00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
46 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Սուրեն Սուրենյանց
Բրյուսելյան հանդիպումից առաջ ՀՀ վարչապետի խոսույթն ավելի պարտվողական է դարձել. Սուրեն Սուրենյանց
09:47
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:40
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՊԵԿ–ի մուտքը բացեցին. ի՞նչ խոստացան պաշտոնյաները

© Sputnik / Asatur YesayantsПротест сотрудников компаний по экспорту металлолома перед зданием Комитета госдоходов Армении (8 июля 2019). Еревaн
Протест сотрудников компаний по экспорту металлолома перед зданием Комитета госдоходов Армении (8 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մետաղի ջարդոնով բեռնված ավտոմեքենաները բացեցին Պետեկամուտների կոմիտեի մուտքը։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի մոտ ցույց անողները ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի հետ հանդիպումից հետո բացեցին շենքի մուտքը։

© Sputnik / Asatur YesayantsԲողոքի ակցիա ՊԵԿ–ի մուտքի մոտ
ՊԵԿ–ի մուտքը բացեցին. ի՞նչ խոստացան պաշտոնյաները  - Sputnik Արմենիա
Բողոքի ակցիա ՊԵԿ–ի մուտքի մոտ

Այսօր առավոտյան մետաղի ջարդոնով բեռնված երկու ավտոմեքենա փակել էին Պետեկամուտների կոմիտեի մուտքը։ Արտահանողները բողոքում են պետտուրքի մասին օրենքում փոփոխությունների նախագծից, որով մետաղական ջարդոնի արտահանման համար պետտուրք է սահմանվում։ «Հարկային օրենսգրքի» փոփոխությունների փաթեթում ներառված «Պետտուրքի մասին փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի» նախագծով մետաղի թափոնների արտահանման համար պետտուրք սահմանելու օրենքի նախագիծը դեռ Ազգային ժողովում է, և այն չի հաստատվել։

© Sputnik / Asatur YesayantsԲողոքի ցույց ՊԵԿ–ի մոտ
ՊԵԿ–ի մուտքը բացեցին. ի՞նչ խոստացան պաշտոնյաները  - Sputnik Արմենիա
Բողոքի ցույց ՊԵԿ–ի մոտ

«Կապ» ընկերության ներկայացուցիչ Արմեն Այվազյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ըստ Ներսիսյանի` ջարդոնի արտահանման հարցի ուսումնասիրությունն ավարտվել է, և բոլոր ընկերությունները, որոնք ունեն ծագման սերտիֆիկատ, շաբաթվա ընթացքում հերթով կստանան ջարդոնն արտահանելու թույլտվություն։

© Sputnik / Asatur YesayantsԱրմեն Այվազյան
ՊԵԿ–ի մուտքը բացեցին. ի՞նչ խոստացան պաշտոնյաները  - Sputnik Արմենիա
Արմեն Այվազյան

«Հույս ունենք, որ նրանք կպահեն խոստումը, և հարցը կլուծվի։ Այլապես մենք պատրաստ ենք պաշտպանել մեր իրավունքները բոլոր օրինական ուղիներով», – ընդգծեց նա։

Автомобильная свалка в административном районе Малатия-Себастия Еревана - Sputnik Արմենիա
Կմնա՞ մետաղը Հայաստանում. արտահանման ու վերամշակման ոսկե միջինի փնտրտուքները

Պետտուրքի մասին օրենքում փոփոխությունների նախագծով նախատեսվում է 1 տոննա արտահանվող մետաղի համար 80.000 դրամ պետտուրք սահմանել։

Հիշեցնենք` հունիսի 20-ին, մետաղական թափոնների արտահանմամբ զբաղվող մի շարք ընկերության ներկայացուցիչներ մետաղյա ջարդոններով բեռնված բեռնատարներով բողոքի ակցիա էին անում կառավարության մոտ, այնուհետև ՊԵԿ շենքի մոտ։ Նրանք հայտարարել էին, որ պետտուրք սահմանելը կհանգեցնի ընկերության սնանկացման։

Sputnik Արմենիան մեկնաբանության համար դիմել էր ՊԵԿ դեռ հունիսի 20–ին, երբ տնտեսվարողները բողոքի ակցիա էին անում`հայտարարելով, որ չնայած ԱԺ–ն պետտուրքի մասին օրենքը չի ընդունել, բայց ՊԵԿ–ն արդեն իրենց թույլ չի տալիս արտահանմամբ զբաղվել։ ՊԵԿ–ի լրատվական ծառայությունից մեզ հայտնել էին, որ գրավոր հարցում ուղարկենք, ինչն էլ արել էինք` հետաքրքրվելով, թե ի՞նչն է պատճառը, որ ձգձգվում է մետաղի ջարդոնի արտահանումը։ Ի պատասխան մեր հարցմանը ՊԵԿ–ից հայտնել էին, որ սահմանին մետաղական ջարդոնի արտահանման հետ կապված խնդիրները (ապրանքի բացթողման ձգձգումը) կարող է պայմանավորված լինել ոչ թե նոր օրենսդրական փոփոխություններով, այլ համապատասխան փաստաթղթային ստուգման կամ այլ ձևով մաքսային հսկողության իրականացման անհրաժեշտությամբ։

Լրահոս
0