00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
46 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Սուրեն Սուրենյանց
Բրյուսելյան հանդիպումից առաջ ՀՀ վարչապետի խոսույթն ավելի պարտվողական է դարձել. Սուրեն Սուրենյանց
09:47
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:40
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հողերը կան, փողերը` ոչ. նախկին պաշտոնյաները շարունակում են չվճարել պետական հողերի դիմաց

© Sputnik / Aram NersesyanДилижанский национальный парк
Дилижанский национальный парк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
 «Դիլիջան ազգային պարկը» ՀՀ նախկին պաշտոնյաների հետ փոխկապակցված մի շարք ընկերություններից դատական կարգով հետ է պահանջել վարձակալության տրված հողատարածքները։ Բայց դրանց դիմաց տարիներով չվճարված` միլոնների հասնող պարտքն առ այսօր պետությանը չի վճարվել։

ԵՐԵՎԱՆ, 6 Հոկտեմբեր — Sputnik. Նելլի Դանիելյան. Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի նոր ղեկավարությունը դատական քաշքշուկի մեջ է։ Պարկի արխիվները բացել են ու պարզել, որ անտառից տարածք վարձակալած անձանցից ոմանք պայմանագիր կնքելու օրվանից, տարիներով ոչ մի կոպեկ վարձ չեն վճարել։

Дилижанский национальный парк - Sputnik Արմենիա
«Դիլիջան Ազգային Պարկի» գործով մեղադրանք է առաջադրվել 20 պաշտոնատար անձանց

«Կան տարածքներ, որ վարձակալվել են նախկին պաշտոնյաների կողմից։ Կան չվճարողներ։ Եղել են մեծ հեկտարներով տարածքներ, որոնց վարձակալության գումարներն այդ մարդիկ տարիներ շարունակ չեն վճարել։ Դատական կարգով հիմա այդ տարածքները հերթով հետ ենք վերցնում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանը։

Տնօրենը հայտնեց նաև, որ մի շարք պայմանագրեր դատարանի վճռով արդեն չեղարկվել են, հողատարածքները` վերադարձվել ազգային պարկին։ Որոշ գործերով էլ դատական գործընթացը դեռ շարունակվում է։

«Ամենամեծ տարածքներն արդեն վերադարձվել են։ Այսօր մնացել է 2-3 հողակտոր, որոնք դեռ պիտի հետ վերադարձնենք։ Պայմանագրերն անպայման պիտի չեղարկվեն»,– ասաց Աղաջանյանը։

Տնօրենը չցանկացավ հայտնել վարձակալության պայմանագրերի հետևում կանգնած նախկին պաշտոնյաների անունները։ Դիլիջանում, սակայն, բոլորը գիտեն, թե անտառի որ հատվածն ումն է։ Անտառում մեծ հողակտորներ ունեն բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՄԱՊ ընկերության սեփականատեր, գործարար Ալեքսան Պետրոսյանը։

Полицейский застегивает наручники - Sputnik Արմենիա
Ձերբակալվել են «Դիլիջան ազգային պարկի» «Հաղարծին տեղամասի» նախկին և ներկա ղեկավարները

Վերջինն, ի դեպ, այն եզակի պարտաճանաչ վարձակալներից է, որ ամեն տարի ժամանակին վճարում է վարձը։

Ալեքսան Պետրոսյանին մինչև 2060թ.–ը վարձակալությամբ տրված հողամասը գտնվում է Դիլիջանի անտառի խորքում`դեպի Պարզ լիճ տանող ճանապարհի աջ կողմում, ազնվացեղ եղջերուների բուծարանի մուտքի անմիջական հարևանությամբ։

Վարձակալն այդտեղ ոչ մի գործունեություն չի ծավալել, ոչինչ չի կառուցել, անգամ ցանկապատ չի դրել։ Բայց տարածքին ծանոթ բոլոր դիլիջանցիներ ն էլ կասեն` «սա ՄԱՊ–ի Ալիկի հողամասն է»։

«Զիբիլիքսի» գործով դատապարտվեցին Արաբկիրի նախկին թաղապետն ու «ՍԱՍ»–ի տնօրենը

Ինչ վերաբերում է պետության հաշվին հարստացող վարձակալներին, նշենք, որ ազգային պարկի հայցերով ու դատարանի որոշմամբ, պետությանն է վերադարձվել ավելի քան 20 հա հողատարածք։

Депутат Арам Арутюнян во время голосования по лишению Манвела Григоряна депутатской неприкосновенности (19 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Որտե՞ղ է թաքնվել Արամ Հարությունյանը. քննիչներին չի հաջողվել գտնել նրան

Դատական վճիռներով չեղարկվել  են «Մեծն Տիրան», «Էքս Կոնսալտ», «Արքայանիստ» ընկերությունների և Սարգիս Մաղաքյան ԱՁ–ի վարձակալական  պայմանագրերը։

«Մեծն Տիրան» ՍՊԸ-ի հետ պայմանագիրը կնքվել էր 2010 թ–ին։ Դրանով ընկերությունը մինչև 2060թ.–ը կառուցապատման իրավունքով ձեռք էր բերել 6 հա անտառապատ հողատարածք` տարեկան 1 մլն 670 հազար դրամով։ Վարձակալը տարիներ շարունակ վճարումներ չի կատարել ու կուտակել է 42 մլն 795 հազար 420 դրամի պարտք, որից 11 մլն 690 հազար ՀՀ դրամը բուն պարտքն է, 31 105 420 դրամը` տույժերը:
Դատարանն ազգային պարկի հայցը բավարարել է մասնակի` չեղարկել է պայմանագիրը, բայց պարտքերի մասով որոշում չի կայացրել։  Արդյունքում հողը վերադարձվել է օրինական տիրոջը, փողը`ոչ։

