00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ փոխեց 2019–ը հայ–ռուսական հարաբերություններում. արդարացա՞ն բացասական կանխատեսումները

© Photo : official site of the PM of RAПремьер-министр Армении Никол Пашинян и президент России Владимир Путин после заседания Совета глав государств-участников СНГ (28 сентября 2018). Душанбе
Премьер-министр Армении Никол Пашинян и президент России Владимир Путин после заседания Совета глав государств-участников СНГ (28 сентября 2018). Душанбе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկու երկրների հարաբերություններով ոգևորվելը, սակայն, ակնհայտորեն վաղաժամ է, քանի որ դեռևս չլուծված հարցեր կան։

«Կավկազովեդ» կայքի գլխավոր խմբագիր, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը` Sputnik Արմենիայի համար

Այս աշնանը Հայաստան այցելեց ռուսական առաջատար ԶԼՄ–ների լրագրողների պատվիրակությունը։ Երևանում և դրա սահմաններից դուրս բազմաթիվ հանդիպումների ընթացքում ակտիվորեն քննարկվեցին ինչպես երկկողմ հարաբերություններին վերաբերող արդիական հարցեր, այնպես էլ տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Վարչապետ Փաշինյանին տվեցին անհարմար հարցեր, և դա կարելի է լիովին դրական գնահատել, ինչպես և ռուս լրագրողների հետ կանոնավոր շփումը։

«Կենացների դիվանագիտությունից» աստիճանաբար անցում կատարելը, որի դեպքում առկա խնդիրները համառորեն անուշադրության են մատնվում (բայց դրանից չեն դադարում գոյություն ունենալ), դեպի բովանդակալից քննարկում թույլ է տալիս երկխոսությունում պահպանել դրական դինամիկան և չափավոր լավատեսությամբ նայել ապագային։

Ինտեգրացման միտումը կարգախոս չէ

2018թ.–ի ապրիլին իշխանափոխությունից հետո Հայաստանում բացասական կանխատեսումների պակաս չզգացվեց։ Եվ իսկապես, Մոսկվայում ուշադրությամբ հետևում էին նոր վարչապետին, հատկապես նրա շրջապատին (դրանում առկա են Սորոսի հիմանդրամի և այլ տրանսգենդերային կազմակերպությունների աշխատակիցներ, որոնք պետությունների ներքին գործերին միջամտելու սովորություն ունեն)։

Встреча министров иностранных дел Армении, России и Азербайджана Зограба Мнацаканяна, Сергея Лаврова и Эльмара Мамедъярова и сопредседателем МГ ОБСЕ (15 апреля 2019). Москвa - Sputnik Արմենիա
Ցանկացած որոշում պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, ՀՀ-ի ու ԼՂ-ի բնակչության համար. Լավրով

Սակայն իրադարձությունների իրական ընթացքն այնպիսին չէ, ինչպես ոմանք են կանխատեսում` «Երևանի շուտափույթ շրջադարձ դեպի Արևմուտք»։ Ինչպես նշում են Միջազգային հարցերով ռուսական խորհրդի փորձագետները, «Ռուսաստանը և Հայաստանի միութենական հարաբերությունների ռազմավարական բնույթն արտացոլվում է ոչ միայն համագործակցության, այլ նաև տնտեսության և անվտանգության ոլորտում ինտեգրացման մեջ»։

Այդ միտումը խորքային հիմքեր ունի, և ունեցած ընթացքը շտկելու անհրաժեշտության մասին բանավեճերը բացակայում են ինչպես Մոսկվայում, այնպես էլ Երևանում։

2019թ.–ի փետրվարին Հայաստանը մարդասիրական առաքելություն ուղարկեց Սիրիա։ Առաքելության կազմում ներառվեցին ականազերծողներ, բժիշկներ, անվտանգություն ապահովող մասնագետներ։

Նշենք, որ Հայաստանը ՀԱՊԿ միակ երկիրն է, որը ռուսական արտաքին քաղաքականության համար այդքան կարևոր հարցում Մոսկվային սատարեց ոչ միայն խոսքով, այլ նաև գործով։ Մարդասիրական առաքելությունը Սիրիա ուղարկելն առաջացրեց Վաշինգտոնի բացահայտ դժգոհությունը և արմատական ռուսատյաց օղակների հակազդեցությունը։

