ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով այսօր Նարինե Խաչատուրյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Նարինե Խաչատուրյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,–ասված է վարչապետի հրամանագրում։
Հիշեցնենք, որ Նարինե Խաչատուրյանը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր։