00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:52
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին կալանավորվել է. նոր մանրամասներ. ԶԼՄ

Բաժանորդագրվել
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ու նրա եղբորորդու` Կարեն Խաչատրյանի կալանքի հարցով դատական նիստերը դռնփակ են։ Բայց մամուլում դրանց վերաբերյալ որոշ տեղեկություններ են հայտնվել։

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. «Հայկական ժամանակի» տեղեկություններով` ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը քիչ առաջ կալանավորվել է:

Ըստ լրատվամիջոցի` նման որոշում կայացրել է ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Ռոբերտ Պապոյանը՝ ԱԱԾ քննիչի ներկայացրած միջնորդության քննարկման արդյունքում։

Гагик Хачатрян - Sputnik Արմենիա
Լեգե՞նդ, թե՞ իրականություն. ինչ է հայտնի Գագիկ Խաչատրյանի ունեցվածքի մասին

Իսկ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին կալանավորելու հարցով դատական նիստը նույն դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ դեռ շարունակվում է։

Նշենք, որ դատական երկու նիստերն էլ դռնփակ են։ Դրանց ավարտի ու ընդունված որոշումների մասին պաշտոնական հայտարարություն առայժմ չի արվել։

Ինչպես օգոստոսի 29-ին, այնպես էլ այսօր` օգոստոսի 30-ին, դատարանի մոտ հավաքված լրագրողներին չի հաջողվել հանդիպել դատավարության մասնակիցներին։ Մեղադրյալները դատարան են բերվել ետնամուտքով։

Նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործը քննող ԱԱԾ քննիչը դատարանին միջնորդություն էր ներկայացրել Գագիկ Խաչատրյանի ու Կարեն Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին։

© Photo : press office of the Tax Service of RAԿարեն Խաչատրյանը
Գագիկ Խաչատրյանի եղբորորդին կալանավորվել է. նոր մանրամասներ. ԶԼՄ - Sputnik Արմենիա
Կարեն Խաչատրյանը

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել էր օգոստոսի 27-ին` իրեն պատկանող տարածքներում ԱԱԾ–ի կատարած խուզարկությունից հետո։

Գագիկ Խաչատրյանի դեմ քրգործով 800 միլիոն դրամի վերականգնում է եղել. մանրամասներ

Գագիկ Խաչատրյանը կասկածվում է առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման համար: ԱԱԾ–ն հայտարարեց, որ Խաչատրյանին պատկանող տարածքներում խուզարկություններ են իրականացվել, ինչպես այս, այնպես էլ 2019–ի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում։

Խուզարկություններ են կատարվել նաև Գագիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված անձանց առանձնատներում և բնակարաններում, այդ թվում` Կարեն Խաչատրյանի տանը։

Նշենք, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդի Կարեն Խաչատրյանը 2014թ–ի մարտի 31-ին նշանակվել էր ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետ։ Հետաքրքրական է, որ մինչ այդ ՊԵԿ–ում նման վարչություն չկար։ Եվ միայն Կարեն Խաչատրյանի նշանակումից օրեր առաջ էր ստեղծվել` կառավարության որոշմամբ։

Гагик Хачатрян - Sputnik Արմենիա
Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում ԱԱԾ–ն հատուկ գործողություններ է իրականացնում

Մամուլի հրապարակումներով` Գագիկ Խաչատրյանն այս նշանակումից հետո եղբոր որդուն էր հանձնել մաքսային ոլորտի ողջ վերահսկողությունը։ Վերջինն էլ իր համախոհների հետ մաքսային ծառայությունում ստեղծել էր «հանցավոր խումբ» և, նրանց հետ միասին, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքն ու հնարավորությունները, գրպանել են տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող գումարներ, որոնք, ըստ էության, պետք է մուտքագրվեին պետբյուջե:

Ժամանակին մամուլում նույնիսկ այդ խմբավորման մեջ ներգրավված անձանց կոնկրետ անուններն էին հրապարակվել. «Տրանս Ալյանս» մաքսային տերմինալի զննման պետ Ռոբերտ Կայֆաջյան, «Բագրատաշեն» մաքսակետի զննման պետ Կարեն Գրիգորյան՝ «Կյաժ» մականունով, զննման վարչության նախկին պետ Վահրամ Գյուրողլյան և այլն:
Կարեն Խաչատրյանն իր պպաշտոնավարման տարիներին անձամբ է համակարգել նաև մաքսային մատյանների գրառումները։ Նրա միջամտությամբ Հայաստան ներմուծված ապրանքների մաքսազերծման դիմաց մուտքագրվել են չնչին գումարներ, իսկ իրական գանձված գումարների հիմնական մասը Կարեն Խաչատրյանը գրպանել է։
Իսկ այս ամենը չի բացահայտվել, քանի որ մամուլը գրում էր, որ ԱԱԾ մաքսանենգության դեմ պայքարի բաժնի պետը ևս մտերիմ «գործնական» հարաբերությունների մեջ էր Կարեն Խաչատրյանի հետ:
Կարեն Խաչատրյանի ղեկավար ու հորեղբայր Գագիկ Խաչատրյանն 2014թ.–ին զբաղեցնում էր Մաքսային պետական կոմիտեի նախագահի, ապա`2014 թ. ապրիլի 26-ից` ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը։ Ընդ որում, այդ նույն ժամանակահատվածում ՊԵԿ–ը ներառվել էր Ֆինանսների նախարարության ենթակայության տակ։

Լրահոս
0