00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
46 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Սուրեն Սուրենյանց
Բրյուսելյան հանդիպումից առաջ ՀՀ վարչապետի խոսույթն ավելի պարտվողական է դարձել. Սուրեն Սուրենյանց
09:47
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:40
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արսեն Բաբայանը համաներման ցանկություն չի հայտնել. Սասուն Խաչատրյան

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция глав СНБ и ССС Артура Ванецяна и Сасуна Хачатряна (11 сентября 2018). Еревaн
Пресс-конференция глав СНБ и ССС Артура Ванецяна и Сасуна Хачатряна (11 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հատուկ քննչական ծառայության պետը խոսել է Արսեն Բաբայանի կալանավորման մասին և նշել, որ եթե նա չի կարողացել տեսնել ընտանիքի անդամներին, ուրեմն թյուրիմացություն է եղել։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Համաներման կիրառման համար մի շարք նախապայմաններ են պետք, դրանցից ամենակարևորը անձի համաձայնությունն է. ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը համաներման ցանկություն չի հայտնել։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

«Յուրաքանչյուր դեպքում քննիչն է որոշում, թե անձի նկատմամբ որ խափանման միջոցն ընտրի։ Տվյալ դեպքում քննիչը որոշել է, որ Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը կարող է ապահովվել միայն կալանավորման պայմաններով, և հենց այդ նկատառումներով էլ արգելանք է դրվել Բաբայանի տեսակցությունների վրա»,–ասաց նա։

Հարցին, թե արդյո՞ք Բաբայանն այդքան վտանգավոր հանցագործ է, որ նրան կալանավորել են` Խաչատրյանը պատասխանեց, որ կալանավորումն ընտրվում է, որպեսզի բացառվի շփումը մյուսների հետ։ Նրա խոսքով` խափանման միջոց ընտրելու հարցում հանցանքի վտանգավորության աստիճանը որոշակի դեր խաղում է, սակայն հիմքն անձի պատշաճ վարքագիծ ապահովելն է։

Гоар Мелоян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մելոյան. «Արսեն Բաբայանի պարագայում գործ ունենք հանցակազմի հատկանիշների բացակայության հետ»

Լրագրողները նշեցին, որ Բաբայանի ընտանիքին արգելվել է տեսակցել նրան, և հետաքրքրվեցին` անչափահաս երեխաների տեսակցությունն ի՞նչ ազդեցություն պետք է ունենար քրգործի վրա։ Խաչատրյանն արձագանքեց` եթե նման բան է եղել, ուրեմն թյուրիմացություն է։

Մեկ այլ հարցի, որ եթե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հրաժարական տված լիներ, Բաբայանի դեմ քրգործ կհարուցվե՞ր, Խաչատրյանը պատասխանեց, որ Թովմասյանի` հրաժարական տալ–չտալը քրգործի հետ որևէ կապ չունի։

Հիշեցնենք` ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը ձերբակալվել է հոկտեմբերի 21-ի երեկոյան` պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով։ Ավելի ուշ նրան մեկ այլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելուն օժանդակել)։ Հոկտեմբերի 24-ին Բաբայանը կալանավորվել է։ Հատուկ քննչական ծառայության պաշտոնական հիմնավորման համաձայն` պաշտոնական անձինք, որոնց թվում է նաև Բաբայանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի` լիազորությունները վայր դնելու գործընթացում կատարել են պաշտոնեական կեղծիքներ։

Ара Казарян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ղազարյան. «Արսեն Բաբայանին ներկայացված մեղադրանքի հոդվածը թույլ է, խնդրահարույց»

Ինչու Արսեն Բաբայանի գործին չի կցվել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարի ցուցմունքը

Ըստ ՀՔԾ հաղորդագրության` Հարությունյանի` ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին դիմումը ՍԴ աշխատակազմի ընդհանուր բաժնից ելքագրվել և աշխատակազմի ղեկավարի միջոցով ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանին է հանձնվել 2018–ի մարտի 5-ին, մինչդեռ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պաշտոնապես ստացած չլինելով Գագիկ Հարությունյանի հիշյալ դիմումը, 2018 թ. մարտի 2-ին ապօրինի ստորագրել և հանդես է եկել ՍԴ նախագահի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությամբ:

Բաբայանի տեսակցությունների վրա արգելանք է դրված քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա։

Ով է ցուցմունք տվել Արսեն Բաբայանի գործով. «Ժողովուրդ»

Լրահոս
0