00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
46 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Սուրեն Սուրենյանց
Բրյուսելյան հանդիպումից առաջ ՀՀ վարչապետի խոսույթն ավելի պարտվողական է դարձել. Սուրեն Սուրենյանց
09:47
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:40
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապօրինի ձեռք բերված գույքը կբռնագանձվի առանց դատարանի որոշման. կառավարությունն ընդունեց

© Sputnik / Asatur YesayantsМинистр юстиции Рустам Бадасян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн
Министр юстиции Рустам Бадасян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ գլխավոր դատախազությունը 1991թ.-ից ի վեր ՀՀ բոլոր պաշտոնյաների ձեռք բերած գույքը կհամեմատի նրանց եկամուտների հետ։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Գլխավոր դատախազությունում կստեղծվի մարմին, որը պետք է փնտրի ու գտնի ապօրինի ծագում ունեցող գույք։ Այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Փաշինյանը` մեկնաբանելով կառավարության առաջարկած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը։

Sputnik զրույց - Արփինե Հովհաննիսյան - Sputnik Արմենիա
Անցումային արդարադատությունը անհրաժեշտ է հանրությանը հաշտեցնելու համար. դրա կարիքը չկա

«Ապօրինի ծագման գույքը բնորոշվում է այսպես, որ մարդու օրինական եկամուտներից չի բխում, որ ինքը կարող էր այդպիսի գույք ունենալ»,– ասաց նա։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ պարզաբանեց, որ նորաստեղծ մարմնի ուշադրության կենտրոնում հայտնված անձանց ծանուցում է ուղարկվելու, առաջարկվելու է ներկայացնել եկամուտների ու գույքի հայտարարագիր, որի հիման վրա կայացվելու է որոշում։

«Գույքի արժեքը համեմատվում է անձի իրական եկամուտների հետ, և եթե առաջանում է 25 մլն կամ ավելի դրամի տարբերություն, արդեն սկսվում է ծանուցման գործընթացը»,– ասաց Բադասյանը։

Ո՞վ է «վեթինգում» այս ամենը, կամ արդարադատության նորանշանակ նախարարի բացահայտումը

Օրինագիծն առաջին հերթին վերաբերում է պաշտոնատար անձանց կոռուպցիոն բնույթի գործառույթներին։ Քննության շրջանակներում դիտարկվելու է ոչ միայն տվյալ անձի, այլև նրա հետ փոխկապակցված անձանց պատկանող գույքը։ Դրա օրինական ծագումը չապացուցելու պարագայում անձը զրկվում է գույքից, պետությունն իրավունք է ստանում բռնագանձել այն։

Ալավերդյան. «Իշխանությունների գործողությունները կարող են վերածվել ընտրովի արդարադատության»

Ընդ որում, օրենքի հիմանական առանձնահատկությունն այն է, որ գույքի բռնագանձումն իրականացվում է առանց մեղադրական դատավճռի։ Նախագծի հեղինակների համոզմամբ` սա կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելման կարևորագույն գործոն է։

Активисты, требующие ареста Манвела Григоряна перед зданием Апелляционного суда (14 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Անցումային արդարադատությունն անհայտ գազան է, դատարաններն էլ հետ են գնացել. Զոհրաբյան

Հետաքրքրական է, որ գույքի ձեռքբերման ժամկետ է սահմանվում 1991թ–ը։

Կառավարությունն ընդունեց նախագիծը։ Վերջին խոսքը կասի ԱԺ–ը։

Նշենք, որ Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանն ասել էր, որ «Անցումային արդարադատության» հայեցակարգը հանրությանը կներկայացվի Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության շրջանակներում։ Այս ռազմավարությունն առայժմ ևս մշակման փուլում է։

Ի դեպ, Դատաիրավական բարեփոխումների 2018-2023թթ. ռազմավարության և գործողությունների ծրագրի նախագիծ էր մշակվել նաև 2017թ.–ին` դեռևս նախկին իշխանությունների օրոք։

Այն նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ստորագրությամբ և բացառապես անգլերեն լեզվով դեռ հրապարակված է արդարադատության նախարարության պաշտոնական կայքում` 22.01.2018 ամսաթվով։ Թեև նոր իշխանություններն այս բարեփոխումները չեն ընդունում ու մշակում են սեփական ռազմավարությունը` 2019-23թթ.–ի համար։

Լրահոս
0