00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
46 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Սուրեն Սուրենյանց
Բրյուսելյան հանդիպումից առաջ ՀՀ վարչապետի խոսույթն ավելի պարտվողական է դարձել. Սուրեն Սուրենյանց
09:47
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:40
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ձերբակալվել է «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը

© Sputnik / Максим БлиновПолицейский застегивает наручники
Полицейский застегивает наручники - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չարաշահելով պաշտոնեական լիազորությունները՝ տնօրենը մի շարք գործարքների է գնացել, որոնցով վնաս է հասցրել «Արփի լիճ ազգային պարկին» և շրջակա միջավայրին:

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Ա.-ն ձերբակալվել է։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից,  ԱԱԾ Շիրակի մարզային վարչությունում նախապատրաստվող նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ ազգային պարկի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը 2017-2019թթ. ընթացքում ազգային պարկի տարածքում խոտհունձ կազմակերպելը թույլատրելու համար 4 անձանցից առերևույթ պահանջել և որպես կաշառքի գումար ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 250.000, 100.000 և 26.500 ՀՀ դրամ գումարներ, ինչպես նաև գույք՝ շուրջ 30.000 և 2.000.000 ՀՀ դրամ արժողությամբ խոտի տուկեր, և այլ առավելությեւն՝ 165.000 ՀՀ դրամի դիմաց իր օգտին աշխատանքների կատարում:

Служба национальной безопасности - Sputnik Արմենիա
ԱԱԾ-ում ոչնչացված փաստաթղթերի մի մասն է վերականգնվել. հայտնի է հրահանգողը. «Ժողովուրդ»

Չարաշահելով պաշտոնեական լիազորությունները՝ նշված պաշտոնատար անձը հիշյալ անձանց թույլատրել է նաև պայմանագրով նախատեսվածից ավելի մեծ հողատարածքում խոտհունձ կազմակերպել՝ էական նյութական վնաս պատճառելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ին:

Պարզվել է նաև, որ 2019թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով, ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից կատարվել է խոշոր չափերով վատնում: Խոտհունձ կազմակերպելու մասին պայմանագրերով նախատեսված՝ նշված ՊՈԱԿ-ին տրամադրվող խոտի մի մասը՝ 500 խոտի տուկ, վաճառել է մի անձի, որի դիմաց պայմանավորված 1.100.000 ՀՀ դրամից ստացել է 600.000 ՀՀ դրամ, իսկ մնացած գումարի վերաբերյալ պայմանավորվել են, որ պետք է վճարվի 2019թ. դեկտեմբերին:

Չես ուզում ծառայել` վճարիր, թող ուրիշները ծառայեն, կամ բանակ կարելի է գնալ նաև 1 ամսով

Փաստի առթիվ 2019թ. նոյեմբերի 11-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ապա նախաքննություն կատարելու համար ուղարկվել Շիրակի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:

Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ 2019թ. դեկտեմբերի 2-ին ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը այս արարքները կատարելու կասկածանքով ձերբակալվել է:

Կաշառք ստանալու պահին ՀՀ ոստիկանության ծառայող է բռնվել

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով:

Լրահոս
0