00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռեստորան հնագույն բնակավայրի տեղում. Սյունիքի իշխանությունները կկարողանա՞ն լուծել խնդիրը

Բաժանորդագրվել
Մեզանից շատերը սովոր են հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու մեջ մեղադրել անբարեխիղճ հարևաններին, բայց հաճախ մեր սեփական գործողությունները հակասում են առողջ բանականությանը և կարող են բազմաթիվ հարցեր առաջացնել ապագա սերունդների մոտ։ Սյունիքում գտնվող բնակավայրը, որը մինչև հիմա չունի հնագիտական հուշարձանի կարգավիճակ, կարող է ճանաչվել մոլորակի ամենահին  բնակավայրերից մեկը։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik, Լիլիթ Հարությունյան. Facebook սոցիալական ցանցի հայ օգտատերերի շրջանում կրկին բուռն քննարկումներ են ընթանում. անհանգստության առիթը դարձել է պատմամշակութային ժառանգության ոչնչացման վտանգը։

Заместитель министра экономики Гарегин Мелконян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ազատ տնեսական գոտին կզարգացնի Սյունիքը, կհետաքրքրի օտարներին ու կսերտացնի կապն Իրանի հետ

Օրեր առաջ անկախ հետազոտող Վազգեն Գևորգյանը սոցցանցի իր էջում հրապարակել է Հալիձոր գյուղի մոտ՝ անտառի թավուտում գտնվող քարե հուշարձանների լուսանկարներ։ Նա կոչ է արել հասարակությանը՝ թույլ չտալ դրանց ոչնչացումը։ Նրա խոսքով` հնագույն բնակավայրի տեղում, որը թվագրվում է մ.թ.ա 4–րդ հազարամյակով, պատրաստվում են կառուցել ռեստորան։

«Հալիձորի անտառի հնագույն բնակավայրը վտանգի մեջ է... Հենց բնակավայրի մեջտեղում` Խրիմյան Հայրիկի սյան մոտ, այն վայրում, որտեղ կացարանների և դամբարանների, ինչպես նաև տարբեր շինությունների բազմաթիվ մնացորդներ կան՝ որոշել են ռեստորան կառուցել»,-գրել է Գևորգյանը։

Նրա խոսքով` այստեղ արդեն եղել են հետազոտող գիտնականներ Գրեմ Հենքոկը, Ալեքսանդր Տրոֆիմովը, Ելենա Գիենկոն և ուրիշներ։ Իսկ այդ տեղի մասին նկարվել են ֆիլմեր և ռեպորտաժներ։

Հիմա տեղի իշխանություններն ուղղակի փոխել են տարածքի կարգավիճակը անտառային տնտեսությունից՝ գյուղականի, ինչը թույլ կտա վաճառել այն մասնավոր անձի։ Ի դեպ՝ այն, որ նման սխեման նորմալ է, հաստատեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ Գերատեսչությունում նաև նշեցին, որ տարիներ առաջ այս տարածքում շինարարության փորձ է արվել, սակայն նախարարության աշխատակիցները կանխել են այն։

Ամեն դեպքում՝ անկախ հետազոտողի գրառումը մեծ աղմուկ է բարձրացրել. սրտացավ օգտատերերն արձագանքել են այդ իրավիճակին։

Սակայն նախօրեին Վազգեն Գևորգյանն ուրախությամբ հայտնել է, որ հարցը կարծես թե լուծում է ստանում.

«Սառույցը կոտրվեց. մեզ հաջողվեց կապ հաստատել Սյունիքի մշակույթի ոլորտի պատասխանատուների հետ, որոնք, պարզվեց՝ անտարբեր չեն այս խնդրի նկատմամբ: Առաջիկայում կգնամ Հալիձոր: Հույս ունեմ՝ միասին կկարողանանք կարգավորել խնդիրը։ Գեղ կանգնի՝ գերան կկոտրի»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է նա։

Ստորջրյա խութեր

Նույնիսկ եթե հիմա հաջողվի կանգնեցնել շինարարությունը (ավելի քան մեկ ամիս առաջ այնտեղ արդեն ինչ-որ աշխատանքներ են սկսվել), դա հարցի մասնակի լուծում կլինի։ Բանն այն է, որ բնակավայրը, որը տարբեր գնահատականներով 4-12 հազար տարեկան է, հնագիտական հուշարձանի կարգավիճակ չունի, իսկ դա նշանակում է, որ այն չի պահպանվում պետության կողմից։

Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց Վազգեն Գևորգյանը՝ նա սկսել է զբաղվել այդ պատմական տեղանքի հարցով ավելի քան տասը տարի առաջ։ Սակայն, չնայած բազմամյա աշխատանքին՝ արդյունք առայժմ չկա։

Ветряная электростанция Арац у города Каджаран - Sputnik Արմենիա
Ինչպես լեռնեցիներն ընտելացրին քամուն. Սյունիքի սարերում ծվարած էլեկտրակայանն ու «հին մոգը»

«Այստեղ բնակավայրերի բազմաթիվ հետքեր կան, մի շարք դամբարաններ և այլ շինություններ։ Տարիներ շարունակ ես այստեղ բերել եմ միջազգային կարգի գիտնականների և հետազոտողների, որոնք հաստատել են տեղի բացառիկությունը։ Բայց ուր էլ դիմել եմ՝ երկար ժամանակ ոչ ոք չի ցանկացել իրավաբանորեն ճանաչել դրա պատմական նշանակությունը»,-ասում է նա։

Այժմ Գևորգյանին հաջողվել է որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել տեղի իշխանությունների և երկրի առաջատար հնագետների հետ, ինչի արդյունքում շուտով այս եզակի բնակավայրը կարող է պատմամշակութային հուշարձան ճանաչվել։

Մենք կհետևենք իրադարձությունների զարգացմանը և անպայման տեղյակ կպահենք մեր ընթերցողներին։

Լրահոս
0