Աշխարհն արագ է փոխվում. ինչ պետք է անի Հայաստանը հետ չմնալու համար

Հունիսի սկզբին հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում ստորագրվեցին համաձայնագրեր` Ռուսաստանից Հայաստան ռազմական նշանակության արտադրանքի առաքումների համար։ ՀԱՊԿ–ում կովկասյան երկրների մասնակցությունը թույլ է տալիս ստանալ Ռուսաստանի Պաշտպանական արդյունաբերական համալիրի արտադրանքը արտոնյալ պայմաններում։ 2020թ.–ի սկզբին Հայաստանի ռազմաօդային ուժերը կհամալրվեն 4 Սու-30ՍՄ ռուսական բազմաթիրախային կործանիչներով, իսկ հեռանկարում ևս 8–ն են։

Երկկողմ ռազմաքաղաքական համագործակցության կարևոր բաղադրիչ է Գյումրիում տեղակայված 102–րդ ռուսական ռազմաբազան։ Հոկտեմբերի վերջին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի` ռազմաբազա կատարած այցից հետո հայտնի դարձավ, որ կայանի մարտական պոտենցիալը գրեթե կրկնակի ավելանալու է։

 Встреча глав МИД Армении и Азербайджана Зограба Мнацаканяна и Эльмара Мамедъярова с посредниками Минской группы ОБСЕ (4 декабря 2019). Братислава - Sputnik Արմենիա
Ռուսաստանի դեսպանը նշել է ղարաբաղյան հարցում Մոսկվայի առաջնահերթությունները

Սպառազինությունների և ռազմական տեխնիկայի նոր և արդիականացված նմուշները ստանալը կնպաստի Կովկասի և Մերձավոր Արևելքի ռազմաքաղաքական կայունությանը։ Տեղի անբարյացակամ անձինք փորձեցին վարկաբեկել ռուսական ներկայությունը Հայաստանում` օգտագործելով «մարդու իրավունքների» խաղաքարտը, բայց կրկին հաջողության չհասան։

Հունիսին Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի «հյուսիսային մայրաքաղաքում» մասնակցեց տնտեսական համաժողովի, որի շրջանակում կայացան նրա բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հեռախոսային բանակցությունների շարքը չհաշված` բարձր մակարդակում երկկողմ խորհրդատվությունների հերթական փուլը տեղի ունեցավ հոկտեմբերի սկբին Երևանում։ Օգոստոսին Երևան ժամանեց ՌԴ Անվտանգության խորհրդի պատվիրակությունը` Նիկոլայ Պատրուշևի գլխավորությամբ, որոշ դիտորդների կարծիքով, քննարկվեց երրորդ երկրներ զենք առաքելու մասին հարցը։

Ի հեճուկս սպասումների` ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի երևանյան այցի ընթացքում չստորագրվեց ռուս մասնագետներին Հայաստանի կենսաբորատորիաներ մտնելու թույլտվություն տալու մասին հուշագիրը։ Կենսալաբորատորիաներ, որոնք կառուցվել են Պենտագոնի մասնակցությամբ։ Պաշտոնական տեղեկության համաձայն` բանակցություններն ավարտվել են, և փաստաթուղթը միջգերատեսչական համաձայնեցման փուլում է։ Մոսկվայում հույս ունեն ստորագրել հուշագիրը մոտ ապագայում, ինչը թույլ կտա ընդլայնել երկկողմ համագործակցությունը կենսաբանական անվտանգության ոլորտում։

Ինչ տեղի ունեցավ Հայաստանում 2019-ին. ներքաղաքական քամիներն ու աշխարհաքաղաքականությունը

Իհարկե, քաղաքական և տնտեսական շահերի սերտ միահյուսման պայմաններում առաջին այրերն ի վիճակի չեն լուծել երկկողմ հարաբերությունների բոլոր խնդիրները, որոնց թվում նաև բավականին զգայուն հարցեր կան։ Հայաստանում պահպանվող ներքաղաքական անկայունությունը, իշխանության թիմում «տարբեր հետաքրքրությունների հարող խմբերի» առկայությունը, տարբեր ուղղվածություն ունեցող արտաքին ազդակներն ազդում են մի շարք կարևոր հարցերի կարգավորման վրա։

