00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:06
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:24
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞ւմ է պետք 5 տարի անց ստացված տեղեկությունը. տեղեկատվության մասին օրենքը բացեր ունի

© Sputnik / Asatur YesayantsВсемирный день беженцев в офисе ООН в Ереване
Всемирный день беженцев в офисе ООН в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անհրաժեշտ տեղեկատվությունը հաճախ ստացվում է այն ժամանակ, երբ դրա կարիքն այլևս չկա։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը բարեփոխման կարիք ունի: Էլեկտրոնային ստորագրության եղանակը ոչ մի կերպ չի դյուրացրել տեղեկատվություն ստանալու գործը։

ՀՀ Արդարադատության նախարարության և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ լրագրողների և հասարակական կազմակերպությունների հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվեցին e-request էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի գործարկման և դրա համատեքստում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի բարեփոխման հնարավորությունները:

Арсен Мкртчян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մկրտչյան. «ՄԻԵԴ Բարձր դատարանների ցանցը տեղեկատվության արագ ստացման աղբյուր է»

E-request էլեկտրոնային հարթակը գործարկվել է գրեթե 1 տարի առաջ․ դրա նպատակն է առավելագույնս դյուրացնել քաղաքացիների դիմումների, բողոքների, ինչպես նաև տեղեկատվության ստացման գործընթացը:

«Կարծես թե օրենսդրությունը հարմարեցված չէ էլեկտրոնային ճանապարհով այս հաղորդակցությունն իրականացնելու համար», - նշեց արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը` անդրադառնալով տեղեկատվության ստացման հարցումների համար էլեկտրոնային ստորագրության առկայության պահանջին. թվային և էլեկտրոնային ստորագրություն ունենալը լրացուցիչ խոչընդոտ է ստեղծում ու նաև տնտեսական բեռ դառնում քաղաքացիների համար:

«Պրակտիկան իրականում ավելի առաջ է անցել, քան օրենսդրությունն է պահանջում»,- նշում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշանիկ Դոյդոյանը՝ հավելելով, որ երբ, օրինակ, լրագրողները հարցում են ուղղում գերատեսչությունների էլեկտրոնային հասցեով, սոցիալական ցանցերով և այլն, սովորաբար, ստանում են այնպիսի պատասխան, ինչպիսին կստանային, եթե օրենքի տառին համապատասխան, պատշաճ ձևով կազմված էլեկտրոնային ստորագրությամբ հարցում ուղարկեին։

Шушан Дойдоян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Դոյդոյան. «Իշխանափոխությունից հետո տեղեկատվության ազատության բացասական միտում նկատվեց»

Խոսելով էլեկտրոնային ստորագրության պահանջի մասին՝ Դոյդոյանն անդրադարձավ այն հանգամանքին, որ պետական մարմինները չունեն համապատասխան ռեսուրսներ՝ ստուգելու՝ ստորագրությունը, որը նշել է  դիմողը հարցման մեջ, կեղծ է, թե ճշմարիտ: Այսինքն՝ էլեկտրոնային ստորագրութունը տեղեկատվությունը տնօրինողի համար որևէ խնդիր չի լուծում, հակառակը՝ սկսել է խոչընդոտ դառնալ այն էլեկտրոնային բարեփոխումների համար, որ գործարկել է կառավարությունը։

Բանախոսները նշեցին, որ այս հանդիպումն առաջին բարձրաձայնումն է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում առաջարկվող բարեփոխումների վերաբերյալ, քանի որ նպատակ կար առաջինը հենց լրատվամիջոցների ներկայացուցիչներից լսելու նրանց կարծիքն ու դիտարկումները, որոնք հիմնված կլինեին սեփական փորձի վրա։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև այն խնդիրները, որոնց հաճախ բախվում են լրատվամիջոցները՝ փորձելով տարբեր գերատեսչություններից տեղեկատվություն ստանալ, մասնավորապես՝ անդրադառնալով տեղեկատվության ստացման ժամկետներին, որոնք հաճախակի խախտվում են. անհրաժեշտ տեղեկատվությունը ստացվում է այն ժամանակ, երբ այլևս դրա կարիքը չկա, ստացվում է ոչ պատշաճ պատասխաններ և այլն։

Անդրադարձ կատարվեց նաև դատական ճանապարհով տեղեկատվություն ստանալու իրավունքի վերականգնման հարցին, մասնավորաբար,  դատական երկարատև գործընթացին, որը կարող է խլել երկուսից հինգ տարի: Արդյունքում՝ հինգ տարի անց ստացվող տեղեկատվությունն այլևս անպետք է դառնում։ Շուշան Դոյդոյանը վստահ է, որ այս իրավիճակում անհետաձգելի է որևէ նոր մոտեցման, մեխանիզմի որոնումն ու գործարկումը, օրինակ՝ արագացված կարգով դատական գործընթացը կամ արտադատական մարմինների ստեղծումը։

 

Լրահոս
0