00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերժ Սարգսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, նրա հետ առերեսում է եղել

© Пресс-служба Президента РАСерж Саргсян
Серж Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի նախկին նախագահի համար կանխատեսելի է եղել, որ քրեական հետապնդման փորձեր կլինեն իր հանդեպ։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Tert.am–ի հետ զրույցում այս մասին ասել է Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` յուրացնելու կամ վատնելու համար։

«Սերժ Սարգսյանն ունի շատ հիմնավոր կարծիք, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Սարգսյանի համար կանխատեսելի էր, որ քրեական հետապնդման փորձեր կլինեն իր հանդեպ, և սա տրամաբանական ավարտ էր։ Սերժ Սարգսյանը մտահոգված է առհասարակ քրեական դատավարական պրոցեսներով»,– ասաց Մակինյանը։

Նա պատմեց նաև, որ ՀՔԾ–ն Սերժ Սարգսյանին դեկտեմբերի 4–ին, ժամը 13։30-ին որպես վկա հարցաքննության կանչելու ծանուցագիր էր ուղարկել նոյեմբերի 29–ին: Սակայն, երբ Սարգսյանը ներկայացել է հարցաքննության, քննիչն այդ ժամանակ տեղեկացրել է նրան, որ որպես կասկածյալ են նրան հարցաքննելու:

Журналисты в ожидании у головного офиса Республиканской партии Армении - Sputnik Արմենիա
ՀՀԿ–ն Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ հայտարարություն է տարածել

Փաստաբանի խոսքով` իրենք նույն պահին առարկություն են ներկայացրել, որ նախագահն օժտված է անձեռնմխելիությամբ, սակայն դա ոչինչ չի փոխել վարույթն իրականացնող մարմնի գործողություններում, և շարունակվել է հարցաքննությունը կասկածյալի կարգավիճակում:

«Հարցաքննությունից հետո տեղի ունեցավ առերեսում, որն ավարտեց 16։10–ին։ Իսկ 16։12 րոպեին քննիչը սեղանի վրայից շրջեց փաստաթղթեր, որտեղ նշված էր Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը։ Կախարդանքի շնորհիվ 6 էջ որոշումը քննիչը կարողացավ երկու րոպեում կազմել, տպել, ներկայացնել»,–ասաց փաստաբանը` հավելելով, որ սա փաստում է այն մասին, որ Սարգսյանի հարցաքննությունը ՀՔԾ–ի համար կոպեկի արժեք չուներ. որոշումն արդեն ընդունված էր։

Մակինյանը, սակայն, չհայտնեց, թե ում հետ է առերեսում կատարվել հարցաքննության ժամանակ։ Բայց այդ մարդը, ըստ նրա, շատ շփոթված ու հուզված է եղել։

Մակինյանը հայտնեց նաև, որ Սարգսյանի` որպես մեղադրյալ ներգրավելու ու խափանման միջոց ընտրելու հարցի առնչությամբ գլխավոր դատախազին բողոք են ներկայացնելու։

Սերժ Սարգսյանը վատ ղեկավար է եղել, վատ ընկեր, ինձնից գործարան է խլել. Խաչատուր Սուքիասյան

Հիշեցնենք, որ ըստ ՀՔԾ–ի` ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ` պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով հափշտակվել է ընդհանուր առմամբ 489.160.310 ՀՀ դրամ։

Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս
0