Այսպես, ռուս լրագրողների հետ զրույցում Փաշինյանը հիշատակեց «մի քանի հարցեր», որոնք ցանկալի կլիներ լուծել մինչև տարեվերջ։ Խոսքը, մասնավորապես, ռուսական «կապույտ վառելիքի» գնի մասին էր, ինչպես նաև Հարավկովկասյան երկաթուղու շուրջ ստեղծված բարդ իրավիճակի, որի գրասենյակի աշխատանքը զգալիորեն խաթարվել է եղել։

ԵԱՏՄ. դրական և բացասական կողմերը

Մեկնաբանելով Հայաստանի` Եվրամիությանը միանալու հնարավորության մասին հարցը` Նիկոլ Փաշինյանը ռուս լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «Մեր օրակարգում նման հարց չկա, որովհետև մենք Եվրասիական միության անդամ ենք։ Անհնար է միաժամանակ լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ»։

Անցնող տարում Հայաստանը նախագահեց ԵԱՏՄ–ում։ ԵԱՏՄ–ին Հայաստանի անդամակցելու առավելություններն ակնհայտորեն գերազանցում են հնարավոր թերությունները։ Ի դեպ, Հայաստանը 2019թ.–ին արձանագրեց աճի համեմատաբար բարձր տեմպեր։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Գլազևի գնահատականով` անցած հինգ տարիներին Հայաստանի ՀՆԱ–ն աճել է 34 տոկոսով, ներդրումները` 57 տոկոսով, երկրից արտահանումն ավելացել է 67 տոկոսով, իսկ ներկրումը` 14 տոկոսով։

Թուրքիա և Ղարաբաղ. մշտական սյուժեները

Հայ–թուրքական հարաբերություններում առաջընթացի բացակայությունը և ղարաբաղյան հիմնահարցը հայ–ռուսական արտաքին քաղաքական խորհրդատվությունների անփոփոխ սյուժեներն են։ Չլինելով բացառիկ խաղացող Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում` Մոսկվան շարունակում է քաղաքական–դիվանագիտական ջանքեր գործադրել` հակամարտության փոխզիջումային լուծում գտնելու համար։ Սակայն կողմերի դիրքորոշումներն էլ շարունակում են տրամագծորեն հակադիր մնալ, ինչը ևս մեկ անգամ հաստատեցին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունները Բրատիսլավայում։

Чрезвычайный и Полномочный посол России Сергей Копыркин во время пресс-конференции на ААЭС (10 декабря 2019). Мецамор - Sputnik Արմենիա
Ռուսաստանը զգուշորեն է վերաբերվում Հայաստանի ներքաղաքական գործընթացներին. Կոպիրկին

Ինչպես նշում են փորձագետները, «ադրբեջանական ձևով փոխզիջումը» հանգում է տարածքի նկատմամբ պահանջներից հրաժարվելուն, որոնք հայտարարվել են «բնիկ ադրբեջանական հողեր»` փոխարենն առաջարկելով դուրս բերել հայկական զորքերը և վերադառնալ Ադրբեջանական ԽՍՀ սահմաններին։ Հենց այդ «կարգավորման բանաձևն» է հիմա ակտիվորեն առաջ մղվում որոշ ԶԼՄ–ների և սոցցանցերի միջոցով։

Հայաստանում ինչ–որ բան այն չէ. ինչ դասեր պիտի քաղի իշխանությունը 2020 թվականի համար

Ելույթ ունենալով Երևանում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75–ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը` ռուսական դիվանագիտության ղեկավարը նշեց «հայերի անգնահատելի դերը նացիզմի դեմ պայքարում» և բարձր գնահատեց պատերազմի իրադարձությունների մասին հիշատակը պահպանելը։

Արդի օրակարգի ընդլայնում, հետագայում այն կոնկրետ նախագծերով հագեցում, որակյալ տեղեկատվական–վերլուծական և մարդասիրական ուղեկցություն, արտաքին և ներքին չարակամների սադրանքների նկատմամբ տոկունություն. այդպիսին ենք տեսնում հայ–ռուսական հարաբերությունների ամրապնդման հիմնական ուղիները սրընթաց փոխվող այս աշխարհում։

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ։

Լրահոս
0