00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում բարձր են գնահատել Ռուսաստանի հետ զորավարժությունները

© Sputnik / Asatur YesayantsМасштабные учения Объединенной армяно-российской группировки войск (12 апреля 2019). Полигон им. Маршала Баграмяна
Масштабные учения Объединенной армяно-российской группировки войск (12 апреля 2019). Полигон им. Маршала Баграмяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ռազմական ղեկավարությունն ուզում է ընդլայնել Ռուսաստանի հետ համատեղ անցկացվող զորավարժությունների քանակն ու ինտենսիվությունը։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Հայ–ռուսական միացյալ զորախմբի համատեղ գումարտակային զորավարժությունները ցուցադրեցին պատրաստվածության բարձր մակարդակ, ինչպես նաև հրամանատարների և անձնակազմի մարտական պատրաստվածություն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՌՕ մարտական պատրաստվածության վարչության պետ, գեներալ–մայոր Ռամիլ Գիլյազովը։

 Начальник Генерального штаба Артак Давтян (8 октября 2019) Ереван - Sputnik Արմենիա
Հայաստանի զորավարժություններում փորձարկվել են նորագույն սպառազինություններ. Արտակ Դավթյան

Հայաստանի «Բաղրամյան» զորավարժարանում այսօր անցկացվեց հայ–ռուսական  միացյալ զորախմբի մարտավարական զորավարժությունների կրակային փուլը։ Մարզումներում ներգրավվել էին ավելի քան 1,5  հազար զինծառայող և ավելի քան 500 միավոր հատուկ ռազմատեխնիկա, այդ թվում հետևակի մարտական մեքենաներ, տանկեր, զրահապատ փոխադրիչներ, հետախուզման, կառավարման և կապի ժամանակակից համալիրներ, ինչպես նաև կործանիչ, գրոհային և բանակային ավիացիա։

Գիլյազովն ընդգծեց, որ իրավիճակը հնարավորինս մոտեցված էր մարտականին։ Բազմաթիվ նորություններ էին կիրառվել ինչպես զորավարժությունների ղեկավարման մեթոդներում, այնպես էլ  ստորաբաժանումների բուն գործողություններում։

«Մասնավորապես, եթե նախկինում մենք կարող էինք գնահատել զորավարժություները միայն որոշակի փուլից հետո, ապա այսօր մենք կարող ենք վերլուծել յուրաքանչյուր դրվագն առցանց ռեժիմում», – ասաց գեներալը։

Զորախմբի հրամանատար, գեներալ–մայոր Տիգրան Փարվանյանի կարծիքով` ամեն անգամ նման զորավարժություններին նոր ստորաբաժանումներ են ներգրավվում։ Այս ռոտացիան թույլ է տալիս կատարելագործել  առավելագույն թվով զինծառայողների  մարտական վարպետությունն ու հմտությունները։

Премьер-министр Никол Пашинян и министр обороны Давид Тоноян направляются на военные учения (28 сентября 2019). Армения - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը գնացել է զորավարժությունների ընթացքին հետևելու. տեսանյութ

Զորավարժությունների սցենարն իր հերթին ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Պայմանական հակառակորդը ճեղքում է պետական սահմանն ու Հայաստանի տարածք անցնում։ Այնուհետև զորախմբի ստորաբաժանումները հակահարված են հասցնում հակառակորդին, անցնում հակագրոհի և մարտական գործողությունները տեղափոխում հակառակորդի տարածք։

«Սակայն սցենարից առավել կարևոր է մարտական գործողությունների մշակումը գումարտակային և վաշտային մարտավարական խմբերի կողմից։ Բանն այն է, որ հենց այս ստորաբաժանումներն են առանցքային դեր խաղում ժամանակակից պատերազմներում։ Այս օղակների համատեղումը, ներդաշնակեցումը և  փոխգործակցությունը միմյանց հետ` մեզ համար չափազանց արդիական խնդիր է», – ասաց Հովհաննիսյանը։

Военные учения в Карабахе - Sputnik Արմենիա
Հակառակորդի նախահարձակ գործողությունը չեզոքացված է. զորավարժությունները շարունակվում են

Նրա խոսքով` Հայաստանն ակտիվ օգտագործում է համաշխարհային փորձը գումարտակային խմբերի տեղակայման ժամանակ։ Այդ առումով, ռուս գործընկերների հետ համագործակցությունն անհնար է թերագնահատել։

Հոլիվուդը հանգստանում է. «Բաղրամյան» զորավարժարանում հակաահաբեկչական զորավարժություններ են

Հայաստանը մարտական պատրաստվածության և փորձի փոխանակման առումով մեծ նշանակություն է տալիս  Ռուսաստանի Զու–ի հետ փոխգործակցությանը, նշեց ՊՆ ներկայացուցիչը։

«Մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի մարտական հրաձգությամբ նման համատեղ մարզումների քանակը տարեցտարի աճի։ Թող այդ զորավարժություններն ավելի փոքր մասշտաբներով և ձևաչափերով լինեն, սակայն մեծ քանակի։ Դա թույլ է տալիս ավելի շատ ստորաբաժանումներ  ներգրավել, ինչպես նաև շտաբային աշխատանքի հմտություններ մշակել»,–ավելացրեց Հովհաննիսյանը։

Հայաստանի և Ռուսաստանի միացյալ զորախումբը ստեղծվել է 2016 թվականին։ Խմբավորման հիմնական խնդիրների թվում է Հայաստանի և Ռուսաստանի դեմ զինված հարձակման (ագրեսիայի) դեպքում դրա ժամանակին հայտնաբերումը և հետ մղումը, ինչպես նաև պատասխանատվության գոտիներում  երկու պետությունների պետական սահմանների ցամաքային հատվածների պաշտպանությունը։

Լրահոս
0