00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ձյունիկ Աղաջանյան
Արցախի վտարանդի կառավարության գոյությունը ՀՀ-ում ամենևին էլ սպառնալիք չէ.Աղաջանյան
09:48
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Իմ քայլը» խմբակցության անդամի պահվածքը կքննվի ՔՊ վերահսկող հանձնաժողովում

© Sputnik / Asatur YesayantsЗаседание Совета старейшин (10 сентября 2019). Еревaн
Заседание Совета старейшин (10 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարում է, որ Հենրիկ Հարթենյանի պահվածքը հակասում է իրենց որդեգրած արժեքներին ու սկզբունքներին:

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիրը» քննադատել է կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան հայտարարությունը:

Речь премьер-министра Армении Никола Пашиняна на заседаний совета попечителей Всеармянского фонда Айастан (25 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյան-Թովմասյան առճակատումը շարունակվում է. վարչապետն ապացույց է ներկայացրել

«ՔՊ վերահսկող հանձնաժողովն անընդունելի է համարում «Իմ քայլը» ավագանու խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան հայտարարությունը, որը միանշանակ հակասում է կուսակցության որդեգրած արժեքներին և սկզբունքներին: Ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը խիստ դատապարտելի են»,- գրված է կուսակցության Facebook-ի էջում:

ՔՊ-ն պատրաստվում է միջադեպը քննել վերահսկող հանձնաժողովում:

Նշենք, որ Հենրիկ Հարթենյանը Facebook-ի իր «սթորի» բաժնում հրապարակել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր ֆեյսբուքյան էջն ու գրել. «Ժողովուրդ, սա Հրայր Թովմասյանի աղջկա էջն է, դե՝ ձեզ տեսնեմ»:

Հիշեցնենք` հունվարի 25–ին Սյունիքում կայացած մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2018թ.–ի մայիսից նախ ամենօրյա, ապա ամենշաբաթյա, ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն` ասելով` քանի որ ինքն է Սահմանադրության տեքստի հեղինակը, կարող է պատմել դրանում առկա բոլոր խութերի մասին։

Председатель Конституционного суда Армении Грайр Товмасян после проведения обыска СК (24 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Հրայր Թովմասյանը փաստաբաններին խնդրել է հայցադիմում պատրաստել Փաշինյանի դեմ

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն էլ հանդես էր եկել հայտարարությամբ` ի պատասխան ՀՀ վարչապետի ասուլիսում հրապարակված տեղեկությունների։

«Հարկ եմ համարում հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո ես նրա հետ հեռախոսով խոսել եմ ընդամենը երկու անգամ։ Մեկ անգամ նա ինձ խնդրել է Սահմանադրական դատարանի քննության առարկա միջազգային պայմանագրով քննությունն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետում, քանի որ դա անհրաժեշտ է ՀՀ միջազգային պարտավորությունների կատարման համար։ Երկրորդ անգամ հեռախոսազանգը եղել է իմ նախաձեռնությամբ՝ Գերմանիայի Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Անդրեաս Ֆոսկեուլեի` ՀՀ այցելության շրջանակներում իր հետ հանդիպում կազմակերպելու առնչությամբ»,–հայտնել էր Թովմասյանը։

«Ախպոր պես, ասա, որ դու չես գրել, պռաշու ծեբյա, ումալյայու». մեմեր`Փաշինյանի գրառման շուրջ

Նա նշել էր, որ ուղիղ 20 օր համբերատար սպասելու է, որ Փաշինյանը հրապարակի իր խոսքերը հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ, ցանկացած վստահելի ապացույց։ Դա չանելու դեպքում փաստաբաններին խնդրելու է զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ։

Այսօր` հունվարի 26–ին, վարչապետ Փաշինյանը Facebook-ի իր էջում իբրև իր խոսքերի ապացույց ներկայացրեց Հրայր Թովմասյանի նվիրած գրիչը, որը ՍԴ նախագահը տվել էր նրան «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ։

Լրահոս
0