Նախկին նախարարի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. Արամ Հարությունյանին կկալանավորե՞ն

Նույնաբովանդակ որոշումներ են կայացվել նաև «Էքս Կոնսալտ» և «Արքայանիստ» ընկերությունների վերաբերյալ։

«Էքս Կոնսալտ» ՓԲԸ–ի հետ ազգային պարկը պայմանագիրը կնքել է 2007թ.–ին` մինչև 2060թ.–ը` 12 հա անտառային տարածքը վարձակալության հանձնելով կառուցապատման իրավունքով։

Дилижанский национальный парк, Армения - Sputnik Արմենիա
Հետախուզվում է Դիլիջան ազգային պարկի նախկին փոխտնօրենը

2013թ.–ին «Էքս Կոնսալտն» այդ տարածքից 11.8 հա–ի կառուցապատման իրավունքը վաճառել է «Արքայանիստ» գիտաարտադրական հիմնադրամին։

Վարձակալած ամբողջ տարածքի վարձավճարը` տարեկան 1 մլն 625 հազար դրամից ո՛չ «Էքս Կոնսալտը», ո՛չ «Արքայանիստը» 2007թ.–ից սկսած ոչ մի կոպեկ չեն վճարել` կուտակելով 41 մլն 42 հազար 496 դրամ պարտք, որից 11 մլն 495 հազար 833 դրամը բուն պարտքն է, մնացածը` տույժերը։

Դատարանն այս հայցը ևս բավարարել է մասնակի.  չեղարկել է պայմանագիրն  ու «Արքայանիստ» հիմնադրամին պարտավորեցրել վճարել տասնյակ միլիոնների հասնող պարտքից ընդամենը 5 միլիոնը։ Բայց նույնիսկ այդ գումարն ընկերությունն առ այսօր չի վճարել։

Дилижанский национальный парк, Армения - Sputnik Արմենիա
Ծեծի են ենթարկվել «Դիլիջան ազգային պարկի» անտառապահները

Իսկ «Էքս Կոնսալտի» վերաբերյալ դատարանն ընդհանրապես վճիռ չի կայացրել, քանի որ ընկերությունը մինչ այդ արդեն սնանկ էր ճանաչվել։

Դատական վճռով լուծված պայմանագրերի թվում է նաև Ա/Ձ Սարգիս Մաղաքյանի վարձակալության պայմանագիրը։ Այս գործարարն, ի դեպ, միակն է, որ դատարանի վճռից ու պայմանագրի չեղարկումից առաջ վճարել է ամբողջ պարտքը։

Ազգային պարկին պատկանող շուրջ 6.5 հա հողատարծք էլ վարձակալներից հետ է վերցվել առանց դատական գործընթացի, փոխադարձ համաձայնությամբ պայմանագիրը չեղարկելու միջոցով։ Վարձակալները  կամավոր վճարել են պարտքերն ու չեղարկել պայմանագրերը։

Վերադառնալով նախկին պաշտոնյաների թեմային` նշենք, որ Sputnik Արմենիայի աղբյուրի պնդմամբ, վերոհիշյալ «Էքս Կոնսալտ» և «Արքայանիստ» ընկերությունների իրական սեփականատերը բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն է, ով այսօր այլ քրեական գործով հետախուզման մեջ է։

«Էքս Կոնսալտ» ՓԲԸ–ն ստեղծվել է 2007թ.–ի սեպտեմբերին ու մեկ ամիս անց ազգային պարկից վարձակալել «ամենայուղոտ» հողատարածքներից մեկը։ 6 տարի առանց որևէ կոպեկ վճարելու` այս ընկերությունը 2013թ.-ի սեպտեմբերի 30-ին իր կասկածելի իրավունքները վաճառել է մեկ այլ ընկերության, որը, տարօրինակ պատահականությամբ, ստեղծվել է այդ գործարքից ընդամենը 1 ամիս առաջ`2013թ.–ի  օգոստոսի 5-ին։

Пожар в Хосровском лесу - Sputnik Արմենիա
Տավուշում լարված իրավիճակ է. քննիչները փնտրում են «Դիլիջան» ազգային պարկի տարածքն այրողներին

Նշենք նաև, որ երկու գործարքներն էլ կնքվել են այն տարիներին, երբ Արամ Հարությունյանը բնապահպանության նախարար էր։ Իսկ ազգային պարկը պետական ոչ առևտրային կազմակերպություն է` նախարարության ենթակայությամբ։

Հավելենք, որ 2013թ.–ին ստեղծված «Արքայանիստ» հիմնադրամը, բացի Դիլիջանի անտառում հողատարածք ձեռք բերելուց, նաև արտոնյալ պայմաններով ընդգրկվել էր նախարարության մի շարք ծրագրերում, ինչով, ի դեպ, ժամանակին առաջացրել էր բնապահպանական այլ կազմակերպությունների վրդովմունքը։ 

Գործունեության առաջին տարում` 2014թ.–ին, այս հիմնադրամը, պաշտոնական հաշվետվության համաձայն, արդեն 86 մլն դրամի կապիտալ էր կուտակել, նույնքան էլ`2015–ին։ Իսկ 2016թ.–ից սկսած` «Արքայանիստը»  պաշտոնապես այլևս որևէ գործունեություն չի ծավալել։

Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանը բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2007-2014թթ–ին, որից հետո նշանակվել է Կոտայքի մարզպետ։ 2018թ.–ի դեկտեմբերին նախկին նախարարին կաշառքի ու փողերի լվացման մեղադրանք էր առաջադրվել։ Նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում, գտնվելու վայրն անհայտ է։

Լրահոս
0