00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բոլոլա, կոկորդիլոսի ձվեր ու կթու կովեր. 2019–ի ամենահայտնի զվարճալի արտահայտությունները

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция премьер-министра Никола Пашиняна (19 марта 2019). Еревaн
Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (19 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փառք հումորի աստվածներին. քաղաքական գործիչներն իրենց լուրջ ելույթներում հաճախ զավեշտալի արտահայտություններ են թույլ տալիս։ Sputnik Արմենիան ներկայացնում է հայ քաղաքական գործիչների և ոչ միայն նրանց` անցած տարվա զավեշտալի արտահայտությունները։

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik, Ժաննա Պողոսյան. Եթե ապրեք Հայաստանում և ակտիվորեն հետաքրքրվեք քաղաքականությամբ, կարող եք հրաժարվել երգիծաբանների հումորային ելույթներից, կատակերգություններից և սիթքոմներից․ քաղաքական գործիչները միշտ պատրաստ են զվարճացնել զավեշտալի արտահայտություններով։ Ձեզ ենք ներկայացնում 2019 թվականին քաղաքական գործիչների արած ամենածիծաղելի արտահայտություններից մի քանիսը։

«Կկտրենք բոլորի թաթիկները հատ-հատ»․ Նիկոլ Փաշինյան

Դեկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Երևանի քաղաքապետից նեղացած շեյխերի» հետ կապված սկանդալային պատմության մասին ԱԺ պատգամավորների հարցերին, զայրացած սպառնաց «կտրել բոլորի կեղտոտ թաթիկները», որոնք կհանդգնեն ապականել երկրի պատիվը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը, որը բողոքում էր «թավշյա հեղափոխությունից» հետո երկրի ներդրումային միջավայրից, Փաշինյանը հիշեցրեց, որ նախկին կառավարության խոշոր ներդրումային նախագծերից մեկը՝ Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունը, ըստ էության, բոլորի համար կթու կով դարձավ։

«Այդ նախագիծը բռնել են որպես կթու կով, կթել են` ով հասել է։ Հիմա մենք նրանց ձեռի թաթիկները կտրում ենք հատ-հատ և շարունակելու ենք կտրել։ Որևէ մեկը չմտածի, որ Հայաստանի Հանրապետության դրոշի, պետականության, ինքնիշխանության, պետական արժանապատվության վրա կարող է իր կեղտոտ թաթիկներով կպնել»։

«ԵՊՀ ավարտածը լրագրության հետ ի՞նչ գործ ունի»․ Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը նոյեմբերին չդիմացավ լրագրողներից մեկի հարցերի տեղատարափին և որոշեց վարկաբեկել նրան։ Նա հեգնական տոնով հարցրեց նրան․

–Դու ի՞նչ ես ավարտել, կրթություն ունե՞ս։

- Ես Երևանի պետական համալսարանն եմ ավարտել,- ասաց լրագրողը։

–Բա ԵՊՀ ավարտածն ի՞նչ գործ ունի լրագրության մեջ, - ուրախացավ անհամապատասխանություն գտած Ծառուկյանը, ինչին հակադարձեցին լրագրողները․ «Ժուռնալիստիկայի ֆակուլտետն է ավարտել»։

Ուզում ես Ծառուկյանին հունից հանե՞ս. ԲՀԿ առաջնորդը` «Սերամիզիան» սպասքի գործարանի բացմանը

Ծառուկյանին հավանաբար պետք էր ասել նաև, որ այդ ֆակուլտետում, որի մասին նա պատկերացում չուներ, սովորել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իսկ եթե ավելի լայն վերցնենք, լրագրությունն ամենևին էլ այն մասնագիտությունը չէ, որը մասնագիտացում է պահանջում։ Պատմաբանները, ֆիզիկոսները, բանասերները հիանալի լրագրողներ կարող են դառնալ։ Չէ՞ որ, պարոն Ծառուկյան, բռնցքամարտիկները երբեմն գործարար և քաղաքական գործիչ են դառնում։

«Կոկորդիլոսները մոտ են թռչուններին». Գարիկ Սարգսյան

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հունիսին հերթական անգամ խոսեց իր սիրելի կոկորդիլոսների մասին և հերթական անգամ պայթեցրեց համացանցը։ Պատասխանելով մարզում կոկորդիլոսաբուծարաններ հիմնելու մասին հարցին՝ մարզպետն ասաց, որ լուծում են կոկորդիլոսի ձվի ներկրման հարցը (տեսանյութը դիտեք 03։25 րոպեից)։

