազախստանի հայկական համայնքը կայացած է, լավ կարգավիճակ ունի ու համայնքի ներկայացուցիչները պատրաստ են աշխատել Հայաստանի հետ։

«Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Միքայել Մելքումյանն իր հերթին հայտնեց, որ կողմերը պայմանավորվել են երկու երկրների միջև խորհրդարանական պրոֆիլային հանձնաժողովների ստեղծման մասին։

Նա նշեց, որ լոգիստիկ պատճառներով ապրանքաշրջանառությունը Ղազախստանի հետ դեռ փոքր է։ Առևտրի ակտիվացման երկու հնարավոր տարբերակ կա` Ակտաուից Իրան լաստանավի կիրառումն ու Թուրքմենստանից Իրան գնացող երկաթուղին։

Մելքումյանն առանձնացրեց հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքները. մի շարք գործարարներ Հայաստանում ներդրում անելու ցանկություն են հայտնել։

Նշենք, որ Ղազախստանում Ժողովուրդների ասամբլեայի քվոտաներով խորհրդարան է անցել հայ պատգամավոր Նարինե Միքայելյանը։ Նա ընդգրկված է Հայաստան-Ղազախստան խորհրդարանական խմբում։

Ղազախական պատվիրակությունը հոկտեմբերին պատասխան այցով կգա Երևան։

Լրահոս
0