00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:52
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հին հեռախոսը ձանձրացրե՞լ է. ամերիկահայ գործարարն ուզում է ՀՀ–ում նոր տեխնոլոգիա գործարկել

© Sputnik / Aram GareginyanГлава компании по переработке использованной электроники ERI (США) Джон Шегерян
Глава компании по переработке использованной электроники ERI (США) Джон Шегерян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հին տեխնիկայից վերցնում են գրեթե բոլոր կարևոր բաղկացուցիչները` պլաստիկ, ապակի և մետաղ։ Իսկ այդ գործն անում են ռոբոտները։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik, Արամ Գարեգինյան. ERI ամերիկյան ընկերության ղեկավար Ջոն Շեգերյանը մտադիր է Հայաստանում կենցաղային էլեկտրոնիկայի վերամշակման ձեռնարկություն բացել։ Նա այս մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։ Նա ուզում է Հայաստանում նոր տեխնոլոգիաներ կիրառել, որոնք արդեն գործում են իր ամերիկյան գործարաններում։

Նրա ընկերությունն առաջիններից մեկն է արհեստական բանականությունը կիրառել տեխնիկայի վերամշակման և թափոնային հումք հավաքելու մեջ։ Ընկերության գործընկերների շարքում տեխնիկայի և բջջային օպերատորների խոշոր արտադրողներն են` Verizon, AT&T, Panasonic, Sony, Samsung և LG։

Սկզբում հին հեռախոսներն ու հեռուստացույցներն անցնում են մանրող սարքի միջով, հետո այդ կտորտանքներից տեսակավորում են պլաստիկ զանգվածը, ապակին ու մետաղը։

«Մենք դրա համար ռոբոտներ ենք կիրառում, որոնք համալրված են տեսախցիկներով ու ինքնուսույց ծրագրով։ Ռոբոտը որքան ավելի շատ հումք է տեսնում իր շուրջը, այդքան ավելի լավ է սովորում առանձնացնել պլաստիկը մետաղից, մուգ պլաստիկը բացից, պղինձը ալյումինից և այլն։ Այդպես նրանք ավելի կոկիկ են առանձնացնում հումքը, և այդ հումքի օգտագործումը հետո ավելի է հեշտանում», – ավելացրեց Շեգերյանը։

Մետաղը հանձնում են համապատասխան գործարաններ, իսկ պլաստիկ զանգվածը կարելի է 100%–ով վերամշակել, քանի որ աղբանոցում չի եղել և մաքրման կարիք չունի։ Հենց այդ պատճառով է ընկերությունը քարոզում գաղափարն այն մասին, որ հին տեխնիկան նետել պետք չէ, այլապես պլաստիկն ու մետաղը ոչ միայն կորչում են, այլև աղտոտում բնությունը։ Այդ մետաղներից են ոչ միայն պղինձն ու երկաթը, այլև մկնդեղը, կադմիումը կամ բերիլիումը։

Премьер-министр Никол Пашинян на форуме Мой шаг во имя Арагацотнской области (12 октября 2019). Арагацотн - Sputnik Արմենիա
«Գործարարների շրջանում մենք չունենք թշնամիներ». Փաշինյան

Այսօր ընկերությունն իր 8 ամերիկյան գործարաններում ամսական ավելի քան 10 հազար տոննա հին էլեկտրատեխնիկա է վերամշակում։ Ոչինչ աղբանոց չի հասնում. մի մասը վերամշակվում է, մյուս մասը, որը վերանորոգման է ենթակա, վերականգնվում է։

Այսօր Շեգերյանը ցանկանում է Հայաստանում էլ նման ձեռնարկություն հիմնել` նմանատիպ կահավորմամբ։ Ձեռնարկությունը կարող է շատ մեծ չլինել (հաշվի առնելով երկրի մասշտաբները), սակայն նոր տեխնոլոգիաների պիոներ կդառնա Եվրասիական միությունում։ Գլխավոր «լոբբիստները» նրա երեխաներ են։ Նրանք արդեն երեք անգամ եղել են Հայաստանում և անդադար հորդորում են հորը. «Հայրիկ, այստեղ բիզնես հիմնիր, տուն գնիր»։

Տուն-տուկ. ինչպես հնձած խոտից ու չորացած եղեգներից Մարտունու 1-ին էկոհյուրատունը կառուցվեց

«Տատերս ու պապերս Արևմտյան Հայաստանից են, նրանք վերապրել են Ցեղասպանությունը և որպես փախստական հաստատվել Նյու Յորքում։ Այնտեղ են մեծացել հայրս, եղբայրս և ես։ Կինս նույնպես հայուհի է, Կալիֆոռնիայից, նույն պատմությունն էլ նրա ընտանիքի հետ է եղել։ Եվ այժմ մենք շատ ուրախ են, որ Հայաստանը վերածնվում է, և ուզում ենք օգնել երկրին», – ավելացրեց Շեգերյանը։

Руководитель Армянской общины Новочеркасска Ара Арсенян на встрече с мэром Гюмри (24 августа 2019). Гюмри - Sputnik Արմենիա
Նովոչերկասկից Ծաղկաձոր՝ ներդրումով. հայ գործարարի ծրագրերը Հայաստանում և Ռուսաստանում

Նրա կարծիքով` սփյուռքի գործարարները տևական ժամանակ խուսափում էին Հայաստանում աշխատելուց, քանի որ նրանց համար անսովոր էր այստեղի բիզնես պրակտիկան։ Նոր կառավարության հետ նրանց մոտ նաև նոր հետաքրքրություն է առաջացել։

«Ոչ միայն կառավարությունում, այլև հասարակության մեջ, հասարակ մարդկանց շրջանում, մենք բազմաթիվ էնտուզիաստներ ենք տեսնում, որոնք ուզում են իրենց երկրի համար որևէ բան անել։ Սփյուռքահայերից շատերն այդ հարցում աջակցում են նրանց, և Շեգերյանների ընտանիքը նրանցից մեկն է», – ավելացրեց նա։

Թելը ոսկու գին չի ունենա, աշխատողներն էլ կարգին փող կստանան. Մարալիկում գործարան է բացվել

Գործարան ստեղծելու բանակցությունները նա արդեն սկսել է պոտենցիալ գործընկերների հետ։

Նշենք, որ Երևանում Շեգերյանը ելույթ էր ունեցել WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովի շրջանակում, ինչպես նաև FAST գիտատեխնոլոգիական ֆորումում, որն անցկացվում է Ռուբեն Վարդանյանի Aurora մարդասիրական հիմնադրամի աջակցությամբ։

Հայաստանում արգելակման կոճղակներ կարտադրեն. ԱՄԷ–ում գործող ընկերությունը գործարան է բացում

Լրահոս
0