«Եղել է հարցը, թե կոկորդիլոսներն իրենց կյանքի ճանապարհով, իրենց նախնիները ավելի շատ կենդանիների որ խմբին են պատկանում։ Այսինքն, հիմա ես ավելի շատ կենսաբան և կենդանիների ուսումնասիրման մասնագետ եմ դարձել։ Կոկորդիլոսն իր կազմվածքով, իր ամբողջ օրգանիզմով, օրգան համակարգով մոտ է թռչուններին։ Կոկորդիլոսը չունի ստամոքս, ունի քարաճիկ։ Պատկերացնո՞ւմ եք։ Ինչ– որ ժամանակ նրանք թռել են նույնիսկ», -ասաց Սարգսյանը։

Ընդ որում, լրագրողներին կոկորդիլոսների թռչող նախնիների մասին պատմելիս, կենդանիների գծով ինքնակոչ մասնագետը չի կարողանում թաքցնել ծիծաղը։ Նա ծիծաղում է, լրագրողները ծիծաղում են, այս ամենի ականատեսները ծիծաղում են։ Մտահոգություն և վախ է առաջանում միայն խեղճ կոկորդիլոսների համար։

«Բոլոլա է լինելու ու ահավոր բազար»․ Ռուստամ՝ երթուղայինի վարորդ

Այս տարվա հունիսին Հայաստանի ողջ հանրությունը նոր բառ սովորեց՝ «բոլոլա», ինչը կարելի է հասկանալ որպես «խառնաշփոթ»։ Բոլոլա սարքել սպառնում էր 46 համար երթուղայինի վարորդ Ռուստամն այն բանից հետո, երբ նրան հեռացրին աշխատանքից։ Ռուստամին ազատեցին աշխատանքից ուղևորներից մեկի հետ վիճելուց հետո։ Ուղևորը խնդրել էր նրան հանգցնել ծխախոտը և չծխել հասարակական տրանսպորտում։ Միջադեպը տեսաձայնագրվել էր բջջային հեռախոսով և դարձել հանրային բուռն քննարկումների առարկա։ Ռուստամին շուտով ազատեցին աշխատանքից իր պահվածքի համար։

«Բոլոլա կլինի», թե՞ հասարակական տրանսպորտի նոր ցանցը կլուծի Ռուստամի խնդիրները

«Իմ իրավունքները ոտնահարում են, հանդիպում եմ պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ։ Եթե դա տեղի չունենա, խոստանում եմ, բոլոլա է լինելու և ահավոր բազար», - նախազգուշացրեց վարորդը։

«Բոլոլա» արտահայտությունը մեմ է դարձել, և ինչպես Ռուստամի մասնակցությամբ տեսանյութերում, այնպես էլ առանց նրա սկսել է շրջել համացանցում տարբեր կատակների տեսքով։ Դրա հետ կապված նույնիսկ երգ է գրվել, որը կատարում է հայտնի երգիծաբան, դերասան Սերգեյ Դանիելյանը։

«Ես այդ հարցին չեմ պատասխանելու»․ Արթուր Վանեցյան

Նոյեմբերին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հարցազրույց տվեց «168.am» կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանին։ Արևմուտքում մեծ տարածում ունի մի խաղ․ պատահական հեռուստահաղորդում են միացնում, ընտրում հաճախ օգտագործվող որևէ արտահայտություն, օրինակ` «անցնենք թեմային», և շոթ խմում ամեն անգամ, երբ հաղորդավարն ու թղթակիցները կասեն այդ արտահայտությունը։ Եվ ահա Սեյրանյանին տված այս հարցազրույցը կատարյալ է նման խաղի համար։ Խմելու համար կծառայի «Չեմ պատասխանի այդ հարցին» արտահայտությունը․ ԱԱԾ նախկին տնօրենը որևէ կոնկրետ պատասխան չտվեց լրագրողի հարցերին։

–Պարոն Վանեցյան, արդյո՞ք ձեր հրաժարականի հարցում դեր խաղաց «Սասնա ծռերի» և վարչապետի հանդիպումը։

–Ներողություն եմ խնդրում, բայց ես չեմ պատասխանի այդ հարցին։

- Հայաստանի անվտանգությունը վտանգվա՞ծ է։
–Չեմ պատասխանի այդ հարցին։
–Արդյո՞ք վտանգի տակ է Արցախի հակամարտության բանակցային գործընթացի այս փուլը։
–Չեմ պատասխանի այդ հարցին։
–Անձամբ Ձեր անվտանգությունը վտանգվա՞ծ է, թե՞ ոչ։
–Չեմ պատասխանի այդ հարցին։

