00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:52
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քննչական կոմիտեն հաստատել է Վայոց Ձորի նախկին մարզպետի անմեղությունը

© Sputnik / Andranik GhazaryanГубернатор Вайоц Дзора Трдат Сагсян
Губернатор Вайоц Дзора Трдат Сагсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարզպետի հրաժարականից ու նոր մարզպետ նշանակվելուց հետո քննչական մարմինը հայտարարել է, որ նախկին մարզպետը ոչ մի կերպ չի մասնակցել փոխգնդապետ Արա Մխիթարյանի նկատմամբ բռնության միջադեպին։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծելու ականատեսը չի եղել ու նույնիսկ դեպքի վայրում չի գտնվել։ Քրեական գործում որպես մեղադրյալ են ներգրավվել Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։

Губернатор Вайоц Дзора Трдат Сагсян - Sputnik Արմենիա
Առանց զեկուցման ու քննարկման. Վայոց Ձորի մարզպետն ազատվեց պաշտոնից

Կոմիտեն հայտնում է, որ նախաքննությամբ պարզվել է` եղբայրները բռունցքով և մահակով հարվածներ են հասցրել Արա Մխիթարյանի գլխին` նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս: Հարություն և Զավեն Գրիգորյանները կալանավորվել են։

Գործով ականատես վկաներ, զինծառայողներ Մարիամ Հունանյանը, Ժորա Բաղդասարյանը, Մխիթար Մելքոնյանը, Լևոն Հարությունյանը, ովքեր իրենց ցուցմունքներում նշել էին Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի՝ դեպքի վայրում գտնվելու և անգործություն դրսևորելու հանգամանքի մասին, իրենց ցուցմունքները պնդել են նաև Տրդատ Սարգսյանի ներկայությամբ:

Ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը. մարզպետի հարցը դեռ պարզ չէ

Վերջինս կտրականապես հերքել է դեպքի վայրում գտնվելու և վիճաբանությանն ականատես լինելու հանգամանքն ու հայտնել, որ 2019թ. սեպտեմբերի 17-ին ժամը 22.02-ից գտնվել է Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցի թիվ 10 շենքում գտնվող բնակարանում:

Նշված շենքի մուտքում տեղադրված տեսախցիկի տեսագրությամբ հաստատվել է, որ նախկին մարզպետը 2019թ. սեպտեմբերի 17-ի ժամը 22.02-ից մինչև սեպտեմբերի 18-ի ժամը 00.20-ը գտնվել է նշված հասցեում։

Зал No4 в здании суда общей юрисдикции Ширакской области - Sputnik Արմենիա
Վայոց Ձորի նորանշանակ մարզպետն այլևս չի պաշտպանի նախկին մարզպետի օգնականի շահերը

Քննչական կոմիտեն նաև հայտնում է, որ փորձաքննության արդյունքում տեսագրության  մոնտաժման հետքեր չեն հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ Եղեգնաձորում սեպտեմբերի 17-18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ միջադեպ է գրանցվել։ ԶԼՄ–ների տեղեկություններով` ծեծկռտուքի հիմնական դերակատարը մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանն է եղել, որը ծանր վնասվածքներ է հասցրել փոխգնդապետ Արա Մխիթարյանին։ Վերջինս դեռ կոմայի մեջ է։

Վայոց Ձորում ծեծկռտուքի ժամանակ վնասվածքներ ստացած զինվորականի վիճակը ծայրահեղ ծանր է

Դեպքից հետո Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Նրան այդ պաշտոնում փոխարինել է գործով մեղադրյալ, մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի փաստաբանը` Արարատ Գրիգորյանը, որը պաշտոնը ստանձնելու օրը կառավարությունում հայտարարեց, որ ալևս չի պաշտպնելու Գրիգորյանի շահերը։

Լրահոս
0