00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:52
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սա աղետ է. մենք չենք դիմանա մրցակցությանը. Տիգրան Սարգսյան

© Sputnik / Asatur YesayantsТигран Саркисян на Международном форуме "Транзитный потенциал Евразийского континента" (30 сентября 2019). Еревaн
Тигран Саркисян на Международном форуме Транзитный потенциал Евразийского континента (30 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Երևանում մատնանշել է այն խնդիրները, որոնք թույլ չեն տալիս ԵԱՏՄ–ին զարգանալ ու դիմանալ աշխարհի հզորների հետ մրցակցությանը։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Կենտրոնական Ասիայի երկրները` Ասիական բանկի գլխավորությամբ, բավական առաջ են անցել տարանցիկ ուղիների ստեղծման հարցում ասիական 11 երկրների հնարավորությունների օգտագործմամբ։

Мгер Григорян на Международном форуме Транзитный потенциал Евразийского континента (30 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանը կարող է կապել ԵԱՏՄ–ն Մետաքսի ճանապարհի ու Արևելյան գործընկերության ուղիների հետ

Այսօր Երևանում անցկացվող «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» համաժողովում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը` նշելով, որ ԵԱՏՄ տարածքում տարանցիկ բեռնափոխադրումների կազմակերպման կոնտեքստում ուսումնասիրել են աշխարհում նման ծրագրերի լավագույն փորձը։

«Նրանք վերջերս Ուզբեկստանում հավաքվել ու քննարկել են, թե ինչ պետք է անել տրանսպորտային հոսքերի ու արագությունների մեծացման համար։ Եվ այն, ինչ մենք այսօր անում ենք, այդ փաստաթղթում արդեն մանրմասն շարադրված է` քայլ առ քայլ։ Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ այսօր ԵԱՏՄ տարածքով բեռնափոխադրումների ծավալը գլոբալ առումով չի ավելանում։ Խնդիրը, կարծում եմ, որոշումներ ընդունելու արագության մեջ է։ Մենք շատ երկար ու շատ դանդաղ ենք որոշումներ ընդունում, և, իմ կարծիքով` հասունացել է պահը հասկանալու` իսկ ինչու ենք մենք անդքան երկար քննարկում, երբեմն անգամ տարիներով ենք քննարկում շատ պարզ հարցեր, որոնց վերաբերյալ բոլորի տեսակետը մեկն է, որ դա պետք է արվի։ Իսկ մինչ մենք որոշում ենք, աշխարհը փոխվում է, ու նույնիսկ այն որոշումները, որոնք արդեն նախապատրաստել ենք, դառնում են ժամանակավրեպ»,– ասաց Սարգսյանը։

Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (16 сентября 2019). Ванадзор - Sputnik Արմենիա
Երևանը պատրաստ է ջանքեր գործադրել, որպեսզի ԵԱՏՄ–ն արտաքին շուկաներ մուտք գործի

Նրա համոզմամբ, ուշացած որոշումների թվում է անգամ միության  պայմանագիրը։ Մինչ այն ընդունվել ու վավերացվել է, պարզվել է, որ դրանում ոչ մի խոսք չկա թվայնացման մասին։

«Մենք անմիջապես վազեցինք մեր նախագահների մոտ։ Նախագահները մեզ լսեցին ու մենք օպերատիվ կերպով վավարացրինք թվային օրակարգը` չնայած նրան, որ առաջին փուլում մեր գործընկերներից շատերը վրդովվում էին` ասելով. դուք ուզում եք միանգամից նոր լիազորություններ ստանալ։ Մենք ձեզ այդքան լիազորություններ ենք տվել, դուք դեռ ոչ մեկից չեք օգտվել, հիմա եկել նախագահներից նոր լիազորություններ եք պահանջում»,– ասաց Սարգսյանը։

Տիգրան Սարգսյանը կարծիք հայտնեց, որ տարանցիկ ուղիների մրցավազքում հաղթելու են ոչ թե նրանք, ովքեր կհասցնեն արագընթաց մայրուղիներ ու նոր ենթակառուցվածքներ կառուցել, այլ նրանք, ովքեր կկարողանան արագ որոշումներ կայացնել։

«Մի բան է, երբ 5 երկիր մշակում է իր առանձին ծրագիրն ու հետո դրանք համաձայնեցնում մյուսների հետ, մեկ այլ բան է, երբ կա վերազգային մարմին, որի շնորհիվ որոշումների ընդունման արագությունը կարող է մի քանի անգամ ավելանալ», –ասաց Սարգսյանը։

Նա նաև որոշ վիճակագրական տվյալներ ներկայացրեց։ Այսպես, ԵԱՏՄ տարածքում բեռնափոխադրումների տարանցումը վերջնական գնագոյացման մեջ կազմում է 30 տոկոս, ԵՄ–ում`10, ԱՄՆ–ում` 9։

«Սա աղետ է մեզ համար։ Նման կառավարման համակարգի պարագայում մենք չենք դիմանա ոչ մի մրցակցության։ Մենք փորձելու ենք մեծացնել հոսքերը, ծավալները` 30 տոկոսով, 50 տոկոսով։ Բայց աշխարհը զարգանալու է ավելի արագ, քան մենք, ու մեր կշիռը բեռնափոխադրումների տարանցման մեջ նվազելու է»,– ասաց նա։

Премьер-министр Армении Никол Пашинян - Sputnik Արմենիա
Փաշինյան. Հայաստանը կարող է միավորման կետ դառնալ ԵԱՏՄ–ի և Իրանի էներգահամակարգերի միջև

Ստեղծված իրավիճակից ելքը Տիգրան Սարգսյանը համարում է ԵԱՏՄ կառավարման համակարգի արդիականացումը` որոշումների ընդունման, դիրքորոշումների համաձայնեցման  արագությունը։

Տիգրան Սարգսյանը հայտնեց նաև, որ հարցի ուսումնասիրության ընթացքում իրենք ԵԱՏՄ տարածքում հաշվարկել են 11 մարմին, որոնցից յուրաքանչյուրն օժտված է բեռների փոխադրումը դադարեցնելու օրինական լիազորությամբ։

Նրա համոզմամբ, եթե միությունը գործում է ընդհանուր դիրքորոշմամբ, ապա բեռը, որ հատել է ԵԱՏՄ տարածքը, այլևս չի կարող կանգնեցվել անդամ երկրներից որևէ մեկի տարածքում։

«Դա նշանակում է, որ այդ բեռն արդեն միութենական մարմնի կողմից ստացել է թույլտվությունը»,– ասաց նա` հավելելով, որ հակառակ դեպքում ԵԱՏՄ–ն ինքն իր ձեռքով սպանում է իր տարանցման հնարավորությունները։ 

Լրահոս
0