–Ռոբերտ Քոչարյանի կալանքը նպաստո՞ւմ է Մարտի 1-ի բացահայտմանը։
–Չեմ պատասխանի այդ հարցին։

Սա Վանեցյանի չպատասխանած հարցերի մեկ երրորդն է միայն։ Կարելի է նախանձել Սեյրանյանին, որի նյարդերը տեղի տվեցին միայն հարցազրույցի ամենավերջում․

–Պարոն Վանեցյան, չե՞ք կարծում, որ լռելը սխալ է։

Պարզապես հրավառություն կլիներ, եթե Վանեցյանն այս հարցին էլ իր` արդեն հայտնի արտահայտությամբ պատասխաներ։ Սակայն նա կարծես թե որոշեց մի փոքր երես տալ ունկնդիրներին և պատասխանեց․

–Կարծում եմ։

Արթուր Վանեցյանը քաղաքական ենթատեքստով ուղերձ է հղել

Արդյո՞ք պետք է ասել, որ ԱԱԾ նախկին տնօրենի արտահայտությունը բազմաթիվ հանճարեղ մեմերի առիթ դարձավ սոցցանցերում։ Մարդիկ հարցազրույցից միմյանց այդ արտահայտությունն են ուղարկում, օրինակ՝ «ո՞րտեղ ես», «ի՞նչ ես անում», «հանդիպե՞նք» հարցին ի պատասխան։ Մենք, օրինակ, խմբագրությունում հենց այդպես ենք խուսափում անպատրաստ նյութերի մասին հարցերից։ Թեև մեզ մոտ նման կերպ կատակել հաջողվում է միայն այդ պահին, այլ ոչ թե 40-ից ավել րոպե։ Անփորձ ենք դեռ։

«Սանրվածքս չեմ փոխի, հույս չունենաք»․ Արմեն Աշոտյան

Անցած տարվա հունիսին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողներին մամուլի ասուլիսի հրավիրեց։ Հանրապետականների` քաղաքական դաշտ վերադառնալու մասին հարցին պատասխանելիս Աշոտյանը լուրջ ձայնով ասաց․

«Ի՞նչ եք հասկանում ռեբրենդինգ ասելով։ Մենք ռեբրենդինգ անցնում ենք։ Եթե դուք սպասում եք, որ մենք սև շապիկները կհանենք և կկապենք ծաղկավոր բաբոչկա, դա ռեբրենդինգ չի լինի, հասկանո՞ւմ եք։ Եթե դուք սպասում եք, որ ես կփոխեմ իմ սանրվածքը որպես ռեբրենդինգ, դա այդպես չի լինելու։ Այսինքն` ռեբրենդինգը շատ ավելի բովանդակային ու կառուցվածքային է, քան պարզապես տեսանելի պրոցեսները»։

Իդեալների վերաբրենդավորում հնարավոր է․ ՀՀԿ-ն ինչ-որ իդեալներ նախկինում ունեցել է։ Իսկ ահա գոյություն չունեցող սանրվածքի ռեբրենդինգ` իսկապես սպասել պետք չէ։ Գուցե դրանով զբաղվի ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանո՞վը։ Ահա թե ում մազերն են դրա համար ավելի հարմար։

Աշոտյանի երգը հիթ է դառնում, գործող իշխանությունը տարածում է այն. տեսանյութեր

«ԶԼՄ-ի խմբագրությունում կկտրեմ ձեռքս»․ Դավիթ Սանասարյան

Անցած տարվա ապրիլին Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը մեկնաբանեց իր հասցեին հնչած մեղադրանքները՝ սպառնալով լրագրողներին այնպես, ինչպես դեռ ոչ մի քաղաքական գործիչ չի սպառնացել։

Այո՛, տարբեր տարիներ լրագրողների մոտից խլում էին ֆոտոապարատը, այո՛, լրագրողներին քրեական գործերով էին սպառնում զրպարտանքի համար, բայց որ բառի բուն իմաստով արյուն թափել սպառնային, նման բան Հայաստանում դեռ չէր եղել։

 «Այս գործն այլ հանգուցալուծում չունի, քան դրա դադարեցումը։ Սա պարզապես շինծու գործ է։ Որ լրատվամիջոցը կներկայացնի կաշառք վերցնելու տեսանյութը` խոսք եմ տալիս էքսկլյուզիվ ձեռքս կտրել հենց այդ լրատվամիջոցում», - ասաց Սանասարյանը։

