00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստեղծիր թուղթ․ աստղադիտարանից բացի էլ ինչով Բյուրականը կզարմացնի զբոսաշրջիկներին

© Sputnik / Janna PoghosyanХудожник Арарат Саргсян в своей мастерской
Художник Арарат Саргсян в своей мастерской - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում Ռուսաստանի դեսպանատան և ՄԱԶԾ աջակցությամբ բացվել է երրորդ գաստրոբակը, ինչպես նաև արվեստի ստուդիա` նկարիչ Արարատ Սարգսյանի արվեստանոցում, որտեղ բոլոր ցանկացողները կարող են ստեղծել սեփական թուղթը։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Հավանաբար, ինչ-որ առեղծվածային բան է թևածում Գյումրիում, այս քաղաքում ծնվածներից շատերը բացառիկ տաղանդ ունեն։ Արարատ Սարգսյանը վստահ է, որ նրա տաղանդը ի վերուստ է տրվել։

© Janna PoghosyanԱրարատ Սարգսյանի արվեստանոցը Բյուրականում
Ստեղծիր թուղթ․ աստղադիտարանից բացի էլ ինչով Բյուրականը կզարմացնի զբոսաշրջիկներին - Sputnik Արմենիա
Արարատ Սարգսյանի արվեստանոցը Բյուրականում

«Ամբողջ աշխարհն աստվածաշնչյան եդեմ է որոնում Հայաստանի տարածքում, և միայն հայերն են դրախտի որոնումներով լքում իրենց երկիրը։ Եվ որոնում են այն, օրինակ, Լոս Անջելեսում։ Երբ ԱՄՆ-ում իմ ցուցահանդեսի ժամանակ ես ասացի այս միտքը, տեղի հայերն անբարյացակամորեն ընդունեցին այն», - պատմում է նկարիչը։

© Sputnik / Janna PoghosyanԱրարատ Սարգսյանի ստեղծած թուղթը
Ստեղծիր թուղթ․ աստղադիտարանից բացի էլ ինչով Բյուրականը կզարմացնի զբոսաշրջիկներին - Sputnik Արմենիա
Արարատ Սարգսյանի ստեղծած թուղթը

Արարատի ամբողջ արվեստը կապված է հոգևորի հետ։ Եվ բոլորովին զարմանալի չէ, որ պատմությամբ և կրոնով տարված մարդը մի անգամ կցանկանար նկարել հասարակ կտավի և թղթի վրա։ Մոտավորապես  10 տարի առաջ Արարատը սովորեց թուղթ պատրաստել, որը նման է պատմական թղթագլանի։

© Sputnik / Janna PoghosyanԱրարատ Սարգսյանի արվեստանոցը Բյուրականում
Ստեղծիր թուղթ․ աստղադիտարանից բացի էլ ինչով Բյուրականը կզարմացնի զբոսաշրջիկներին - Sputnik Արմենիա
Արարատ Սարգսյանի արվեստանոցը Բյուրականում

«Ինձ մի արաբ կին է սովորեցրել՝ նկարչուհի Հորդանանից։ Նրա բաղադրատոմսը հետևյալն էր՝ բլենդերում հարել մակուլատուրան և բամիայի բույսը։ Ստացվում է կանաչավուն զանգված։ Դրանից քիչ քանակությամբ լցնել շրջանակի մեջ, թողնել չորանա, իսկ հետո օգտագործել 21-րդ դարի տեխնիկան», - ասում է Արարատը՝ ցույց տալով թուղթ տպելու մեծ մեքենան։

Գիտությունների ակադեմիա, աստղադիտարան. արցախցի ճարտարապետը քաղաք էր ստեղծում, ոչ թղթե տուփ

Դրա վրա երևում են Ռուսաստանի դրոշներով և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի խորհրդանիշով պիտակներ․ հենց Հայաստանում ՌԴ դեսպանատունը և ՄԱԶԾ-ն են ֆինանսավորել այդ կախարդական անկյունը, որտեղ ստեղծվում է էկոլոգիապես մաքուր թուղթ։

© Sputnik / Janna PoghosyanԳաստրոբակը` Բյուրականում
Ստեղծիր թուղթ․ աստղադիտարանից բացի էլ ինչով Բյուրականը կզարմացնի զբոսաշրջիկներին - Sputnik Արմենիա
Գաստրոբակը` Բյուրականում

