00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ձյունիկ Աղաջանյան
Արցախի վտարանդի կառավարության գոյությունը ՀՀ-ում ամենևին էլ սպառնալիք չէ.Աղաջանյան
09:48
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ականազերծված տարածք, փրկված կյանքեր. Փաշինյանը հանդիպել է Սիրիա մեկնած հայ մասնագետներին

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян на заседании совета безопасности Армении (24 июня 2019). Еревaн
Премьер-министр Никол Пашинян на заседании совета безопасности Армении (24 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փաշինյանը շեշտել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում այն աջակցությունը, որ առաքելության ընթացքում ցուցաբերել է ՌԴ–ը։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացրած հայ մասնագետների խմբի անդամներին։

Փաշինյանն իր ողջույնի խոսքում հայտնել է, որ առաքելության ընթացքում ՀՀ մասնագետներն ականազերծել են 27 510 քմ տարածք, վիրաբուժական օգնություն են ցուցաբերել Սիրիայի 241 քաղաքացու, թերապևտիկ բուժօգնություն` 626 քաղաքացու, իրականացրել են 1067 կլինիկալաբորատոր հետազոտություն։

Город Алеппо в Сирии - Sputnik Արմենիա
Սիրիահայերին սիրում և հարգում են Սիրիայի իշխանությունն ու ժողովուրդը.հյուպատոսն ասաց`ինչու

«Սրանք թվեր են, որոնց արժեքն առաջին հերթին գիտեն այս թվերի հետևում կանգնած մարդիկ, այն մարդիկ, ում կյանքի որակը որոշակի փոփոխություն է կրել այդ առաքելության կատարման ընթացքում»,– ասել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ հումանիտար առաքելության մեջ շատ կարևոր տեղ է հատկացվում նաև հալեպահայերի ու Հալեպի հայկական մշակութային ժառանգության անվտանգության ապահովումը։

«Սա նաև սիմվոլն է այն իրողության, որ ՀՀ–ը տեր է հայ ժողովրդի թողած մշակութային ժառանգությանը ոչ միայն ՀՀ–ում, այլև նրա տարածքից դուրս»,– ասել է վարչապետը։

Հալեպի մանուկների համար հավաքած խաղալիքները հանձնվեցին հասցեատերերին

Փաշինյանը շեշտել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում այն աջակցությունը, որ առաքելության ընթացքում ցուցաբերել է ՌԴ–ը։ Իսկ ՄԱԿ–ի ղեկավարությունը պաշտոնական նամակով ՀՀ–ին շնորհակալություն է հայտնել Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնելու կապակցությամբ։

Սիրիա մեկնած հայ բժիշկներն արդեն վիրահատել են 394 հիվանդի

Հիշեցնենք, որ 2019թ–ի փետրվարի 8–ին ՀՀ պաշտպանության նախարարությունը 83 հոգուց բաղկացած մասնագետների խումբ էր գործուղել Սիրիա` հումանիտար առաքելություն իրականացնելու։

Հայկական խմբի մարդասիրական գործունեությունը շարունակվում է:   Հայաստանից երկրորդ խումբը մեկնել է Սիրիա հունիսի 16-ին, այնտեղ իր առաքելությունն իրականացնելու է 4 ամիս:

Լրահոս
0