Այս սարսափելի հայտարարությունից ավելի քան կես տարի է անցել, սակայն ոչ մի խմբագրությունում երիտասարդ գործչի արյունը չի թափվել։ Սանասարյանի գործը դեռ շրջում է դատարաններով, բայց փառք աստծո, նա դեռ իր ոչ մի բանը չի կտրել։ Համենայն դեպս, խմբագրությունում։ Եթե մենք՝ լրագրողներս, ցանկություն ունենայինք արյունլվա քաղաքական գործիչների տեսնել, մենք բժիշկ կդառնայինք։ Դե, կամ էլ առնվազն ռազմական լրագրող։

«Սիրում եմ բոլորիդ». հեղափոխության տրամաբանական ավարտը՝ ըստ Դավիթ Սանասարյանի

«Համազասպ, մի քիչ զուսպ եղեք». Նաիրա Զոհրաբյան

2019 թվականի ապրիլին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը ընդդիմությանը մեղադրեց պոպուլիզմի մեջ, ինչին ի պատասխան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց բառախաղով.

 «Համազասպ, մի քիչ զուսպ եղեք։ Այն, ինչ որ արել է մեր կուսակցությունը, երևի ձեր քաղաքական շատ փոքր կենսագրությունը թույլ չի տալիս գնահատել և հասկանալ։ Մի քիչ համեստ եղեք՝ եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, չլիներ այստեղ նստած Սասուն Միքայելյանը, և եթե չլինեին մեկ-երկուսը, ես ուզում եմ հարցնել` որտե՞ղ կլիներ ձեր գերակշիռ մեծամասնությունը։ Հաստատ ո՛չ այս դահլիճում»,-ընդգծեց նա։

Այս խոսքերը ծիծաղելի թվացին շատերին, բայց ո՛չ Դանիելյանին։ Նրան դուր չեկավ, որ ծիծաղեցին իր անունի վրա։ Հիշեցնենք, որ վերոնշյալը տեղի էր ունենում ԱԺ-ում, այլ ոչ մանկապարտեզում, ինչպես կարող է ձեզ թվացած լինել։

Համազասպ, քիչ մը զուսպ եղէք. ԱԺ–ին մէջ փոխադարձ վիրաւորանքներ հնչեցին

«Մեծարգո տեր հայր՝ պարոն Կաթողիկոս»․ Հայկ Մարության

Հոկտեմբերին Երևանի տոնին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը իր ելույթում դիմեց հավաքվածներին։

 «Մեծարգո պարոն վարչապետ, մեծարգո տեր հայր, ԱԺ մեծարգո նախագահ․․․», - սկսեց Մարությանը։

Հայ առաքելական եկեղեցին եկեղեցականին դիմելու իր օրենքներն ունի, սակայն նույնիսկ դրանք չիմանալու պարագայում է հասկանալի, որ «մեծարգո» բառն ընդհանրապես համատեղելի չէ «տեր հայր» արտահայտության հետ։

Մարությանն իր ելույթում, որն ի դեպ թղթից ընթերցում էր, դիմեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին որպես «պարոն Կաթողիկոս»։ Դա նույնն է, ինչ ասել «պարոն արքա» կամ «պարոն պարոն»։

«Շնորհակալ եմ ճակատագրին՝ ձեզ հետ նույն քաղաքում ապրելու բախտի համար». Մարությանի ուղերձը

«Դա շեյխերին և շեյխուհիներին կնվիրեմ». Մարության

Դեկտեմբերին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանին փողկապ նվիրեց, որպեսզի նա այն կրի և քաղաքապետին վայել տեսք ունենա։

«Եթե թույլ տաք, ես սա կվերանվիրեմ շեյխերին և շեյխուհիներին», - կատակեց Մարությանը` այդպիսով հիշեցնելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` 2018 թվականին արած հայտարարությունը` «լորդերն ու լորդուհիները հետաքրքրված են Հայաստանով»։

Մարությանի արտահայտությունը նեղացրեց Ներսիսյանին, որը հայտարարեց` քաղաքապետն այդ արտահայտությամբ լարում է մթնոլորտը։

Ասում են` եթե ինչ-որ բան մեկ անգամ եղել է, կարող է չկրկնվել, սակայն այն, ինչ եղել է երկու անգամ, անպայման կլինի նաև երրորդ անգամ։ Դե ինչ, սպասում ենք այդ կատակի ռեինկարնացիային 2020 թվականին։

Հայաստանում ինչ–որ բան այն չէ. ինչ դասեր պիտի քաղի իշխանությունը 2020 թվականի համար

Մաղթենք բոլորիս հնարավորինս շատ նման զվարճալի արտահայտություններ այս տարի։ Եթե նույնիսկ երկրում ժողովրդավարություն չհաստատենք, գոնե կարգին կծիծաղենք։

Լրահոս
0