00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
46 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Սուրեն Սուրենյանց
Բրյուսելյան հանդիպումից առաջ ՀՀ վարչապետի խոսույթն ավելի պարտվողական է դարձել. Սուրեն Սուրենյանց
09:47
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:40
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանքարդյունաբերության ոլորտի ֆինանսական ներդրումները կստուգվեն. ինչ է առաջարկում ԲՀԿ–ն

© Photo / official site of the President of RAМедно-молибденовые рудники Техута
Медно-молибденовые рудники Техута - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քննիչ հանձնաժողովն իրավունք կունենա մետաղական հանքարդյունաբերության ոլորտում գործադիրից պահանջել և ստանալ հաշվետվություններ, փաստաթղթեր, պատվիրել փորձաքննություններ։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջարկում է քննիչ հանձնաժողով ստեղծել` մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի առնչությամբ գործադիրի ներկայացրած ֆինանսական հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը ստուգելու նպատակով։ Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

«Քննիչ հանձնաժողովի անդամների քանակը որոշելու է ԱԺ–ն։ Մենք առաջարկում ենք, որ այն 18 անդամից լինի բաղկացած։ Վերջերս մի շարք բողոքներ ենք լսում` Թեղուտի, Ախթալայի հանքավայրերի առնչությամբ, ու դրանց գումարվել են Ամուլսարի հետ կապված խնդիրները։ Հանրային հնչեղության հարցերում ձեռքներս ծալած նստելու մեջ մեզ կարող են մեղադրել, դրա համար էլ ուզում ենք քննիչ հանձնաժողով ստեղծել»,–ասաց նա։

Նրա խոսքով` իրենք ուզում են հանձնաժողովը ստեղծվի 6 ամիս ժամանակով, իսկ բյուջեն 100 մլն դրամի սահմաններում կլինի։ Բագրատյանը նշեց նաև, որ վստահ է` գտնելու են կազմակերպություններ, որոնք այդ հարցում օգնելու են քննիչ հանձնաժողովին։

Медно-молибденовые рудники Техута - Sputnik Արմենիա
Ազգային ժողովը մտադիր է ուսումնասիրել մետաղական հանքավայրերի ֆինանսական հաշվետվությունները

Ըստ Բագրատյանի` քննիչ հանձնաժողովն իրավունք կունենա մետաղական հանքարդյունաբերության ոլորտում գործադիրից պահանջել և ստանալ հաշվետվություններ, փաստաթղթեր, պատվիրել փորձաքննություններ ու ստանալ եզրակացություններ, ինչպես նաև քննիչ հանձնաժողով հրավիրել պաշտոնատար անձանց, որոնք ներկայացրել են տեղեկությունները։

«Լուսավոր Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունները կողմ են հանձնաժողովի ստեղծմանը

Հիշեցնենք, որ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Ամուլսարի քրեական գործի հետ կապված նոր տվյալներ են ի հայտ եկել, նոր մարդիկ են հարցաքննվել։

Օգոստոսի 19–ին Facebook–ի ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Ամուլսարի հանքը կարող է գործարկվել, քանի որ «Էլարդ» ընկերության եզրակացության համաձայն` հավանական ռիսկերը կարող են ոչ էական լինել Սևանա լճի կամ Ջերմուկի ջրերի համար, եթե ընդունվեն կանխարգելիչ այն 16 միջոցները, որոնց մասին խոսվում է եզրակացության մեջ։

Այս հայտարարությունը բողոքի ալիք էր բարձրացրել։ Իսկ ավելի ուշ` օգոստոսի 29–ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեսակոնֆերանսի ընթացքում նույն ընկերության ներկայացուցիչները նշել էին, որ կատարված փորձաքննություններն ու ՇՄԱԳ–ը բավարար չեն հանքն ապահով շահագործելու համար։

Լրահոս
0