00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ձյունիկ Աղաջանյան
Արցախի վտարանդի կառավարության գոյությունը ՀՀ-ում ամենևին էլ սպառնալիք չէ.Աղաջանյան
09:48
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լոռու մարզպետը բացահայտում է Վանաձորի նախկին քաղաքապետի արածները

© Sputnik / Aram NersesyanԼոռու մարզպետարանի շենքը
Լոռու մարզպետարանի շենքը - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հերթական որոշումն է հրապարակել, որում երևում է, որ Վանաձորի մշակույթի տունը էժան գնով վաճառվել է Վանաձորի նախկին քաղաքապետի ազգականներից մեկին։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նախկին իշխանությունների կատարած գործարքների վերաբերյալ հերթական բացահայտումն է կատարել։

Նա Facebook-ում հրապարակել է Վանաձորի ավագանու հերթական որոշումներից մեկը, որով քաղաքի մշակույթի տան շենքը հատկացվել է նախկին քաղաքապետի բարեկամներից մեկին` Էռնեստ Գևորգյանին։

Наручники на двери клети для скамьи подсудимых в зале суда - Sputnik Արմենիա
Ձերբակալվել է «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության գլխավոր հաշվապահը

«Էռնեստ Գևորգյանը Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի քրոջ ամուսնու` Տիգրան Պապանյանի փեսան է: Տիգրան Պապանյանը երկար տարիներ աշխատել է Վանաձորի քաղաքապետարանում որպես քաղաքաշինության ու ճարտարապետության բաժնի պետ: Ինչպես ասում են, բոլոր համընկնումները պատահական են): Վանաձորցիներից, լոռեցիներից զավթվածը, խլվածը ետ եք վերադարձնելու, պարոնա՛յք: Այլընտրանք չկա. Կա՛մ կամովին, կա՛մ օրենքի ուժով»,– գրել է մարզպետ Ղուկասյանը` հրապարակելով նաև համապատասխան որոշման փաստաթուղթը:

Մարզպետը նաև խոստանում է նմանատիպ բոլոր փաստերը հերթով ներկայացնել լոռեցիների դատին, ապա նաև համապատասխան մարմիններին:

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նաև հայտնում է, որ վեր հանված փաստերով արդեն իսկ հարուցված են քրեական գործեր:

«Վերջին հարցումներիս արդյունքները իմի բերելով` պատրաստվում եմ նոր փաթեթ ուղարկել դատախազություն: Իմ կարծիքով տվյալ պաշտոնյայի (Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյան) պաշտոնավարման 18 տարիների ընթացքում ընդունած որոշումները պետք է մանրամասն քննության առնել»,– նշում է մարզպետը։ 

Օրեր առաջ Անդրեյ Ղուկասյանը մեկ այլ որոշում էր հրապարակել, որով 2005թ.–ին Վանաձորի մանկապարտեզի շենքը 12.5 մլն դրամով Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը Հանրապետական կուսակցության նախագահի դիմումի հիման վրա ուղղակի վաճառքի ձևով օտարել էր Հանրապետական կուսակցությանը:

Լրահոս
0