Իհարկե, Արարատը չէր կարող թղթի «բաղադրատոմսում» ինչ-որ հայկական բան չավելացնել․ մակուլատուրայից և բամիայից բացի այստեղ կան նաև ցորենի հատիկներ։ Սեփական թղթի ստեղծումը նոր աստիճան է դարձել նկարչի արվեստում՝ մղելով նրան նոր ստեղծագործության։

Արարատն արվեստանոցներ ունի Երևանում և Բյուրականում։ Հենց Բյուրականում է նկարիչը որոշել անկյուն սարքել թուղթ տպելու համար։ Գաղափարը հետևյալն է․ զբոսաշրջիկների խմբերը, որոնք գյուղ են գալիս աստղադիտարանը տեսնելու համար, ցանկության դեպքում կարող են ծանոթանալ նկարչի ստուդիայի հետ և ստեղծել սեփական թուղթը։

© Sputnik / Janna PoghosyanԱրարատ Սարգսյանի արվեստանոցը Բյուրականում
Ստեղծիր թուղթ․ աստղադիտարանից բացի էլ ինչով Բյուրականը կզարմացնի զբոսաշրջիկներին - Sputnik Արմենիա
Արարատ Սարգսյանի արվեստանոցը Բյուրականում

«Զբոսաշրջության զարգացումն այսպիսի բաներ ստեղծելն է, որոնք հաճելիորեն կզարմացնեն մեծ քաղաքներից հոգնած զբոսաշրջիկներին։ Հայաստանի քարտեզի վրա նոր զբոսաշրջային կետերն առաջին հերթին մարդկանց մասին են, այլ ոչ թե տեղանքի», - պաշտոնական բացման ժամանակ ասում է Դմիտրի Մարյասինը։

© Sputnik / Janna PoghosyanԲյուրական գյուղում Ռուսաստանի դեսպանատան և ՄԱԶԾ աջակցությամբ բացվել է երրորդ գաստրոբակը
Ստեղծիր թուղթ․ աստղադիտարանից բացի էլ ինչով Բյուրականը կզարմացնի զբոսաշրջիկներին - Sputnik Արմենիա
Բյուրական գյուղում Ռուսաստանի դեսպանատան և ՄԱԶԾ աջակցությամբ բացվել է երրորդ գաստրոբակը

Նա Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական Դմիտրի Ստեպանովի հետ փորձեց տպել սեփական թուղթը։ Նրան յուրահատուկ զարդանախշ բաժին ընկավ՝ Կիլիկիայի արքայական զույգի՝ Հեթումի և Զաբելի հարսանեկան զարդի հազվագյուտ նկար։ Մարյասինի և Ստեպանովի տպած նկարը ոսկեգույն երանգով էր։

© Sputnik / Janna PoghosyanԲյուրական գյուղում Ռուսաստանի դեսպանատան և ՄԱԶԾ աջակցությամբ բացվել է երրորդ գաստրոբակը
Ստեղծիր թուղթ․ աստղադիտարանից բացի էլ ինչով Բյուրականը կզարմացնի զբոսաշրջիկներին - Sputnik Արմենիա
Բյուրական գյուղում Ռուսաստանի դեսպանատան և ՄԱԶԾ աջակցությամբ բացվել է երրորդ գաստրոբակը

Այդ օրը Բյուրականում բացվեց նաև եթերային յուղերի արտադրություն։ Ներկաները հույս հայտնեցին, որ մայրաքաղաքից 40 րոպե հեռավորության վրա գտնվող Բյուրական գյուղը նոր սիրելի անկյուն կդառնա ամբողջ աշխարհի զբոսաշրջիկների համար։

«Զորաց քարերը» հնավայր է, ոչ թե աստղադիտարան. գիտնականները հիմնավորում են այս պնդումը

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդականը հաղորդեց, որ այդ նախագծի շրջանակում ամբողջ երկրում բացվում են գինետներ և գաստրոբակեր։ Աշտարակում, Գավառում և Իջևանում բացվել են զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններ։

Նրա խոսքով՝ նման նախագծերը կնպաստեն ոչ միայն Հայաստանի զբոսաշրջային հատվածի զարգացմանը, այլ նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը, Բյուրականի և ամբողջ տարածաշրջանի զարգացմանը։

Լրահոս
0